Ներսես Աթաբեկյան

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Հիմնական տվյալներ

Ծնվել է 1960 թ. Երեւանում: 1984 թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1992 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Միջնադարյան հայ քնարգության ավանդույթները ժամանակակից պոեզիայում» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է հանրապետության տարբեր պարբերականներում, 1992-1995 թթ. ղեկավարել է ՆԳՆ ՆԶ բարձրագույն սպայական դպրոցի լեզուների ամբիոնը, դասավանդել է «Գրիգոր Նարեկացի» եւ Երեւանի պետական համալսարաններում: 1995 թ.՝ ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 2001 թվականից՝ ոստիկանության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ երկու թոռ: Թարգմանչական աշխատանքի համար 2008 թ.արժանացել է «Կանթեղ» գրական մրցանակի, գրական գործունեության համար՝ 2010 թ., «Հակոբ Մեղապարտ» մեդալի:

Ժանրերը, որոնցում ստեղծագործում է հեղինակը
պոեզիա, արձակ, թարգմանչական աշխատանք, գրաքննադատություն, հրապարակախոսություն:

Ստեղծագործական կենսագրություն

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է ԵՊՀ «Գրական համալսարան» թերթում: 1993 թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կյանք մինչեւ առավոտ», 2004-ին՝ «Երկվորյակ», 2008-ին՝ «Տարընթերցումներ»: Տպագրվել է տարբեր պարբերականներում ու անթոլոգիաներում: Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն լեզուներով: Թարգմանում է ռուսերենից: Հեղինակ է հարյուրից ավելի գրականագիտական եւ հրապարակախոսական հոդվածների:

Հրատարակած երկեր
Բանաստեղծությունների ժողովածուներ

«Կյանք մինչեւ առավոտ» /1993 թ./
«Երկվորյակ» /2004 թ./
«Տարընթերցումներ» /2008 թ./

Թարգմանական գրականություն
Իոսիֆ Բրոդսկի, «Խոսքի մաս» /2000 թ./
Ռիչարդ Բախ, «Պատրանքներ» /2003 թ./
Մարկ Շագալ, «Հրեշտակը տանիքների վրա» /2004 թ./
Լեոնիդ Հուրունց , «Մենության մեջ» /2004 թ./
Միխայիլ Բուլգակով , «Երեք վիպակ» /2006 թ/
Սերգեյ Դովլաթով, «Զոնա» /2008 թ./
Սերգեյ Դովլաթով «Վիպակներ» /2011 թ./
Սերգեյ Դովլաթով, «Միայնակների երթը» /2012 թ./
Վառլամ Շալամով, «Կոլիմյան պատմվածքներ» /2012 թ./
Վենեդիկտ Երոֆեեւ, «Մոսկվա-Պետուշկի» /2013 թ./

Կապի միջոցներ
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Ավան, Նարեկացի թաղամաս, շ. 39, բն 57
Հեռախոս՝ 622256, 091425002
Էլ-փոստ՝ nersesatabekyan@gmail.com

Ներսես Աթաբեկյանի հրապարակումները Գրանիշում

Share Button