Մհեր Բեժանյան

Մհեր Բեժանյան

Մհեր Ավետիքի Բեժանյան (1938 – 2000), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968-ից։

Ծնվել է Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1956-ին ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (Լոռու մարզ) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969-ին` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ` հեռակա)։ 1962-69-ին աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում որպես ավագ գիտաշխատող, 1969-71-ին` Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-74-ին` ՀԳՄ Կիրովականի բաժանմունքում։ 1974-ից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում, 1956-ին[1]։

Հրատարակված երկեր
Փոքրիկ աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 52 էջ։
Քեզ փնտրող աչքեր (բանաստեղծություններ) Երևան, «Հայաստան», 1975, 96 էջ։
Անձրևի քաղաքը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 116 էջ։

Մհեր Բեժանյանի ստեղծագործությունները Գրանիշում

Share Button