ԱՌԱՋԻՆ | Գրական գործակալությունը Հայաստանում

Ի ուրախություն բոլորիս Հայաստանում արդեն իր գործունեությունն է սկսել իր կերպի մեջ առաջին գրական գործակալությունը:

Գործակալության նպատակներն են`

Հայտնաբերել տաղանդավոր հեղինակների:
• Աջակցել նրանց աշխատանքների հրատարակմանն ու թարգմանաբար վերահրատարակմանը:
• Ներկայացնել հեղինակներին գրքերիի միջազգային ցուցահանդեսներում՝ հավանական հրատարակիչներ գտնելու նպատակով;
• Ներկայացնել հեղինակների շահերը միջազգային հրատարակչություններում;
• Իրականացնել գրքերի թարգմանության և հրատարակման բանակցությունների և պայմանագրերի կնքման գործընթացները:

Գործակալության պատասխանատուները  բոլոր հետաքրքրված հեղինակներին հրավիրում են համագործակցության:

Հեղինակների ցանկում ընդգրկվելու համար պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝

• ինքնակենսագրություն,
• մատենագրություն,
• ստեղծագործության կամ ժողովածուի սինոպսիս (անոտացիա),
• գրախոսություններ (առկայության դեպքում),
• հատվածներ ստեղծագործություններից,
• հատվածներ այլ լեզուներով թարգմանված ստեղծագործություններից (առկայության դեպքում):

Դիմումների ընդունման առաջին փուլի վերջնաժամկետը սույն թվականի մարտի 10-ն է:
Դիմումներն ուղարկել arevik.ashkharoyan@gmail.com էլ-փոստի հասցեով:

© Գրանիշ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *