Կարեն Անտաշյան

Կարեն Անտաշյան

Բանաստեղծ, (ծնվ. փետրվարի 3, 1983, Վանաձոր, Լոռու մարզ):

Կենսագրություն

1999-2005թթ սովորել է ՀՊՃՀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը: 2009 թվականին մի խումբ երիտասարդ գրողների և գրաքննադատների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հիմնադրամը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրականության և ժամանակակից հայ գրողների հանրահռչակումն է:

Գրքեր

«Ծիլի-Ծով. գիրք հմայության, 2014թ, Անտարես

«Անտաշատ», 2009թ, հեղինակային հրատարակություն,
«Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ, ՀԳՄ հրատարակչություն,

Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում

Գրանիշ գրական հանդես, Հայկական Ժամանակ օրաթերթ, NewMag ամսագիր, Megapolis ամսագիր, Նարցիս գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր, Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ, Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ, Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական

Մրցանակներ և պարգևներ

Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010թ.
Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար:
Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008թ.


Կարեն Անտաշյանի հրապարակումները Գրանիշում:

Պաշտոնական կայքը՝ http://antashyan.com
Էլ. փոստ՝ karen_antashyan@yahoo.com
Դիտակետ բլոգը՝ http://karen.antashyan.com
Հեռախոս՝ +374 93050916

Share Button