ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Քանի որ հղի եմ…

քանի որ հղի եմ

քիչ ա պատահում որ նույն օրը
համ նկարում
համ գրում եմ ոտանավոր

առավոտից գնացի
կտուրներով ֆռացի
ֆռացի
անձրեվից լվացքս թացացավ
ներսում փռեցի
հետո էլ գրեցի ոտանավոր
իմուիմ մասին

գրեցի որ հարցնեմ

ոնց ա պատահում որ նույն օրվա մեջ
քեզ զգում ես էնքան երջանիկ
հետո ամեն ինչ դառնում ա քաքմեջ

ու չես կարող ոչ խմել
քանի որ հղի ես

ոչ լացել
քանի որ հղի ես

ոչ էլ գլուխդ պատերով տալ
քանի որ հղի ես

մենակ ուրախանում ես
կամ գոնե հույս տալիս
հիշելով
որ ներսումդ մեկն էլ կա
ու հավանաբար քեզ պես մեկը
ու որ դու մենակ չես

էդ մենակության զգացումը հիմա չունեմ
քանի որ հղի եմ…

ոնց ա պատահում
առավոտը զարթնում եմ
հագնվում երգում եմ
հետո գալիս եմ տուն
ու չեմ գոռում
չեմ լացում
ձեն ձուն չեմ հանում
ինձ անտեր շուն չեմ զգում
քանի որ հղի եմ

ոնց ա պատահում
որ նույն օրը նկարում եմ
ու գրում եմ
ոտանավոր
զանգում եմ մամայիս
պապայիս կարոտում եմ
չոբանիս ձագն ինչ եղավ
մոխոս ոնց ա
ալիսան քնած ա
վերջին նշվածները սաղ իմ շներն են եղել

հիմա ոնց ա պատահում
որ ուրիշ տերեր ունեն
ու ինձ չեն հիշում
երբ ես
տասը կիլոյանոց մոխոյին
օրը չորս անգամ
չորս հարկ
բարձրացնում իջեցնում էի
ման տալիս սիրում
անգամ ալիսայի վրա գոռում
որ մոխոյին չուտի
ու ասում
էրեխես հաչալով ա ծնվելու
ու էդպես ասում էի
քանի որ հղի եմ…

սրտխառնոց

սիրտս խառնում ա

եթե նախկինում կարոտից էր խառնում
հիմա խառնում ա
անընդհատ

ու ստիպված գրում եմ
անկապ ու անիմաստ տեքստեր
գրում եմ մանրամասն
ապրումներիս մասին
թե ինչպես ամեն օր
ինքս ինձ ու խաչին համոզում եմ
այսինքն փորձում եմ սովորեցնել
որ մայր ու հայր ենք դառնալու
մի լակոտի
ում պատճառով առավոտից իրիկուն
սրտխառնոց

մայրս ասում ա
առաջինը չես ու ոչ էլ վերջինը
թե իբր հետո ամեն ինչ կմոռանամ
էն որ փոքր ժամանակ խաբում էին
քարի մեջ արյուն կա
կամ թե
կմեծանաս կմոռանաս
հիմա էլի
նույն հեքիաթները

բայց ես մեծ մարդ եմ արդեն մա
ու իմ սրտխառնոցն ու դրա հետեւանքներն
էնքան էլ ուրախ չեն
նոր տարվա
կանաչ փուչիկի պես
մանավանդ որ
չեմ չեմ զգում ներկայությունը նրա

ամեն օր մտածում եմ
ախր ես չբեր էի
էս ոնց հանկարծ հղիացա

ինքս ինձ համար որոշել էի
իմ չբեր լինելու հաստատ հեքիաթը
ու մեկ էլ բաբամ
որոշեցիր լույս աշխարհ գալ
գալդ բարի
միայն թե
մաման ուզում ա գործ անել
ֆոտո գրականություն
ճաշ
գնալ ու գալ
ու քեզ հիմիկվանից ասում եմ
ուզում ես
ընկերացիր
ու մեկ էլ հա
ես իմ էշը քշեմ դու քոնը
տեսնենք ով ա հաղթելու…

օրը սկսվում ա

օրը սկսվում ա
բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով
ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են
չոբանը մեկ ա ուրիշ ա

դեռ երեկոյան վրայից գոմի հոտ էր գալիս
փիս մի հոտ
որ մաքրեցի զեյթունի բնական օճառով
թույլ քացախաջրով թրջած ու պինդ մզած շորով
հետո գցեցի տեղաշորիս մեջ
ու միասին քնեցինք

օրս սկսվում ա
փորիս հետ խոսալով
բարեւ շունիկ ոնց ես

օրս սկսում ա
բարեւ ջիգար իմ սերն ես դու
սկսվում ա օրս առաջին հերքին մի հատ զուգարան վազելով
ջուրը բաղնիքից բերելով
պլաններս բարձրաձայն կրկնելով

օրս
սկսվում
ա

անպայման սկսվում ա
հայելու մեջ մի հատ
բերանիցս մեծ ժպիտ գծագրելով
շներին դուրս հանելով
նրանց քաքն ու շըռը մաքրելով

օրս սկսում ա մեյլս ստուգելով
սմայլիկ բան դնելով
նախաճաշի մասին մտածելով
մի բան բստրելով
ուտելով խմելով

հետո արդեն տեսնում եմ ժամը ախր չորսն ա
բայց աման չամանտունտեղ մնացել ա
տներն էլ չեմ ավլել
բայց օրը ճաշ ա դառել
վահանի համար նկարներ դեռ չեմ գտել
դեռ չեմ գրել գրանտի դիմում
չեմ նայել ինչ կա չկա աշխարհի մյուս ծայրերում

բայց օրս վաղուց
վաղուց
սկսվել ա…

փորիկ

առավոտ շատ կանուխ
տեղաշորի քնահոտը վրաս
ոտքերիս մկանների անվերջանալի ցավով
ուղեղս լրիվ նոր ու դատարկ
իսկ նա դեռ անուշ քնած է
վեր կենալ ու լուսնոտի պես կախվել պատշգամբից
մերկ
լրիվ մերկ

հավաքարարները երգելով ավլում են մայթերը
ինչ-որ հին երգ
բացօթյա պատշգամբ
եթե մեկի մտքով անցնի նայել վեր

ես
մեծ փորով
մեծ ծիծիկներով
որոնց մեջ կաթ ա սկսել հավաքվել
որոնք պատվել են կարմիր բծերով
չափից դուրս մեծանալու արդյունքում
որոնց պտուկները ցցվում են անկախ իմ կամքից

թքաաաաաաած
ընկերներս
միշտ էդպես էին անում
ծծերը բաց լողափում
տանը
պատշգամբում
կյանքում
անգամ փակ շորերի մեջ
ես զգում էի նրանց ծիծիկները

փորիս մեջ դղրդոց ա
շոշափում ու կռահում եմ տոտիկ թաթիկները
մաման քեզ սիրում ա շունիկ
մաման քեզ շատ ա սիրում
ուզում ա ծնվես
որ իրար հետ խաղանք
վաղուց ա չեմ խաղացել

փորս
ոտքերիս արանքում մի կերպ տեղավորելով
նստում եմ համակարգչի դիմաց
լացախառը
դառը
մտքերն ականջներիցս կախ
շուրթերիս վրա
ձեռքերիս մեջ
փորձում հավաքել հերթական ոտանավորը

© Անահիտ Հայրապետյան

Share Button

Կարդացեք նաև`

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

 

Նշանաբառ՝ ,

 

Գրանիշ գրական ակումբ

Գրանիշը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է: Հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության և գրական շուկայի կայացման համար:

More posts by | Visit the site of Գրանիշ

 

25 կարծիք

  • մարինե պետրոսյան

    Անահիտ ջան, բանաստեղծություններդ գնալով ավելի ու ավելի լավն են դառնում :)

     
  • Նարինե

    Ապրես:

     
  • Lilit

    ինձ դուր եկավ. պարզ ու հարազատ

     
  • Սառա

    Ան, գիտես, էս կայքում լավ ել նայվում ես, մնում ա գիրք տպես` այսպես կոչված բրյոշուր, երբ ես սկսում դրանով զբաղվել?

     
  • Elen

    hmm arden vaxenum em hxianam!

     
  • Gayatri

    shat lav mard es…

     
  • Return

    Չնայած հղիներին շատ եմ սիրում :D , բայց մի տեսակ չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա նման տողեր ու ոտանավորներ ներմուծել արդի գրականություն, կարելի է հա գրել , խզբզել, բայց տեղադրել նետում….նմանատիպ մտքեր բոլորի մոտ էլ կա, անգամ ոչ հղիների …

    Քանի որ հղի չեմ
    Շատ է պատահում որ նույն օրը
    Համ չեմ նկարում
    Համ չեմ ծխում
    Բայց էլի ճաշ եմ եփում

    Իրիկունը պառկեցի
    Երազներով ֆռֆռացի
    Տեղերում էլ ճմրթվեցի
    Հետո էլ արթնացա
    Ու գործի վազեցի

    Վազեցի որ հասցնեմ
    Պատահաբար չուշանամ նույն գործի մեջ
    Հարուր անգամ ամոթանք չստանամ
    Թե չէ ամեն ինչ … արդեն քաքմեջ

    Ու կարող եմ խմել
    Ձեռի հետ էլ թրմել ու թմրվել
    Քանի որ հղի չեմ
    Ու գրանիշի օրագրում չեմ

    :))))

     
    • anahit

      de karair urish ban grel voch te im nuyn hangerov, che asenq?:)

       
  • yntercox

    indz shat dur ekav,bravo:)))))

     
  • Naira

    Vat e, erb poezian pchacnum en.

     
  • Mariam

    shaaaaaaaaaaaat lavna jxovurd.. u amenevin el partadir che, vor grakan maqramaqur hayerenov grvac lini banastexcutyuny, vorpisi grakanutyun mtni….. um mot chgitem vonc…………. bayc im hxianal@ mi tesak ekav:-)))))))))))))))))))))))))

     
  • anahit

    reutrn jan ete edqan hesht tvac qez amen inch ed el a lav, tesnum es amen inch enqan el bard chi u du el karogh es poet linel u ete aghjik es apa returny qez hghianal:)

     
  • yntercox

    axjik jan,vonc kareli a edqan esakentron linel.qez tvum a te chtesnvac baner es grum,baits qo mtqerov u sharadranqov ov ases kara gri, ov ases u parq astco qez pes inqnasiraharvac chen,te che amen erkrord axjikn iren banastexc khrchaker u kharstacner mer ardi grakanutyun…targi greln u urish zbaxmunq gti,havata qez hamar aveli chisht klini..

     
  • anahit

    yntercogh jan, qez pes xosum en miayn nranq vir grum en u taqun papagun vor irenc el kardan:) mek el buqovsku pes karogh a grel amen meky che? hahaaaa, heto el es qez inch aghjik

     
  • Լիլիթ

    Շատ լավն էր, ապրես։

     
  • Lilit

    An, du lriv demq es ;)

     
  • "Չբերների նեղ անձնական կուսակցություն"

    բա չբռնեմ
    չբերների անունից
    մի երկու տող ել ես գրեմ?

    բա չիմանան
    չբերենրը որ
    մի պոետ էլ իրանք ունեն?

     
  • Նոր Այր

    Լավն են կարևորը թարմ, ոնց կարամ ստեղ գրանցվեմ, ես էլ ունեմ գրած բաներ

     
  • Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, օգտատերերից շատերին չափազանց շատ է հետաքրքրում, թե ինչպես հղիանալ, ոնց հղիանալ, ինչպես չհղիանալ, inchpes hxianal, vonc hxianal, shut hxianal կամ inchpes chhxianal և նրանք շատ անպատեհ կերպով հայտնվում են այս հրապարակման տակ: Նրանց հուսախաբ չանելու համար ես խոստանում եմ մի ամբողջ հրապարակում նվիրել այս թեմային:

     
  • Ալվինա

    Ասեմ վոր շատ-շատ վախեցած եմ

     
  • Մարիա

    … ու ստիպված գրում եմ
    անկապ ու անիմաստ տեքստեր …
    Կարծում եմ նման հրատարակումը տեղին կլիներ, եթե granish.org-ը լիներ ինչ որ մեկի անհատական բլոգը, որը “փորձում” է ստեղծագործել կամ ինքնաարտահայտվել: Իհարկե բոլորովին այլ հարց է, եթե այստեղ հրապարակվում է ամեն ինչ և եթե դրանում է կայանում կայքի գերխնդիրներից մեկը:

     
  • Արփի

    Ապրես լավն են……… ինձ դուր եկան…

     
  • tiruhi

    mek Axasi Ayvazyani patmvacqin nayem ,mek-Anahit Hayrapetyani

     
  • Տիրուհի, քեզ միգուցե տարօրինակ թվա, բայց Աղասի Այվազյանը, ըստ տարածված լուրերի, հավանել էր իմ բանաստեղծությունները: Կոնկրետ էս շարքը չի կարդացել, բայց ինչևէ…

     
 

 

Մեկնաբանել

պարտադիր

պարտադիր

կամընտրական