ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Երգերի գիրքը

Աշոտ Ալեքսանյան

Հուլիսի 24-ին, ժամը` 14:00-ին Երևանի Կամերային պետական թատրոնում (Մաշտոցի պող. 58) տեղի կունենա Աշոտ Ալեքսանյանի «Երգերի գիրքը» ժողովածուի շնորհանդեսը:
Գիրքը կարելի է ձեռք բերել ՀԱՅԱՍՏԱՆ հրատարակչությունում, հասցե՝ Երևան, Իսահակյան 28, գինը՝ 800 դրամ, ինչպես նաև շնորհանդեսի օրը՝ Երևանի Կամերային պետական թատրոնում:

Աշոտ Ալեքսանյանը թարգմանիչ և գրականագետ է: Թարգմանել և առանձին գրքերով, նաև ընտրանիի սկզբունքով հայաստանյան մամուլում հրապարակել է գերմանագիր եւ ֆրանսագիր մի շարք հեղինակների ստեղծագործություններից (Ֆ. Շիլլեր, Է. Մեորիկե, Գ. Թրակլ, Հ. ֆոն Հոֆմաննսթալ, Հ. Բրոխ, Ֆրանց Վերֆել, Բ. Բրեխտ, Գ. Բենն, Մ. Ռոնցոնի, Ա. Ռեմբո, Շ.Բոդլեր, Ա. Սամեն, Պ. Վալերի, Ալբեր Քամյու, Ս.-Ժ. Պերս, Ռ. Մուզիլ, Ժ. Կոկտո եւ այլք)։
Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանի գրականության խնդիրներին, ինչպես նաև արտասահմանյան մի շարք գրողների և 20-րդ դարի եվրոպական գրականության մասին ուսումնասիրությունների, հոդվածների, գրախոսականների։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *