Անի Սողոյան | Խատուտներ

Անի Ավետիսյան․․․թող փոքրանամ
թաք-տաք ծորամ
քիչ-քիչ լողամ
հատակդ զգամ
․․․ թող մանրանամ
կես-կես դառնամ
հատ-հատ կիսվեմ
վեր բարձրանամ
․․․թող բարակեմ
վեր-վեր հոսեմ
սուր-սուր կպնեմ
ներսդ պատռեմ
․․․թող ինձ մաղեմ
պատ-պատ ցփնեմ
շերտ-շերտ շարեմ
դրսից նայեմ
․․․թող մոտենամ
քայլ-քայլ ձախ գամ
մեկ-մեկ գոռամ
ինձ զգացնել տամ
․․․թող քեզ ԳՐԿԵՄ
շուտ-շուտ շնչեմ
շատ-շատ խոսեմ
մեզ լղոզեմ․․․
․․․թող քեզ սիրեմ

 

***
Սենյակը, որ իմն է ուր դու չկաս, փոքր է, բայց աչքերս են մեծ ու ես լղոզում եմ չորս պատն ու քեզ․․․
Սենյակը, որ իմն է ուր դու չկաս, ցածր է, բայց պատուհանս է բարձր ու ես մերժում եմ ձայները թանձր․․․
Սենյակը, որ իմն է ուր դու չկաս, նեղ է, բայց հատակս է հաստ ու ես վազում եմ կանգնելու պատրաստ․․․
Սենյակը, որ իմն է, ուր դու չկաս, սին է, բայց հայելիս է լիքը ու ես վիժում եմ սառը ալիքը․․․
Սենյակը, որ իմն է ուր դու չկաս, անօդ է, բայց ձեռքերս են սառը ու ես շոյում եմ մտքերս խառը․․․
Սենյակը, որ իմն է, ուր դու չկաս, ես եմ․․․

 

***

Քիչ ես Դու
Որովհետև քեզ կարելի է բարևով արթնացնել ու մեկ բաժակ սևով դեֆորմացնել
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է հագցնել ու ուղեկցել տանից դուրս՝ դեպի նույն տեղը
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է տեսնել փողոցի մակերսին քայլելով, ու ցավոք ոչ թռնելով
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է կոնկրետ թվի ազդեցիկ ահազանգով ստիպել սնվել ու հագենալ
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է երեք տարբեր մարդու ժպիտով համոզել, որ ամենալավն ես
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է մտածել ու դու միշտ ուրիշի սևագրին ես քոնը սկսում
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է խփել ու չփոշմանել, որ լիք8յուն ես փշրում
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է գրկել ու հասկանալ, որ ժամանակի սլաքների շարժի հետ ուռելու ես ու չհամապատասխանես մյուսի լայն8յանը
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է ստի մեջ փաթաթել ու ստիպել օրորվել աչքերդ փակ
Քիչ ես դու
Որովհետև քեզ կարելի է գիշերը տեղավորել փոքր ու մեծի՝ բարձ վերմակի արանքում ու ՄՈՌԱՆԱԼ, որ կաս
Քիչ ես դու, ՄԱ՜ՐԴ․․․

 

***
․․․երկու ուղիղների վրա փռվեր թունդ կանաչ գնացքն ու հոսեր
Ես կնստեի 2-րդ վագոնի մեջտեղի փայտե նստարանին ու եղածներից ամենաճկուն ցուցամատով կլղոզեի արագ8յան հետ տված պատկերները։
Ճակատս կսառեր պատուհանի թափանցիկ գույնից, աչքերս կհոգնեին տեսարաններին կորցնելուց ու վերջապես Ինձ 2-րդ վագոնի դիրքը կխանգարեր, որովհետև ամեն անսպասելի թեքումից, ես վերջ կտեսնեի՝ վագոնների վերջը։
Ես, կտեղափոխեի արտաշնչածս գոլորշուց ճմռթված ճակատս, վերարկուիս ամենամոտ ծայրով կսրբեի են լղոզող մատիս մակերեսն ու կսիրունանայի փայտե շականակագույնին, որ  օրորվող մյուսներն ինձ ժպտային։
Հա՜, ու կժպտային, որովհետև կհասկանային , որ ՓՐԿՎԱԾ ԵՆ՝ ԵՆՔ։
Ես ավելի երկար կնայեի, ավելի առանձին ու կհաշվեի են բոլոր կայունացած «եթե»-ները,
չշարունակված «և»-երը,
եռացող «կներես»-ները,
անուղղելի «հաջող»-ները,
համարձակ «այո»-ները,
խեղճացած «ահա»-ները,
հետ վազող «բարև»-ները,
թռվռացող «ինչու»-ները,
փլվող «հաստատ»-ները,
փշրող «չէ»-երը,
կանչող «գնա»-ները
անտեսանելի «բայց»-երը
խաբված «գուցե»-ները
չսպասող «հետո»-ները
սպառված «կարող է» -ները
վազող «ախր»-ները ․․․
սաղ-սաղ-սաղ կհաշվեի ու էլի կժպտայի․․․

․․․և կհոսեր երկու ուղիղների վրա փռված թունդ կանաչ գնացքն ու ես կփրկվեի․․․

 

***

Ժամացույց դու ժամացույց․․․
Քանդեմ քեզ ու փշրեմ ստամոքսդ, որ կուլ ես տվել կիասատ8յուններս,
Քանդեմ,մեղադրեմ, որ
լիարժեք8յունս անվերջ զգալու է սլաքներիդ սպիացած հարվածները,
Կոտրեմ քեզանից կախում ունենալու վախս ու փաթեթավորելով փչացնեմ վազքդ․․․
Ժամացույց դու ժամացույց․․․
Դեռ ատելու եմ չստացված հաշվարկներդ ու թվերիդ հայացք դարձած դատարկ8յունը,
Ջարդված ցանկ8յուններդ ու անշունչ ձայնդ․․․
Ժամացույց դու ժամացույց․․․
Զզվեմ գոյ8յունիցդ ու սիրեմ երբեմնի անհրաժեշտ8յունդ․․

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Ս.-Ավիկ Հարությունյան says:

    “շուտ-շուտ շնչեմ
    շատ-շատ խոսեմ
    մեզ լղոզեմ․․․
    ․․․թող քեզ սիրեմ”

    Ինձ դուր եկավ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *