ԲՈՒՆ TV | Եթերաշրջանի մեկնարկ


Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, իր եթերաշրջանն է մեկնարկում առաջին հայկական [գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն] առցանց հեռուստաալիքը՝ :Բուն TV-ն:

Մեր մասին

1. Բուն tv-ն առաջին հայկական [գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն] առցանց հեռուստատեսությունն է:

2. Բուն tv-ն բույն է ինքնակրթությունը որպես կենսակերպ ընտրած անձանց համար:

3. Բուն tv-ի առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:

Մեր նպատակներն են
1. Մասնագիտական դիրքորոշումը հանրությանը ներկայացնելը:

2. Գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելի դարձնելը:

3. Ստեղծել արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակներ:

4. Ինտելեկտի հանրահռչակումը որպես հանրային արժեք:

Մենք վստահ ենք, որ կրթությունը պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:
Մեր բոլոր գործընկերներին, ուսանողներին, գիտության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք մեր հարթակ՝ www.boon.am:
Կից ներկայացնում ենք հաղորդումների շարքից առաջին օրինակը և տեղեկացնում, որ կայքի բոլոր նյութերի տարածումն ազատ է՝ կայքին ակտիվ հղման պայմանով:
http://boon.am/forms-of-knowledge-transfer/

Հարգանքներով

:ԲունTV

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *