Անդրեյ Բելի | Պետերբուրգ

Անդրեյ Բելի

Հատված

Անդրեյ Բելի, Ոգի Նաիրի, Ստեփանակերտ, 2016

Անդրեյ Բելի, Ոգի Նաիրի, Ստեփանակերտ, 2016

Ձերդ գերազանցություններ, գերազնվություններ, բարեծնություններ, քաղաքացիներ:
Ի՞նչ է Ռուսական կայսրությունը մեր:
Ռուսական կայսրությունը մեր աշխարհագրական միասնությունն է, ինչը նշանակում է՝ հայտնի երկրի մասը: Ռուսական կայսրությունն ամփոփում է. առաջինը՝ մեծ, փոքր, սպիտակ եւ կարմիր Ռուսաստանը, երկրորդ՝ վրացական, լեհական, կազանյան եւ աստրախանյան թագավորությունը, երրորդ, այն ամփոփում է… Դե՝ մնացյալը, մնացյալը, մնացյալը:
Ռուսական կայսրութունը մեր բաղկացած է բազում քաղաքներից՝ մայրաքաղաքային, նահանգային, գավառային, ծայրագավառային, եւ այնուհետեւ. նախաթոռաքաղաքից եւ ռուսական քաղաքամորից:
Նախաթոռաքաղաքը Մոսկվան է, եւ ռուսական քաղաքամայրը Կիեւն է:
Պետերբուրգը, կամ Սանկտ-Պետերբուրգը, կամ Պիտերը /ինչը՝ նույնն է/ հիրավի պատկանում է Ռուսական կայսրությանը: Իսկ Ցարգրադը, Կոստանդինոգրադը /կամ ինչպես ասում են Կոստանդինապոլիսը/, պատկանում է ժառանգության իրավունքով: Եվ դրա մասին չենք ծավալվի:
Ավելի շատ կծավալվենք Պետերբուրգի մասին՝ կա Պետերբուրգը, կամ Սանկտ-Պետերբուրգը, կամ Պիտերը /որ նույնն է/: Միեւնույն դատողությունների հիմքի վրա Նեւսկի պողոտան Պետերբուրգյան Պողոտան է: Նեւսկի պողոտան ապշեցուցիչ հատկութուն ունի՝ այն բաղկացած է տարածությունից հասարակության շրջապտույտի համար, համարակալած տները սահմանափակում են այն, համարակալումը գնում է տների կարգով, եւ անհրաժեշտ տան որոնումները բավական թեթեւանում են: Նեւսկի պողոտան, ինչպես ցանկացած պողոտա, հանրային պողոտա է, այսինքն՝ պողոտա հասարակության շրջապտույտի համար /ոչ օդի, օրինակ/, այլ նրա տան կողմնային սահմանները գոյավորող – հըմ… այո՝… հասարակության համար: Նեւսկի պողոտան երեկոյան լուսավորվում է էլեկտրականությամբ: Իսկ կեսօրին Նեւսկի պողոտան լուսավորում չի պահանջում:
Նեւսկի պողոտան ուղղագիծ է /մեր մեջ ասած/, որովհետեւ այն եվրոպական պողոտա է, իսկ ամենայն եվրոպական պողոտա պարզապես պողոտա չէ, այլ /ինչպես ես արդեն ասացի/ եվրոպական պողոտա է, որովհետեւ… այո…
Որովհետեւ Նեւսկի պողոտան ուղղագիծ պողոտա է:
Նեւսկի պողոտան նվազ կարեւոր պողոտա չէ այս ոչ ռուսական՝ մայրաքաղաքային քաղաքում: Մնացյալ ռուսական քաղաքներն իրենցից տների փայտակույտ են ներկայացնում:
Եվ դրանցից բոլորից ապշեցուցիչ տարբերվում է Պետերբուրգը:
Իսկ եթե դուք շարունակում եք պնդել անհեթեթագույն լեգենդը՝ մեկուկես միլիոնանոց մոսկովյան բնակչության գոյությունը-ապա ստիպված կլինենք խոստովանել, որ մայրաքաղաքը կլինի Մոսկվան, քանզի միայն մայրաքաղաքներում է մեկուկեսմիլիոնանոց բնակչություն լինում, իսկ ահա նահանգային քաղաքներում ոչ մի մեկուկես միլիոնանոց բնակչություն չկա, չի եղել, չի լինի: Եվ անհեթեթ լեգենդի համաձայն կպարզվի, որ մայրաքաղաքը Պետերբուրգը չէ:
Իսկ եթե Պետերբուրգը մայրաքաղաքը չէ, ապա՝Պետերբուրգ չկա: Դա միայն թվում է, որ այն գոյութուն ունի:
Ինչ էլ որ լինի, Պետերբուրգը ոչ միայն մեզ թվում է, այլ նաեւ պարզվում է, քարտեզների վրա՝ երկու միմյանց մեջ նստած կլորակներով է՝ կենտրոնում սեւ կետով, եւ ահա այդ, չափում չունեցող, մաթեմատիկական կետից այն ազդարարում է այն մասին, որ ինքը կա՝ այնտեղից, ահա այդ կետից, սուրում է հոսքով տպագրված գրքի պարսը, այդ անտեսանելի կետից սուրում է սրընթաց շրջաբերականը:

Գլուխ առաջին,
որում պատմվում է մի արժանավոր անձի, նրա մտախաղերիեւ գոյության վաղանցիկության
մասին

Սարսափելի ժամանակ էր: Թարմ է հուշն այդ մասին:
Դրա մասին, ընկերներ իմ, ձեզ համար
Կսկսեմ պատումն իմ,-
Տրտում կլինի պատմությունն իմ: Ա.Պուշկին

Ապոլոն Ապոլոնովիչ Աբլեուխովը

Ապոլոն Ապոլոնովիչ Աբլեուխովը բավական հարգարժան տոհմից էր՝ նա իրեն նախնի ուներ Ադամին: Եվ այդ չէ կարեւորը՝ անհամեմատ այստեղ ավելի կարեւոր է այն, որ ազնվաբարո ծնված նախնին նրա Սեմն էր, այսինքն ինքը, սեմական, քանանական եւ կարմրամորթ ազգությունների նախահայրը:
Այստեղ մենք անցում կանենք առ ոչ այնքան հեռավոր դարաշրջան: Այդ նախնիները /այդպես թվում է/ ապրում էին կիրգիզ-կայսակական հորդայում, ուրկից Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության օրոք արիաբար ռուսական ծառայության անցավ միրզա Աբ-Լայը, սենատորի նախապապը, որ քրիստոնեական կնքման ժամանակ Անդրեյ անունը եւ Ուխով մականունը ստացավ: Մոնղոլական ցեղի ընդերքից ելած այս եկվորի մասին այսպես է ծավալվում Ռուսական Կայսրության Դրոշմագիրքը: Կարճառոտության համար հետագայում Աբ-Լայ-Ռւխովը փոխակերպվեց պարզապես Աբլեուխովի:
Այդ նախապապը ցեղի ակունքը եղավ:
Ոսկե եզրակարով գորշ լակեյը խավափնջիկով գրասեղանից փոշին էր թափ տալիս, բաց դռնից նայեց խոհարարի թասակը:
-«Դե ինքը, մի տես, ելավ…»
-«Օդեկոլոնով են շփվում, շուտով կհամենան սուրճի…»
-«Առավոտյան փոստատարն ասում էր, թե իբր բարինին – նամակ է Գիշպանիայից՝ գիշպանյան դրոշմանիշով»:
-«Ես ահա թե ինչ կնկատեմ ձեզ՝ դե ավելի քիչ քիթներդ նամակների մեջ խոթեք…»:
-«Ուրեմն՝ Աննա Պետրովնան է…»
-«Դե եւ – ուրեմն…»
-«Դե ես, հենց էնպես… Ես – ինչ՝ ոչինչ…»
Խոհարարի գլուխը հանկարծ կորավ: Ապոլոն Ապոլոնովիչ Աբլեուխովը սիգաճեմեց գրասենյակ:
Սեղանի վրա ընկած մատիտն ապշեցրեց Ապոլոն Ապոլոնովիչի ուշադրությունը: Ապոլոն Ապոլոնովիչը մտադրութուն ընդունեց՝ մատիտի ծայրին ձեւի սրություն հաղորդել: Նա արագ մոտեցավ գրասեղանին ու ճանկեց… թղթա-մամլիչը, որ նա երկար պտտում էր խորը մտազբաղության մեջ, մինչեւգլխի ընկնելը, որ իր ձեռքերում թղթա-մամլիչն է, այլ ոչ թե մատիտը:
Ցրվածությունը սերում էր այն բանից, որ այդ պահին նրան խորունկ մտորմունք համակեց, եւ հենց նույն պահին, անպատեհ ժամին, այն ծավալվեց դեպ փախչող մտընթացը /Ապոլոն Ապոլոնովիչը փութում էր Հիմնարկություն/: «Օրագրում», որ հարկ էր հայտնվեր նրա մահվան տարում պարբերական հրատարակություններում, մի էջ հավելվեց:
Ապոլոն Ապոլոնովիչը մտընթացն արագ էր գրի առնում՝գրառելով այդ ընթացքը, նա մտածեց՝ «ժամն է եւ ծառայության»: Եվ անցավ հյուրասենյակ իր սուրճը ճաշակելու:
Նախօրոք ինչ-որ անդուր համառությամբ նա սկսեց հարցաքննել սենեկասպասավոր ծերուկին.
-«Նիկոլայ Ապոլոնովիչը զարթնե՞լ է»
-«Ոչ մի կերպ՝ դեռ չեն զարթնել…»:
Ապոլոն Ապոլոնովիչը դժգոհ քորեց քթարմատը.
-«էհ… ասացեք՝ դե երբ, – ասացեք,- Նիկոլայ Ապոլոնովիչը, այսպես ասած…»
-«Դե նրանք ուշ են արթնանում…»
-«Դե, ինչքա՞ն ուշ»:
Եվ տեղնուտեղը, պատասխանի չսպասելով, նայելով ժամացույցին, սի
գաճեմեց դեպի սուրճը:
Ուղիղ ինն անց կես էր:
ժամը տասին նա, ծերուկը, գնում էր Հիմնարկություն: Նիկոլայ Ապոլոնովիչը, պատանին, ելնում էր անկողնուց – երկու ժամ անց: Ամեն առավոտ սենատորը տեղեկանում էր արթնանալու ժամերի մասին եւ ամեն առավոտ նա կնճռոտում էր:
Նիկոլայ Ապոլոնովիչը սենատորի որդին էր:

Մի խոսքով, նա հիմնարկության գլուխն էր…

Ապոլոն Ապոլոնովիչ Աբլեուխովն առանձնանում էր արիության արարքներով, մի աստղ չէր, որ հայտնվել էր նրա ոսկեկար կրծքի վրա՝ Ստանիսլավի եւ Աննայի աստղը, եւ նույնիսկ՝ նույնիսկ Սպիտակ Արծիվը: Իր կրած ժապավենը, երկնագույն ժապավեն էր: Իսկ վերջերս լաքե կարմիր տուփիկից հայրենասիրական զգացմունքների կացարանի վրա փայլկտեցին ադամանդե նշանների շողերը, այսինքն շքանշանը՝ Ալեքսանդր Նեւսկու:
Իսկ ինչպիսի՞և էր հասարակական դիրքն անցոյությունից այստեղ հառնած դեմքի:
Կարծում եմ, որ հարցը բավական անտեղի է՝ Աբլեուխովին Ռուսաստանը գիտեր իր արտասանած ելույթների գերացանց ընդարձակությամբ, այդ ելույթները, չխզվելով, շողշողում եւ անամպրոպ ինչ-որ թույներ էին կայլակում թշնամական կուսակցության վրա, ինչի արդյունքում կուսակցության առաջարկն այնտեղ, ուր հարկն է, մերժվում էր: Պատասխանատու պաշտոնի Աբլեուխովի հաստատումով իններորդ դեպարտամենտը անգործության էր մատնվել: Այդ դեպարտամենտի դեմ Ապոլոն Ապոլոնովիչը համառ լուտանքներ էր թափում եւ թղթերով, եւ, ուր հարկն է, ելույթներով, աջակցելով Ռուսաստան ամերիկյան խրեկապ մեքենաների ներկրմանը /իններորդ դեպարտամենտը ներկրմանը դեմ էր/: Սենատորի ելույթները տարածվել էին բոլոր շրջաններում ու նահանգներում, որոնցից մեկը ցուցե տարածական առումով չի ցիջի Գերմանիային:
Ապոլոն Ապոլոնովիչը Հիմնարկության ցլուխն էր՝ դե, այն… ի՞նչ էր դա: Մի խոսքով, Հիմնարկության ցլուխն էր, անշուշտ, ձեզ հայտնի:
Եթե համեմատենք իմ հարգարժան այրի հյուծված, միանցամայն անշուք կերպարանքը նրա ղեկավարող մեխանիզմների անպարացրելի վիթ-
խարիության հետ, կարելի կլիներ տրվել երկարատեւ, թերեւս, միամիտ զարմանքի – զարմանում էին բազարձակապես բոլորը մտային ուժերի պայթյունի վրա, որ ժայթքեզվում էր ահա այս գանգատուփից, ի հեճուկս ողջ Ռուսաստանի, ի հեճուկս դեպարտամենտների մեծամասնության, ի բացառյալ մեկի՝ բայց այդ դեպարտամենտի գլուխը, ահա շուտով երկու տարի կլինի, լռել էր, ճակատագրի կամոք, դամբանաքարի տակ:
Հենց նոր լրացել էր սենատորի վաթսունութ տարին, եւ դեմքը նրա, դժգույն, հիշեցնում էր եւ մոխրագույն պրեսպապյե /հանդիսավոր պահին/, եւ- պապյե-մաշե /ազատ ժամանակ քարե սենատորյան աչքերը շրջապատված սեւականաչ խորխորատով, հոգնության ժամերին թվում էին ավելի կապույտ ու վիթխարի/:
Մեզանից նաեւ հավելենք՝ Ապոլոն Ապոլոնովիչն ամենեւին չէր հուզվում հայեցման դեպքում իր բացարձակ կանաչ եւ վիթխարիության աստիճանի խոշորացված ականջներից այրվող Ռուսաստանի արյունալի ֆոնի վրա: Վերջերս նա այդպես էր պատկերվել՝ փողոցային հումորիստական ամսագրի անվանաթերթի վրա, այն «ջհուդիկական» ամսագրիկներից մեկի, արյունալի շապիկները որոնց մարդկանցով վխտացող պողոտաներում բազմանում էին այն օրերին ապշեցուցիչ արագությամբ…

Հյոաիս-արեւելք

Կաղնեփայտե ճաշասենյակում հնչում էր ժամացույցի խզխզոցը, գլուխ տալով ու ֆշշալով կուկու կանչեց գորշավուն կկուն, հինավուրց կկվի նշանով նստեց Ապոլոն Ապոլոնովիչը ճենապակյա գավաթի առաջ եւ պոկոտում էր ճերմակ հացի տաք կեղեւները: Եվ սուրճի շուրջ նախկին տարիներն էր հիշում Ապոլոն Ապոլոնովիչը, եւ սուրճի շուրջ – նույնիսկ, նույնիսկ – կատակում էր նա.
-«Ո՞վ է ամենքից, Սեմյոնիչ, ավելի հարգարժանը»
-«Ես կարծում եմ, Ապոլոն Ապոլոնովիչ, որ ամենքից հարգարժանը – իսկական գաղտնի խորհրդականն է»:
Ապոլոն Ապոլոնովիչը միայն շուրթերով ժպտաց.
-«Եվ այնպես չեք ենթադրում՝ ամենքից հարգարժանը – ծխնելույզ մաքրողն է…»
Սենեկասպասավորն արդեն գիտեր բառախաղի ավարտը՝ բայց այդ մասին նա հարգանքից – լռություն:
-«Դե ինչո՞ւ, բարին, կհամարձակվեմ հարցնել, այդպիսի պատիվ ծխնելույզ մաքրողին»
-«Իսկական գաղտնի խորհրդականի առաջ, Սեմյոնիչ, կողմ ենք քաշվում…»
-«Ենթադրում եմ, որ – այդպես է, Ձերդ գերազանցություն…»
-«Ծխնելույզ մաքրողը… Նրա առջեւ կողմ կքաշվի եւ իսկական գաղտնի խորհրդականը, որովհետեւ՝ ծխնելույզ մաքրողը կկեղտոտի»:
-«Ահա թե ինչպես»,- հարգալից մեջ գցեց սենեկասպասավորը…
-«Դե այ այդպես՝ միայն թե ավելի հարգալիդ պաշտոն էլ կա…»
Եվ տեղնուտեղը հավելեց.
-«Արտաքնոց մաքրողինը…»
-«Պֆֆ…»
-«Ինքը ծխնելույզ մաքրողը նրա առջեւ կողմ կքաշվի, այլ ոչ միայն իսկական գաղտնի խորհրդականը…»
Եվ – սուրճի կում: Բայց դե նկատենք՝ Չէ որ Ապոլոն Ապոլոնովիչն ինքը – իսկական գաղտնի խրհրդական է:
-«Ահա, Ապոլոն Ապոլոնովիչ, նույնպես պատահում էր՝ Աննա Պետրով- նան ինձ ասում էր…»
Իսկ «Աննա Պետրովնա» ասելիս ճերմակահեր սենեկասպասավորը խոսքն ընդհատեց:
-«Վերարկուն մոխրագո՞ւյնը»:
-«Վերարկուն մոխրագույնը…»
-«Ես կարծում եմ, որ ձեռնոցներն էլ մոխրագո՞ւյնը»
-«Ոչ, թավշակաշվե ձեռնոցները…»
-«Նեղություն կրեք, Ձերդ բարձր գերազանցություն, սպասել՝ չէ որ ձեռնոցները մեզ մոտ զգեստապահարանում են՝ դե դարակը – հյուսիս-արեւելք»:
Ապոլոն Ապոլոնովիչը միայն մեկ անգամ էր մտել կյանքի մանրուքների մեջ՝ նա մի անգամ իր գույքի վերաքննություն արեց, գույքը գրանցված էր կարգով ու հաստատված էր բոլոր դարակների եւ դարակիկների անվանացուցակը, հայտնվել էին դարակներ տպատառերի տակ՝ ա, բե, ցե, իսկ դարակների չորս կողմերն ընդունել էին երկրի չորս ծագերի նշանակումը:
Զետեղելով իր ակնոցը, Ապոլոն Ապոլոնովիչը նշում էր իր ցուցակում մանրիկ, մարգարտաշար ձեռագրով՝ ակնոցը, դարակ՝ բե եւ ՀԱ, այսինքն հյուսիս-արեւելք, դե իսկ պատճենը ցուցակի ստացավ սենեկասպասավո
րը, ով եւ սերտեց թանկարժեք արդուզարդի պատկանելությունների ուղղությունները, ուղղություններն այդ երբեմն անքնության ժամին նա անսխալ վանկ առ վանկ անգիր արտասանում էր:
Լաքած տանը կենաց ամպրոպներն անաղմուկ էին անցնում, այդուհանդերձ կենաց ամպրոպներն այստեղ կործանարար էին ՝ իրադարձություններով դրանք չէին թնդում, չէին փայլկտում սրտերում մաքրագործող կայծակների նետերով, բայց խռպոտ կոկորդից թունավոր հոգեբխմունքների շիթով դրանք հափռում էին օդը, եւ պտտվում էին բնակիչների գիտակցության մեջ ինչ-որ մտախաղեր, ինչպես հոծ գոլորշիները հերմետիկորեն խցանված կաթսաներում:

Թարգմանությունը ռուսերենից՝ Վադան Ֆերեշեթյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *