Նորայր Ադալյան

Արձակագիր, դրամատուրգ:

Ծնվել է 1936թ. հուլիսի 30-ին, Սիմֆերոպոլ քաղաքում (Ուկրաինա):

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր (1982-86թթ. և 2004-ից առ այսօր): Նա բազմաժանր գրող է՝ պատմվածք, նովել, վիպակ, վեպ, դրամա, խոհագրություն, գեղարվեստական հրապարակախոսություն և այլն: Նրա դրամաները բեմադրվում են Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն և այլ օտար լեզուներով:

ԵՐԿԵՐ
1. Խոսք Նորայր Ադալյանի մասին, Եր., 2005:
2. Մարկոս (պիեսներ), Եր., 2005:
3. Տեսիլք, Եր., 2004:
4. Բեմական փորձ (պիեսներ), Եր., 2003:
5. Համաճարակ, Եր., 2003:
6. Թաղման թափոր, Եր., 2000:
7. Ապոկալիպսիս, Լոս Անջելես, 1999:
8. Կինը և Տղամարդը, Եր., 1999:
9. Դավայաթաղ, Եր., 1997:
10. Վահան Թոթովենց (մենագրություն), Եր., 1994:
11. Եփրատ, Եր., 1990:
12. Ճամփաներ և ճամփորդներ (հոդվածներ և զեկուցումներ), Եր., 1988:
13. Վկան, Մոսկվա, 1987:
14. Ընտիր երկեր, Եր., 1986:
15. Կապույտ Երզնկա, Եր.,1985:
16. Թխակարմիր ձին (ռուսերեն), Եր., 1984:
17. Մենախոսության ժամեր, Եր., 1981:
18. Խաղաղ զորանոցներ, Մոսկվա, 1979:
19. Քննադատության ժամանակ (գրաքննադատական հոդվածներ), Եր., 1977:
20. Խաղաղ զորանոցներ, Եր., 1973:
21. Սովետահայ պատմվածքը (մենագրություն), Եր., 1968:
22. Արարատի ձյուները, Եր., 1967:
23. Շոգ ամառ (1968՝ ռուսերեն), Եր., 1965:
24. Կարկանդակները, Եր., 1964:
25. Ետ մի՛ նայիր, Եր., 1963:

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2002թ. «Կինը և Տղամարդը» դրամայի համար արժանացել է «Վահագն» համահայկական գրական մրցանակի:
2. 1982թ. «Մենախոսության ժամեր» պատմվածքների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի:

Հասցեն՝
375070, Երևան, Կուզնեցովի 9, բն. 49,
հեռ. բն. 55-76-84:

Նորայր Ադալյանի հրապարակումները Գրանիշում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *