Անի Ամսեյան

Անի Տիգրանի Ամսեյան (1995, փետրվարի 16, քաղաք Երևան), հայ բանաստեղծ։

2001-2009 թվականներին սովորել է  Երևանի Մարտիրոս Սարյանի անվան համար 86 միջնակարգ դպրոցում։
2009-ին ընդունվել և 2013 թվականին ավարտել է Երևանի մշակույթի պետական քոլեջի սոցիալ-մշակութային գործունեություն ֆակուլտետը, ստացել՝ հեռուստառադիոլրագրողի մասնագիտություն։
2013 թվականին ընդունվել
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և ռեժիսուրայի ֆակուլտետ, ուսումնասիրել է նախ դերասանական արվեստ մասնագիտությունը, ապա 2015 թվականից
գրական ստեղծագործություն մասնագիտությունն ուսանել նույն ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետում, պատրաստվել որպես սցենարիստ։

Հրապարակումներ մամուլում

Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Նարցիս»-ում, «Գարուն»-ում « Կինո/Թատրոն»-ում «Անդին»-ում, «Նորք»-ում։

Գրքեր

2017 թվականին «Գրանիշ»  հրատարակչության կողմից լույս է տեսել հեղինակի   «Ճանապարհ դեպի լռություն» խորագիրը կրող բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

Կապ

էլ փոստ՝ amseyanani@gmail.com

Անի Ամսեյանի հրապարակումները Գրանիշում

Share Button