ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ | Հայկական ֆուտուրիզմ

Գրիգոր ՊըլտեանՍարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են փարիզաբնակ գրող, քննադատ Գրիգոր Պըլտեանի «Հայկական Ֆուտուրիզմ» գիրքը: Այս ուսումնասիրությունը աննախադեպ է թե ընդգրկման շրջանակով, թե հետազոտական մակարդակով:   Ավելի քան 600 էջից բաղկացած ծավալուն հատորը մանրամասնորեն անդրադառնում է հայկական գրական ֆուտուրիզմի երեք կենտրոններին՝ Պոլսին (Հրանտ Նազարյանց), Թիֆլիսին (Կարա Դարվիշ) եւ Երեւանին (Չարենց, Վշտունի, Աբով):

Քննության են առնվում ինչպես հայկական ֆուտուրիզմի հարաբերությունները եվրոպական ակունքների եւ ռուսական շարժման հետ, այնպես էլ ֆուտուրիզմի համար հող նախապատրաստած արեւմտահայ եւ արեւելահայ հեղինակներ (Դ. Վարուժան, Վ. Տերյան):

Գիրքը Գ. Պըլտեանի երկար տարիների աշխատանքի ամփոփումն է:  Օգտագործված են Եվրոպայի եւ Հայաստանի տարբեր գրադարաններում պահվող բազմաթիվ արխիվային նյութեր եւ հազվագյուտ հրատարակություններ:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *