ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ | ARMageddon

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

LikeWar
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR

ARMageddon Hayer, es pornik LikeWar-in varyant chka block anelu? Nervers xaxtvec…
Վախ, արա… Էս ի՞նչ արեցի… ARMageddon Nerox, BigBoy jan… Reinforcementi poxaren shpotveci, ataka tveci… Axper, arden enqan em es kompi dem@ lrvel, achqeris dem@ shaxvum a…

Քանի՞սն ա… Էլի չորսն ա… Քնեմ…

ARMageddonBG, hayer… yes gnaci qnelu… aziknerin chtoxeq shnchen…
Ի՞նչ անեմ. մի հատ էլ ծխեմ, նոր պառկեմ… Կոմպը անջատե՞մ… Եռում ա. քանի օր ա չեմ անջատել… Շոգն էլ` մի կողմից… Լավ, է, թող մնա… Առավոտը մինչև միանում ա… Դրսում էս ինչ կայֆ քամի ա… Ոտքերս ուռել են… Տենաս մենակ ե՞ս եմ սենց ապուշ, թե էլի կան… Ամոթ չլիներ, իջնեի, այգու նստարաններին քնեի… Հովին…

Ամեն անգամ խաղալու մասին սկսում եմ մտածել այն ժամանակ, երբ գործերս անտանելի վատ են… Չնայած վաղուց արդեն փողով չեմ խաղում, բայց դե չկա ավելի կայուն բնավորության տեր մարդկային տեսակ, քան Ֆորտունայի ծառաներն են… Փախուստ իրականությունից, հա գիտենք… Իսկ ամենածիծաղելին այն է, որ ես և գուցե ինձ նման շատերը նախընտրում ենք հենց այն խաղերը, որոնք առավելագույնս մոտ են իրականությանը… Համառորեն փորձում ենք ինչ-որ բան փոխել, չուզենալով հավատալ, որ վիրտուալ իրականությունն ուղղակի հայելի է, և որևէ արժեք չունեն այն փոխելուն ուղղված ջանքերն ու ժամանակը…

Մի խոսքով, պարապ էի, գործ չկար: Զգում էի` ցեցը ոնց է խլշկոտում մեջս, ու ոնց որ միշտ նման պահերին է լինում, կամ լոտո ծախող է դուրս գալիս դիմացդ, կամ էլ ինչ-որ հիմար խաղի գովազդ է հայտնվում մոնիտորիդ (փառք Աստծո, այլևս պատուհանից կազինոներ չեն երևում)… Այս անգամ էլ երկար չսպասեցի…

WorldWarOnline
Ազդեցիկ լոգոն հայտնվեց մոնիտորիս… Այդքանն էլ հերիք էր, որ խրվեի, սակայն խաղի լոգոյին ուղեկցող մեկնաբանությունն ավելի ցնցող էր. Armenia needs your help, login now and fight for your country! Սուտ կլինի, եթե ասեմ` այնքան միամիտ եմ, որ գաղափար չունեմ համացանցի խայծերից, բայց դե հայրենասիրական զգացմունքների վրա խաղացող գովազդներն իմ դեպքում միշտ էլ նպատակին անշեղորեն են խփում… Ուստի այս անգամ էլ ոգևորության մի այնպիսի ալիք անցավ մարմնովս, որ ուրիշ հարմար բան չգտնելով` վերցրեցի ծանր մարմարյա մոխրամանս ու… Մտա WWO…

Աչքերս քոռանային, չտեսնեի… Հայաստանն իսկապես էլ օգնության կարիք ուներ… 139 երկրների մեջ չգիտեմ որերորդն էինք, մեր դրոշի փոխարեն փողփողում էր, ի ՞նչ եք կարծում, ու՞մ դրոշը… Իհարկե, ազերների, իսկ մեր մայրաքաղաքում, բացի ազերներից, իրենց համար տնավորվել, էս դեպքում ճիշտ կլինի ասել` բազավորվել էին էլ պակիստանցիները, էլ ռումինացիները, էլ լիբանանցիները, էլ անգոլացիները, էլ, իմ արև, չեք հավատա… մոզամբիկցիները և, իհարկե, վրացիները… Մի խոսքով, սրտից թույլ մի նժդեհական որ հանկարծ տեսներ, թե ինչ վիճակում է հայտնվել մեր վիրտուալ հայրենիքը, տեղնուտեղը կամ կաթված կստանար, կամ էլ ունեցած-չունեցած մեծ, միջին ու մանր բիզնեսներն անմիջապես կվաճառեր ու… Դրամը կուղարկեր վիրտուալ ռազմաճակատ` ողջ աշխարհի դեմ հերոսաբար պայքարող մեր ընդամենը մի քանի մարտիկներին… Իսկ ազերների կողմից կռվում էր մի քանի տասնյակ մարտիկ… Խաղն ինքնին բարդ չէր… Արտադրում ես ռեսուրսներ` դրամ, շինանյութ, պարեն ու երկաթ, դրանցով ստեղծում ես տարբեր տեսակի զորքեր ու առաջ… Դպրոցական մակարդակի մաթեմատիկայի իմացություն ու քթի ծակ… Վերջինս ամեն դեպքում չի խանգարի… Միայն մի նրբություն. հատուկ զորատեսակներ կան, որոնք չափազանց հզոր են, օրինակ` կործանիչներ, ռմբակոծիչներ, հետախույզներ, հակաօդային հրթիռներ և այլն… Բայց դրանք չես կարող կառուցել սովորական ռեսուրսներով… Դրանցից ունենալու համար պիտի իրական դրամով գնես հենց խաղի անունով WWO Influence կոչվող պայմանական միավորներ, ապա նոր կառուցես… Իսկ եթե դրամ չունես, ստիպված ես բավարարվել այդ նույն զորատեսակների ավելի թույլ տարբերակներով, օրինակ` heavy tank-ի փոխարեն light tank-ով, և ինչպես ասում են, զոռը տաս քանակին… Հենց սկզբից ասեմ, որ մեզ հայտնի ոչ մի գերտերություն այս խաղում իրենից բան չէր ներկայացնում, համենայն դեպս, մեծ ութնյակից, և ոչ էլ նույնիսկ մեծ քսանյակից… Գոնե այս պահի դրությամբ… Նույնիսկ մեր հարևան Թուրքիան ես մենակ կգրավեի, եթե խաղի կանոններով շատ խեղճ երկրները, ասենք 25 հոգուց պակաս խաղացողով, հատուկ պաշտպանության տակ չգտնվեին… Կամ գերտերությունների տանձին չի ընդհանրապես, և նրանք ինքնահաստատվում են ոչ թե վիրտուալ երկրներում, այլ իրական Իրաքում, Աֆղանստանում, վերջերս էլ Լիբիայում… Կամ տեղյակ չեն այս խաղի մասին… Կամ նրանց առավել շատ հետաքրքրում է բրիտանացի արքայազն Վիլիկի քենու հետույքը… Որն, անկեղծ պիտի խոստովանեմ, ինձ էլ հետաքրքրեց այնքան, որ ես էլ մտա YouTube ու մանրամասն գնահատեցի… Իրավիճակը… Կամ էլ ասենք Պորտուգալիային սնանկացումից փրկելու ծրագիրը, որն, ի դեպ, այս խաղում ֆավորիտներց մեկն էր… Հետո էլ ասում են` կրիզիս… Բա այդքան կործանիչ ու ռմբակոծիչ ո ՞նց են առնում… Մնում է եզրակացնել, որ պորտուգալացին, որքան էլ նեղը լինի, մի քանի հարյուր ռմբակոծիչ հանգիստ կառնի… Ոչ թե մեզ նման. մի ամսվա աշխատավարձ ծախսես, որ հաճույքիդ համար դպրոցականների խաղ խաղաս… Մի խոսքով, եթե գերտերություններրը համարյա չէին խաղում, ապա փոխարենն ինչպիսի կատաղությամբ էին խաղում Կովկասում, Բալկաններում ու Մերձավոր արևելքում… Ուղղակի կյանքի ու մահվան կռիվ էր գնում… Էլ չասեմ, որ այս խաղի միջոցով սիոնիստները կարող էին բացահայտել աշխարհի բոլոր հակասեմականներին ու ֆաշիստներին, սեռական բռնության պոտենցիալ զոհերը` սեռական գիգանտամանիայով տառապող հոգեկաններին… ORGASMATRON-ն ու Dikefalos-ը վկա…

Կոսմոպոլիտները` ազգայնականներին… Հայերը` ևս մեկ անգամ վրացիներին…

Ընթացքում մի պահ եղավ, երբ մենք աննկարագրելի ջանքերի, բազմաթիվ անքուն գիշերների գնով մի կերպ ազատագրեցինք մեր հայրենիքը և նույնիսկ անցել էինք հակագրոհի` համարյա հավասարեցնելով մեր ու ազերների միջև եղած տարբերությունը: Բայց, չգիտես ինչու, մի օր էլ խաղի մյուս ֆավորիտը` Լիբանանը, որոշեց, որ Կովկասն իր հագով է, ու գրավեց թե Վրաստանը, և թե մեզ, սակայն Ադրբեջանին նույնիսկ չմոտեցավ… Դե Լիբանանից հիմնականում երեխաներ էին խաղում, ուստի զարմանալի չէր, որ չէին պատկերացնում, թե Կովկասը որևէ գերտերության հագով չէ, առավել ևս վիրտուալ… Ինչևէ, այս հարվածը շատ ծանր նստեց մեզ վրա: Հազիվ էինք ազերների հետ հավասարակշռություն պահում: Վերջիններս, իհարկե, առիթը բաց չթողեցին ու կրկին անցան հարձակման: Անկեղծ եմ ասում, ումից-ումից, բայց Լիբանանից չէի սպասում: Հիասթափությունս չափ ու սահման չուներ: Մի՞թե մեր բազմահազարանոց համայնքից մեկը չէր խաղում այս խաղը, որ այդ անչափահասներին բան բացատրեր… Օրինակ, որ մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք… Որ չարժե մեր պատմական հայրենիքը գրավել և այլն… Բայց երևի լիբանանահայերն ավելի լուրջ գործերով էին զբաղված և նման հիմար խաղերի վրա ծախսելու ժամանակ չունեին… Ինչևէ, մի կերպ ուշքի եկանք և կատարեցինք այս խաղի ընթացքում, իմ կարծիքով, մեր ամենամեծ ու աններելի սխալը…

Աղջիկս արթնացավ… Գիշերը ժամը չորսն ա դառնում… Իր մահճակալի կողքերից բռնելով` բարձրացել-կանգնել ու նայում ա ինձ… Պապան արդեն քանի ամիս ա ռազմաճակատում ա, օր ու գիշեր համակարգչի դիմաց պատերազմում ա… -Ուտեմ մռութդ, ինչի՞ զարթնեցիր… Վատ երազ տեսա՞ր… Չվախենա՛ս, պապային ոչ ոք բան չի կարող անել… Պապայի մեդալները տեսե՞լ ես… Էս` բազաներ գրավելու համար, էս` հաջող պաշտպանվելու համար, էս` իր հայրենակիցներին օգնելու համար… Էս մեկն էլ` խաղը հայերեն թարգմանելու համար… Պապան արդեն Համաշխարհային Օնլայն Պատերազմի վետերան ա, բալես… Պապան վաղուց արդեն գեներալ ա, համովս, ոչ մի բանից չվախենաս… Բոմբեռ-մոմբեռ, հևի տանկ ու մարտական ուղղաթիռ պապան հազարներով ա ջնջում, քաղցր բալա… Հեչ չվախենաս…
-Ավելի լավ ա` պապան թող լուրջ գործով զբաղվի…-Լսվում է կնոջս քնաթաթախ ձայնը…
-Դե, լավ էլի… Էլ մի սկսի… Քեզ թվում ա` վիրտուալ հայրենիքի համար կռվելը լուրջ չի՞…
-Չէ, լուրջ չի… Ինչքան ժամանակ ա` մի բան չես գրել…
-Կյանքս, խոստանում եմ, որ հենց էս պատերազմի մասին էլ կգրեմ… Եթե ուզում ես իմանալ, էս խաղը խաղում եմ, որ նյութին մանրամասն տիրապետեմ… Որ արհեստականության տպավորություն չստեղծվի կարդացողի մոտ…
-Ծ… Էլ մի ստից բաներ խոսի… Որ սկսեցիր խաղալ, դրա մասին գրելու միտք էլ չունեիր… Հիմա ուղղակի արդարանում ես…
-Հա, ի՞նչ անենք… Ի՞նչ կապ ունի` խաղալու ընթացքում ա գրելու միտքը ծագել, թե խաղալուց առաջ… Կարևորն է՞ն չի, որ արդյունքում ստացված գործ լինի…
-Ես արդեն չգիտեմ` ինչն ա կարևոր, ինչը չէ…- Աղջիկս սկսեց թնկթնկալ,- Ջուր տուր, ծարավ ա… Ոչ թե մեդալներդ ցույց տուր…
-Վայ, ծարա՞վ ես, հրաշքս… Հիմա ջուրիկ կտամ, սիրունս…
Շատ ծարավ էր… 150 գրամ ջուրը դատարկեց, ու հենց դրեցի անկողնում, իսկույն քնեց… Ես զորք արտադրելու գործարաններս ողջ հզորությամբ գործի գցեցի ու պառկեցի… Անկողինս արդեն քանի ամիս է` կիսում եմ մեղքի զգացողության հետ…
Որպես Լիբանանից տուժած երկրներ, վառված վրեժխնդրության աննկարագրելի մոլուցքով, հիշելով ոչ բարով-խերով մեր դարավոր հարևանությունն ու բարեկամությունը, մենք ու վրացիները պայմանավորվեցինք միմյանց օգնել… Քանի որ վրացիներն արդեն դրամահավաք էին իրականացրել և հզոր զենքերով հակահարձակման էին անցել իրենց մայրաքաղաքում, պայմանավորվեցինք, որ մեզ մոտ էլ նրանք հարձակվեն լիբանանցիների վրա, մինչև որոշ քանակությամբ բազաներ գրավեն ու կանգ առնեն… Ոչ մի դեպքում այնքան չպիտի գրավեին, որ դրոշն անցներ իրենց… Մենք էլ պիտի անցնեինք հակահարձակման և հետ վերադարձնեինք մեր դրոշը… էլ ինչ երկարացնեմ, օպերացիայի օրը` կռվի թեժ պահին, երբ մեկը մյուսի հետևից ազերներից ու լիբանանցիներից ազատագրում էինք մեր բազաները, հանկարծ նկատում ենք, որ վրացիները չեն պատրաստվում կանգ առնել, ու մինչ մենք առավել կենտրոնացած էինք առաջնահերթ ազերներից մեր դրոշը մաքրելու վրա, նրանք գրավում են մեր մայրաքաղաքը… Իսկ երբ փորձում ենք պարզաբանումներ ստանալ, կամ ասում են, որ իներցիայով են գրավել, իբր միամտաբար, կամ էլ ակնհայտ թշնամական կեցվածք են ընդունում… Մի խոսքով, թիկունքից այսպիսի հարվածը կործանարար եղավ մեզ համար, և մինչ մենք փորձում էինք կրկին ոտքի կանգնել, մի քանի անգոլացի, մանավանդ մեկը` JLT անունով, չգիտեմ որտեղից մի փեշ փող ծախսեցին էս հիմար խաղի վրա և կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից գրավեցին պահանջվող 22 և դեռ մի բան էլ ավելի երկրներն, ու Անգոլան դարձավ WWO խաղի Edition1-ի հաղթող… Իսկ մենք չհասցրեցինք ազատագրել մեր հայրենիքը…
Տխուր ավարտ ունեցավ Edition1-ը մեզ համար…
Կատաղությունից տեղս չէի գտնում… Իսկ իմ կատաղությունն էլ ավելի էր կատաղեցնում հարազատներիս…
-Գործ չկա, չկա, գոնե աղջկադ հետ զբաղվիր… Կազինոներից պրծանք, հիմա էլ էս անտեր կամպյուտրը… Թաղեմ դրա հորինողին…
-Դե լավ էլի, այ մամ… Առանց էն էլ տրամադրություն չունեմ… Թող մեր դարդով տապակվենք…
-Էրեխուդ հետ մի քիչ զբաղվիր, տրամադրություն կունենաս… Աղջիկդ արդեն պապայա ասում, պապան հլը թուրքերի հետ կռիվ-կռիվ ա խաղում…
-Էդ մեկը ճիշտ ես ասում… Արի մոտս հլը, պապայի բալա… Էս էրեխեն ժամով ա մեծանում…
-Մի քիչ էլ էդ անտերի դեմը նստես, արդեն դպրոց կգնա…
Մեր վիրտուալ բանակի շարքերում քննարկումներ սկսվեցին… Թե ինչու՞ այսպես ստացվեց, ի՞նչ կարելի է անել հետագա սխալներից խուսափելու համար և այլն… Սակայն քննարկումները որևէ արդյունք չտվեցին: Խաղացողների թիվն ահագին ավելացել էր: Նրանցից շատերն արդեն գեներալներ էին, ինքնուրույն մարտական փորձով, ռազմաքաղաքական իրավիճակի մասին սեփական պատկերացումներով, սովորելու ցանկության իսպառ բացակայությամբ և մեծամտության ու փառասիրության հսկայական պաշարով… Ոմանք առավել թույլերի նկատմամբ իրենց ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքով, անձնական հավակ­նությունների հաճախակի անզուսպ պոռթկումերով և կեցվածքով, որը նշանակում էր` ես հին վետերան եմ, ու բոլորն ինձ են պարտական, անտանելի միջավայր էին ստեղծում, որն էլ թույլ չէր տալիս լիարժեք օգտագործելու մերոնց ողջ ներուժը… Իսկ ներուժ կար, քանի որ խաղում էին նաև համակարգչային տեխնոլոգիաների բավականին լուրջ մասնագետներ, կյանքի փորձ ունեցող, կրթություն ստացած մարդիկ… Խաղը հորինողները մի բաց տեղ չէին թողել, որ մերոնք չգտնեին ու չօգտագործեին թշնամու դեմ: Ադմինները ժամանակ առ ժամանակ շտկում էին այս կամ այն թերությունը, սակայն նորերն էին գտնվում: Նույնիսկ պարգևատրում էին նրանց, ովքեր թերությունների մասին հայտնում էին իրենց… Բայց խաղը հորինողները երևի չեն ճանաչում մարդկանց, ավելի կոնկրետ կովկասցիներին… Հակառակ դեպքում ինչու՞ են կարծում, թե խաղի կանոնադրությունը որևէ բան նշանակում է կովկասցու համար, երբ վերջինս կռվում է իր հայրենիքի համար… Թեկուզ այդ հայրենիքը լինի վիրտուալ… Նրանք ստեղծել են խաղ, որը կոչվում է Համաշխարհային Օնլայն Պատերազմ, և դրամ են վաստակում` օգտվելով ազգերի միջև գոյություն ունեցող իրական կոնֆլիկտներից, միմյանց նկատմամբ անսահման ատելությունից` վստահ լինելով, որ ազգային արժանապատվությունից, երբեմն հիվանդագին ազգայնամոլությունից, երբեմն ուղղակի սովորական հայրենասիրությունից զուրկ չէ գոնե մարդկության մեծամասնությունը, համոզված լինելով, որ համարյա բոլորն ունեն թշնամիներ, և նրանց միայն զենք տուր ու քաշվիր մի կողմ, թեկուզ այդ զենքը լինի վիրտուալ… Ի վերջո, նրանք դրամ են վաստակում մարդկային պարզ ու ամենաառաջնային, սպանելու, ոչնչացնելու բնազդը բավարարելու համար վիրտուալ հնարավորություն ստեղծելով, բայց անամոթաբար պահանջում են, որ մարդիկ միմյանց ոչնչացնեն խիստ կանոնակարգված` հաշվի առնելով խաղի կանոններն ու օրենքները, օգտագործելով ոչնչացնելու միայն կոնկրետ եղանակներ ու միջոցներ… Լավ կլինի, եթե միմյանց ոչնչացնելու միջոցներն էլ ձեռք բերվեն հենց իրենցից իրական դրամով… Դե ոնց չասես` գնացեք… դուք էլ, ձեր կանոններն էլ… Գուցե ես ծայրահեղացնում եմ, բայց չգիտես ինչու ինձ թվում է` հենց որևէ տարածաշրջանում ատելությունն ազգերի միջև հասնում է գագաթնակետին, իսկ դա դժվար չէ կազմակերպել, իսկույն հայտնվում են «ադմինիստրատորներ», ովքեր հենց այդ նույն ազգերի նյութական ու այլ միջոցների հաշվին միմյանց կոտորելու հնարավորություն են ստեղծում… Միայն թե` անհասկանալի է` ու՞մ համար են գրվում այդ բոլոր կանոններն ու օրենքները… Մի՞թե այդ կանոնները երբևէ որևէ մեկի կողմից պահպանվել են պատերազմի ժամանակ… Եվ ինչպես այս խաղում, միմյանց ոչնչացնելու հնարավորություն ստեղծողներն ու կանոններ գրողները մի՞թե նույն մարդիկ չեն… Եթե կա մեկը, ով անկեղծորեն հավատում է, թե կոնկրետ մենք ու ազերներն իրար հետ կկռվենք որևէ կանոն հաշվի առնելով, լինի դա վիրտուալ, թե իրական կռիվ, նա կա՛մ ապուշ է, կա՛մ ցինիկ…
Մի խոսքով, եթե պատերազմում բոլոր միջոցները լավ են, ապա վիրտուալ պատերազմում բոլոր վիրտուալ միջոցներն են լավ…
Տղերքից շատերը հայտարարեցին, որ Edition2-ում չեն խաղալու… Որոնց թվում` նաև ես… Կոնկրետ իմ ու մի քանիսի հիմնական դժգոհությունը միջավայրից էր… Իմ խորին համոզմամբ, անկախ նրանից` ով որքան ժամանակ է խաղում, որքան գումար է ծախսել, ինչպիսի ճակատամարտեր է հաղթել, կամ ռազմավարական ինչպիսի խնդիրներ է լուծել, որպես մարդ` հարգանքից բացի, որևէ այլ առավելություն չունի թեկուզ հենց երեկ մարտի մեջ մտած խաղացողի նկատմամբ… Քանի որ սկզբնական շրջանում խաղացողների պակաս կար, բոլորս սկսեցինք բազմաթիվ կեղծ հաշիվներ բացել ու մի քանի հաշիվներով կռվել թշնամու դեմ… Սակայն մարդիկ կային, ովքեր ընտրվելով նախագահ, նախարարական պաշտոնների մի մասը փոխանցում էին իրենց իսկ կեղծ հաշիվներին, այդպիսով վերահսկողության տակ պահելով բոլոր խաղացողների արդյունավետ կռվելու համար անհրաժեշտ մեխանիզմները… Անհարգալից դիմելաձևն ու անդուր խոսակցությունները մերոնց միջև պարբերական բնույթ էին կրում… Եվ այս ամենի արդյունքում ստեղծվել էր մի միջավայր, որտեղ շատերը, ոմանք գուցե տարիքից, ոմանք գուցե խառնվածքից բոլորովին կորցրել էին իրենց անհատականությունը, ամեն ասած ընդունում էին հալած յուղի տեղ և նույնիսկ չէին փորձում երևույթներին քննադատական հայացքով նայել… Նրանք, ովքեր ինքնուրույն մարդիկ էին, մեկուսանալով հնարավորինս միայնակ էին խաղում…
-Ժամը մեկն ա… Ի՞նչքան կարելի ա կինո նայել… Հոգնեցի արդեն…
-Էսօր էլ շուտ պառկի… Պարտադի՞ր ա` ամեն օր մինչև առավոտ նստես…
-Քունս չի տանում… Ուշք ու միտքս խաղն ա…
-Իսկական հիվանդ ես… Ո՞վ ա տեսել նորմալ մարդը խաղի համար էդքան տառապի…
-Խաղի համար չեմ տառապում… Մինչև ինտերնետս միացնեմ, ազերները բոլոր բազաներս կգրավեն…
-Հա, հետո՞ ինչ… Գրավում են, գրավեն… Ոնց որ թե իսկական կռիվ ա, դարդ ես անում…
-Ո՞նց չես ուզում հասկանաս, որ եթե խաղի մեջ իրանց տեղը ցույց չտաս, կերևակայեն` իբր կյանքում էլ կարան մեզ հետ ոտք գցեն… Եթե ուզում ես` իսկական կռիվ չլինի, պիտի դրանց գլուխը մտցնես, որ ոչ մի շանս չունեն…
-Առանց ձեր էդ խաղի էլ, իրենք իրենց արդեն լավ երևակայում են… Լուր չես նայու՞մ, թերթ չես կարդու՞մ… Օր չկա, որ պատերազմով չսպառնան…
Դուրս եմ գալիս պատշգամբ… Ինչ-որ ջահելներ բարձրաձայն վիճում են բակում… Ուզում եմ տեսնել` ովքեր են, բայց մութն ու ծառերի սաղարթը թույլ չեն տալիս… Մտածում եմ` ինչի՞ս ա պետք իմանամ` ովքեր են… Մեկ ա` էս բակում որևէ մեկին չեմ ճանաչում… Կինս աննկատ հայտնվում ա կողքիս… Միասին շարունակում ենք լռել…
-Գիտե՞ս, Աննան էր էսօր զանգել… Ասում էր պարտք անեմ, փող ուղարկեմ… Տղաներից մեկը, դուրս ա գալիս ծառերի արանքից և որքան ուժ ունի, գարեջրի դատարկ շիշը հարվածում ա շենքի պատին… Փշրվող ապակու ձայնը տարածվում ա գիշերվա մեջ… Նա շարունակում ա լռել…
-Բայց մի պայմանով… Որ գնանք ստեղից… Ասում էր հետաքրքրվի` ինչքան ա պետք, ասեցի ոչ մի դեպքում չեմ գնա…
Իրար հետևից պատի վրա փշրվում են երկրորդ և երրորդ շշերը… Հաջորդում ա հիվանդագին ծիծաղ ու կրկին տարածվում գիշերվա մեջ…
-Ինքը գնացել ա, հերիք ա… Ճիշտ չեմ արե՞լ…
-Չգիտեմ… Համենայն դեպս` ինքը պարտավոր չի անընդհատ փող ուղարկի, որ մենք ստեղ ապրենք…
-Ախպորն ա ուղարկում, կարո՞ղ ա ուրիշի ա ուղարկում… Ես կարողանայի, ես կուղարկեի…
-Հարցրեցիր, ես էլ պատասխանեցի…
Edition2-ը սկսեցինք լուրջ վերելքով… Բավականին արագ գրավեցինք Ադրբեջանն ու ևս մի քանի երկիր Ամերիկայում ու Ասիայում… Հիմնավորվեցինք առաջատարների ցուցակում… Վրացիները նույնպես լավ սկսեցին: Նրանք, իհարկե, գրավեցին Ռուսաստանը, սակայն հենց սկզբից մեր ու նրանց միջև չդադարող կռիվը թույլ չէր տալիս ոչ մեզ, ոչ նրանց էլ ավելի հզորանալու… Edition2-ում խաղի ֆավորիտները դարձան Հունաստանն ու Ալբանիան… Ի դեպ, երկուսն էլ մեր դաշնակիցներն էին… Ալբանացիներն էլ իրենց հերթին գրավեցին Բելգրադն ու վիրտուալ քարտեզի վրա խոշորացույցով ընկած սերբական բազաներ էին փնտրում… Դա նրանց համար սկզբունքային հարց էր… Հույներն առաջին տեղն էին զբաղեցնում, և ինչպես Պորտուգալիայի դեպքում` Հունաստանի դեպքում էլ կրիզիսը լավ ազդեցություն էր թողել… Ուղղակի մարդ երազում է եվրաստանդարտ կրիզիսներ իր երկրի համար… Բա չլիներ, մի քիչ էլ մենք ժամանցի վրա դրամ ծախսեինք… Մի խոսքով, բոլորս օր ու գիշեր առցանց էինք և պատրաստ ազերական մեկ բազա գրավելու համար հասնել մինչև Ավստրալիա… Ես որոշեցի, որ եթե խաղալ, խաղալ, այս անգամ պիտի լրտես հաշիվ ունենամ ազերների թիկունքում, որպեսզի տեսնեմ նրանց զորքերի տեղաշարժը, իմանամ նրանց յուրաքանչյուր խաղացողի ռազմական հզորությանը, երբ է առցանց լինում և այլն… Այդպես ազերի խաղացողների մեջ հայտնվեց TANATOS-ը և շատ արագ դարձավ իսկական գլխացավանք նրանց համար… Հենց իրենց մոտ տեսնում էին, որ TANATOS-ն առցանց է, իսկույն նամակների տարափ էր սկսվում… Փոստարկղս կարմրում էր: Նամակներն էլ կարծես մահից առաջ գայլի ջղագրգիռ ոռնոցներ լինեին… Սկզբից մինչև վերջ հայհոյանք… Հիմնականում չէի պատասխանում, ջնջում էի… Բացառությամբ այն դեպքերի, երբ նյարդերս չէին դիմանում…
ULUTURK Vo pervix, ni azer, a azerbayjanec… Vo vtorix, ya ne maloletka, mne 35 let, i ya zakonchil MGU, ya kandidat istoricheskix nauk… A v tretix, yesli bi ne ruskie, u vas ne bilo bi gosudarsva… Eto nashi zemli ruskie otdali vam…
TANATOSS lushaj ti azerik, kto tot idiot, chto tebe diplom istorika dal? Ti chto neznayesh gde tvoya rodina? Altay i Srednyaya Azia tvoya rodina idiot negramotni… Ti chto, krome vashix debilnix uchebnikov, bolshe nichego ni chital? Ti voobshe chitat umeesh? Chitay drevnix grekov, rimlyan, persov, arabov, asiriycov, istorik xrenov…
ULUTURK Suka, ya ne xrenov istorik… I to chto ya govoryu pravda… Ya chital vsex zapodnix istorikov… Vi armyani lyubite vsem skazki raskazivat, budto vi sami drevni narod v mire… Vi kak idioti, obyavili na ves mir chto vash xrenov yazik sushestvuet uje 8000 let… Smeshno… Ax da, ya zabil chto obezyani toje armyani, i govoryat na armyanskom… Nadeyutca stat lyudmi… Vse narodi mira prikalivayutca nad vami…
Yeshyo raz povtoryayu, sukini deti, yesli bi ne ruskie, vi nikogda bi ne vzyali Qarabagh… No vsyo yeshyo v peredi… Kogda vashix materei i jon v plen vozmyom, togda budete plakat, no budet pozdno…
TANATOS Moyi yayca vozmyosh v plen, suka… Ti opyat zabivayesh, chto ruskie soldati pomogali vashemu omonu v Shaumyane… Ti zabivaesh, chto s vashey storoni voyevali afganskie mojaxedi, chechenci i iranci… Chto tureckie oficeri konsultirovali vas… No ya bolshe ne xochu razgovarivat s toboy, kachevnik yobnni… I ne dumay ugrajat… V sleduyushi raz tvoya mat budet goloy vstrechat menya na aleye vashix yobnnix shaxidov… na tvoyey je mogile…
ULUTURK Eto mi kachevniki? Ti na vas posmotri, suka… Cherez neskolko let nikogo ne ostanetca u vas… Kogda mi budem nastupat, nekomu budet vashix starikov oboranyat… I voobshe, zachem vam eti zemli? Vsyo ravno vi ne sobiraetes tam jit… Dlya vas vajnee krasivo jit, tak idite i jivite na xren kuda xotite… Yesli vam zemli nujni tolko dlya togo, chtobi vas xoronili tam, tak i skajite… Mi razreshim… Dlya nas xoroshi armyanin tot, kotori lejit pod zemlyoy…
Վայ ես քո… բոզի տղա… Ի՞նչ գրեմ… Հը՞… Ի՞նչ գրեմ էս պոռնիկի տղուն…
TANATOS Poshol na xuy, yobnni krokadil… Budet voyna, tam uvidite…

ULUTURK
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR
QARABAGH BIZIMDIR QARABAGH BIZIMDIR

Ազերների ռեվանշիստական տրամադրություններն ակնհայտ էին և եթե չմոբիլիզացնեինք մեր բոլոր ուժերը, դա նրանց միանշանակ կհաջողվեր… Նրանք արդեն հետ էին բերել իրենց մայրաքաղաքի 40 տոկոսը, և դեռ շարունակում էին գրավել… Պետք էր ամեն գնով կանգնեցնել նրանց, որովհետև փորձով գիտեինք, որ իրենց մայրաքաղաքը հետ բերելուց անմիջապես հետո հարձակվելու էին մեր մայրաքաղաքի վրա… Մի խոսքով` ոչ մի դեպքում չպետք է թույլ տայինք, որ կռիվը տեղափոխվեր մեր տարածք… Ես ու էլի մի քանի հոգի սկսեցինք զորքեր տեղափոխել նրանց մայրաքաղաքի մոտ… Բայց ազերներն այս անգամ չափազանց լուրջ էին տրամադրված… Փող էր, որ լցնում էին խաղի մեջ… Նրանց հաշվին, ով գիտի, խաղի տերերն արդեն տուն-տեղ էին դրել… Մի խոսքով, գրավելը գրավել էինք, բայց պահել ոչ մի կերպ չէր հաջողվում… Նրանք առանց ափսոսելու մարտի էին նետում իրական դրամով գնված ռմբակոծիչներն ու կործանիչները, և չնայած մեկին տասը վնաս էին կրում, բայց համառորեն շարունակում էին գրոհել… Օրերն անցնում էին, և մեր գրաված 60 տոկոսն աչքերիս առջև գնալով մաշվում էր… 58… 52… 47… 45… 38…

ARMageddon Txerq mi hat simvolik or enq voroshum laynacaval harcakman ancnelu hamar… Septemberi 21? Ok… Mer ankaxutyan or@ aziknerin lacacnum enq… Mi qani amis ka, karanq hangist naxapatrastvenq…
Armageddon a linelu amsi 21-in…

Մի հատ դատարկ MasterCard ունեի: Վրայի դրամը ծախսել էի, ու արդեն մի քանի ամիս էր` գցած էր դարակիս մեջ… Հաշվեցի մոտիս դրամը, առանձնացրի պամպերսի ու ինտերնետի բաժինը, տակը մնաց ուղիղ 20 եվրոյին համարժեք դրամ… Մտա բանկ, դրամը գցեցի քարտի վրա ու վերադարձա տուն… Մի 30 հատ ռմբակոծիչն ու մի 70 հատ կործանիչն ահագին օգուտ կտան գործին… Ստուգեցի, գումարն արդեն նստել էր հաշվիս վրա… Լավ պրծանք… Հաշիվս այնքան երկար էր դատարկ մնացել, որ վտանգ կար` փայտի չոր տակառի մեջ լցված մի կաթիլ ջրի պես 20 եվրոս քաշեր ջանը… Սովորաբար արթնանալիս վատ տրամադրություն եմ ունենում… Մի հինգ-տասը րոպե էլ պետք ա, մինչև տրամադրությունս աստիճանաբար դառնա չեզոք, ու հետո նոր բարյացկամ… Բայց էս անգամ ինքնազգացողությունս հրաշալի ա… Ինձ զգում եմ մի զորավարի պես, ում զորքերը միայն հրամանի են սպասում թշնամուն պատառոտելու համար… Ամբողջ գիշեր ռմբակոծիչներս ու կործանիչներս պտտվում էին գլխիս վերևում… Տարբեր ցուցադրական բարդ վարժություններ էին կատարում… Կարճ ժամանակամիջոցում մի բազայից հայտնվում էին մի ուրիշ բազայում և այլն… Մի խոսքով, աչքերս բացեցի էն հաստատ համոզմամբ, որ հայրենիքիս համար կանգ չեմ առնի ոչնչի առջև…

-Շուտ արա, վեր լվացվի… Երեխուն պիտի հիվանդանոց տանենք…
-Ի ՞նչ հիվանդանոց… Ի ՞նչ ա եղել…
-Չգիտեմ, լավ չի… Կարող ա մրսել ա… Ամբողջ օրը դուռ-լուսամուտ բաց, քամին վզվզում ա տան մեջ…
Տեղիցս վեր թռա… Աղջիկս վառվում էր ջերմության մեջ… Նույնիսկ ձայնը դուրս չէր գալիս…
-Համովս, ինչի՞ ես հիվանդացել… Քաղցր բալա…
-Փող կա՞ մոտդ…
-Ինտերնետի փողն ա…
-Մի քիչ էլ ինձ մոտ կա…
-Չի հերիքի, չէ՞…
-Ի՞նչ իմանամ… Բա որ չհերիքի…
-Լավ, մամայից էլ կուզեմ մի քիչ…Դու տաքսի կանչի, մինչև լվացվեմ…
Ոնց որ թե կիսատ բան չմնաց… Ամեն ինչ հավաքած ա, պարտքերը փակած ա, գազ, լույս, ջուր մաման կստուգի… Մեկ ա ինձ չի վստահում… Մնաց մեքենան չուշանա… Քանի էդ շշմած մորքուրիս տղան չի եկել, արժե մի հատ էլ մտածեմ, հո կիսատ բան չե՞մ թողել…
Պարտքերս հաստատ տվել եմ, ոչ մեկին չեմ մոռացել…
-Մամ, էդ ի՞նչ քեֆ-ուրախություն ա տեղ…
-Անկախության օրն ա, մոռացե՞լ ես… Համերգ ա… Ճիշտ որ, մոռացել էի… Էսօր ամսի 21-ն ա…Հաստատ պարադ-բան էլ կլինի… Մի րոպե, ո՞նց չեմ մոռացել… Բա արմագեդո՞նը… Քանի չի եկել, արագ մի բան անեմ… Արա դե միացի էլի դու էլ… Հաստատ մաման ա… Հիմա կսկսվի…
-Էս ի՞նչ ես անում… Էդ անտեր կամպյուտրն ինչի՞ ես միացնում…
-Մամ ջան, կիսատ գործ եմ թողել, քանի մեքենան չի եկել արագ անեմ, անջատեմ…
-Ի՞նչ կիսատ գործ… Չես ամաչու՞մ, խա՞ղն ա քո կիսատ գործը…
-Դե լավ էլի, մամ… Մի քանի րոպեի պատմություն ա…
Արագ նայում եմ ինչքան զորք ունեմ ու ընտրում եմ ազերական ամենաուժեղ խաղացողների բազաները… Գոնե մի քսան հատ բազա մաքրեմ, տղերքը հետո կվերցնեն, թե չէ ափսոս ա` էսքան զորք անիմաստ գնա փտի… Օրական ընդամենը քսան անգամ կարող եմ գրոհել… Խաղի ապուշ կանոններից ա… Ո՞վ ա տեսել` պատերազմի ժամանակ գրոհների թիվը սահմանափակվի… Ամբողջ զորքս մոտավորապես բաժանում եմ քսան մասի ու միաժամանակ գրոհում եմ քսան բազայի վրա…
-Պրծի, ի՞նչ եղար… Մեքենան եկել ա արդեն…
-Պրծա… Գալիս եմ…
Բա կեղծ հաշիվնե՞րս ինչ անեմ… Թանատոսը պատրաստի լրտես հաշիվ ա, ափսոս չի՞` անտեր թողնեմ թշնամու թիկունքում… Հիմա էլ պարապությունից ինքնասպան լինի, դե արի…
-Է՞դ ա քո մի քանի րոպեն… Էն աղջիկը չգիտի երեխուն նայի, թե պայուսակները քարշ տա… Ուշանում եք, պրծի…
-Եկա…
ARMageddon Puy, jan, es twinkneris loginner@ mail em anum, tes vonc qez harmar a ogtagorci… De yes gnaci, hayer… Bolorid hajoxutyun u noranor haxtanakner… Ha, vor mi or el AustralianWarrior tesneq, chxbeq… Ed yes em…

Գրանիշ [02] offline

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *