Ինքնագիր գրական ակումբ

Ակումբ«Ինքնագիր» գրական ակումբը իր անունը ստացել է 2006-ին, «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ անունն էլ ավելի հին պատմություն ունեն։

2001 թվականին ստեղծվեցին «Բնագիր» գրական հանդեսը և «Ազատ խոսքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որոնց ընդհանրություններից մեկը այն էր, որ հանդսի երկու խմբագիրներից մեկը՝ Վիոլետ Գրիգորյանը և հեղինակներից մեկը՝ Վահան Իշխանյանը նաև կազմակերպության հիմնադիրներից էին։

2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր չորեքշաբթի ՆՓԱԿ-ում սկսվեցին գրական քննարկումներ, սկզբում միայն «Բնագրի» նյութերը, հետագայում սահմաններն ընդլայնվեցին ներառելով արվեստի և հասարակական թեմաներ։ Այսուհանդերձ գլխավորապես ակումբի հանդիպումների նյութը շարունակում է մնալ գրականությունը, և արդեն ութ տարի սկզբում ամեն չորեքշաբթի, իսկ հետո շաբաթվա տարբերմ օրեր քննարկումները շարունակվում են և ընդմիջումներ լինում են միայն ամառային ու ձմեռային մեկամսյա արձակուրդներին։

«Բնագիր» հանդեսը 2004-ին իր վերջին 9-րդ համարը հրատարակեց և փակվեց։

2005-ին Վիոլետ Գրիգորյանը հիմնադրեց «Ինքնագիր» գրական հանեսը, որ «Կենտրոն» հեռուստատեսությամբ նրա հեղիանակային հաղորդման անունն էր։ Հաղորդումը փակեցին, բայց անունը փոխանցվեց հանդեսին։

«Ազատ խոսքի կենտրոնը» մի ծրագիր իրականացրեց՝ Վահան Իշխանյանը և Ավետիս Բաբաջանյանը 2004-ին կատարեցին ուսումնասիրություն 2003-2004 թվականների քաղաքական հալածանքների վերաբերյալ և հրատարկեցին «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» գիրքը։ կազմակերպությունը միայն շարունակում էր գոյություն ունենալ հարկային զրոյական հաշվետվություններում։

Հիմնականում իրավապաշտպանական և լրագրողական խնդիրներ հետապնդող «Ազատ խոսքի կենտրոնը» իր կանոնադրական նպատակներն ու խնդիրները փոխելով ու դարձնելով առավելապես գրական վերանվանվեց «Ինքնագիր» գրական ակումբի։ Անվան և նպատակների հետ մասնակի փոխվեց կազմակրեպության կազմն էլ. մնացին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը:

«Ինքնագիր» գրական հանդեսը, որի երկու համարների հրատարակիչը, մամուլի օրենքով ասած, ֆիզիկական անձ էր՝ Վիոլետը, 2008-ից դարձավ Ինքնագիր գրական ակումբի հանդեսը, և 2007-ի հոկտեմբերին ստացավ հոլանդական մշակույթի և զարգացման Պրինց Կլաուս ֆոնդից դրամաշնորհ նախորդ կայքը ստեղծելու, երեք հանդես (3-րդ, 4-րդ և 5-րդ) և Deviation անգլերեն անթոլոգիա տպելու համար։

Միատեղվեցին գրական հանդեսը, գրական ծրագրերը և ակումբը։

2008-ի մարտի 19-ին ՆՓԱԿ-ը անհայտ պատճառներով Ակումբին զրկեց տարածքից։

«Ինքնագիր» ակումբին քննարկումներն անցկացնելու համար հյուրընկալեց Ուտոպիանա կազմակերպությունը։

Երկու տարվա ընդմիջումից հետո, 2010-ի նոյեմբերին տպագրվեց Ինքնագիր հանդեսի 6րդ համարը, որը 2011ի սկզբներին կդրվի կայքում:

Share Button