ԲԱՑ ՆԱՄԱԿ | Դեմ ենք գրքերի թանկացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին

Պարոն վարչապետ,
Կառավարության կողմից նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը փաստացի կանաչ լույս վառեց մի երևույթի առաջ, որի առաջին դառը պտուղները արդեն իսկ ճաշակում ենք: Գրախանութներում և գրատներում կտրուկ թանկացվում են տպագիր հրատարակությունների գները՝ պատճառաբանելով վերոնշյալ օրենքը և մասնավորապես դրա այն դրույթը, որը սահմանում է լրացուցիչ 20 տոկոս ԱԱՀ: Մենք գրականության ոլորտը ներկայացնող անհատներ ենք և չենք պատրաստվում բանավեճի մեջ մտնել տնտեսագետների, ֆինանսիստների, հարկային դաշտը վերահսկող ծառայողների հետ: Մենք արձանագրում ենք փաստը և խորապես համոզված ենք, որ օրենքը վերանայման կարիք ունի: Չենք կարծում, թե հարկ կա մեկ անգամ ևս մանրամասնելու գրքի ու գրականության կարևորությունը կամ այն հոգատարությունը, որի պակասն ունեն հրատարակչական, գրքերի իրացման ոլորտներն ու ստեղծագործական միջավայրը: Դրա անմիջական ու գործնական դրսևորումն ենք համարում հիշյալ ոլորտներն ընդհանրապես հարկումից ազատելու անհրաժեշտությունը: Մենք ակնկալում ենք ձեր ղեկավարած համապատասխան օղակների միջամտությունը՝ թույլ տված վրիպումը շտկելու ուղղությամբ: Վստահ ենք, որ դա բխում է, ոչ միայն գրողների, այլև ողջ հասարակության շահերից:

Նշան Աբասյան- բանաստեղծ
Տաթև Այաս- բանաստեղծ
Կարեն Անտաշյան- բանաստեղծ, «Գրանիշ» ամսագրի խմբագիր
Հուսիկ Արա- բանաստեղծ
Վահե Բուդումյան- արձակագիր
Աշոտ Գաբրիելյան- բանաստեղծ
Մանե Գրիգորյան- բանաստեղծ
Վիոլետ Գրիգորյան- բանաստեղծ, «Ինքնագիր» ամսագրի խմբագիր
Արտավազդ Եղիազարյան- արձակագիր, «Երևան» ամսագրի խմբագիր
Հովհաննես Իշխանյան- արձակագիր
Վահան Իշխանյան- արձակագիր
Գուրգեն Խանջյան- արձակագիր, «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի խմբագիր
Դիանա Համբարձումյան- արձակագիր, թարգմանիչ
Անահիտ Հայրապետյան- բանաստեղծ, լուսանկարիչ
Սարգիս Հովսեփյան- արձակագիր
Էդուարդ Հարենց-բանաստեղծ
Հովիկ Չարխչյան- արձակագիր
Արամ Պաչյան- արձակագիր
Մարինե Պետրոսյան- բանաստեղծ
Հասմիկ Սիմոնյան- բանաստեղծ
Նառա Վարդանյան- արձակագիր
Արմեն Օհանյան- արձակագիր

Հռիփսիմե Գալստյան-բանասեր, ուսանող
Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ
Սիրան Գրիգորյան – լրագրող
Զարուհի Քոչարյան – լրագրող, երիտասարդ մայրիկ
Անի Անտոնյան – բանասեր, ուսանող
Դավիթ Մելիքսեթյան – գրասեր
Գոհար Սիմոնյան – լրագրող
Հասմիկ Հակոբյան- գրականագետ
Գևորգ Ճաղարյան – պատմաբան,ուսանող
Արթուրո Սայան – ռեժիսոր, դերասան, հաղորդավար
Հրաչ Գալստյան. prm.am կայքի խմբագիր
Ավետյան Անուշիկ, մշակութաբան
Սիլվանա Չոբանյան ,ռեժիսոր – դերասանուհի
Արևիկ Մելքումյան – պատմաբան
Կարինե Հարությունյան, լրագրող, Երկիր օրաթերթ
Ռազմիկ Ամիրխանյան, դիզայներ, գրքի ձևավորող
Սոնա Պետրոսյան-բանասեր
Լիլիթ Կարեյան-լրագրող
Սոնա Պետրոսյան-բանասեր
Սոնա Մարտիրոսյան- aysor.am և Իմպուլս ռադիոկայանի խմգագիր
Սոնա Օհանյան-մանկավարժ
Մուշեղ Հովսեփյան- աշակերտ
Արմեն Բադալյան – ընթերցող
Էդգար Կոստանդյան- գրող, դրամատուրգ
Մկրտիչ Կարապետյան-աշակերտ,ընթերցող
Արմինե Գեղամյան-լրագրող
Մարիամ Հովնանյան, ընթերցող
Լիլիթ Գրիգորյան – լրագրող
Անի Խաչատրյան- ուսանող
Թոնդրակ- բանաստեղծ, թարգմանիչ
Սեդա Շեկոյան- արվեստաբան
Լիլիթ Կարապետյան- արձակագիր
Արփի Գուլգուլյան – հոգեբան, ուսանող
Լիլիկ Ղազարյան- մանկավարժ
«Ուրբաթ» մամուլի ակումբ
Բենիամին Հովակիմյան- ծրագրավորող, ընթերցող
Սոնա Ադամյան- լրագրող
Կարինե Բագյան – լրագրող
Անահիտ Ղազարյան – բանասեր, լրագրող
Սոնա Հարությունյան-լրագրող
Արքմենիկ Նիկողոսյան – գրականագետ
Անի Հովնանյան-բանասեր-ուսանող
Աննա Եղիազարյան, լրագրող
Սիրանույշ Օհանյան – արձակագիր
Թերեզա Հովհաննիսյան, ուսանող
Արփի Մախսուդյան- լրագրող
Մարիամ Եղիազարյան- ապագա լրագրող, գրող
Լիլիթ Ամիրխանյան-ուսանող
Անուշ Քոչարյան- լրագրող
Քեշիշյան Ավետիս- ընթերցող
Բայանդուր Պողոսյան- արձակագիր, բլոգեր
Հրաչյա Ամիրյան- հոգեբան և գրքերի հեղինակ
Անի Ասատրյան
Կարեն Հարությունյան- ՏՏ մասնագետ
Լուսինե Վայաչյան- արձակագիր

Share Button

2 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *