Կարոլին Սագո-Դյուվորու | Կայծոռիկը, առակ

ԿԱՐՈԼԻՆ ՍԱԳՈ-ԴՅՈՒՎՈՐՈՒ

լինում է, չի լինում…
դա «լինումների» ներկան է, սկզբի, այդ ժամանկի փոխարեն,
երբ «շուտովն» անցնում է, «երբեքը», «միշտը» անցել են,
և դե՞ռ,
սրբազան ճամփան սառույցների տա՞կ…

«նորը» հիշում է բելուգայի մասին,

«ինչը» սնվում է գիշերով, այս պահին
հայտնվելու համա՞ր…

Ինչպե՞ս հռչակել վերապրելու մահը:

Ճպուռը համառում էր, ինչքան երգված ամառներ եղան, Նրա ճիչը ճռնչում էր,
Կոկորդը քերծելով, նույնը ծամծմելով,
Կռճտում էր անտառի վշտի պես,
Ցրտից ծեր, մենակ, ընչազուրկ, էլ չէր հավատում մեղեդիներին,
Լարում էր տավիղը հա սովերգելու համար, թեև, թեև,
Քամին էստեղ՝ ո՞վ է հավատում մեղեդիներին,
Դրսի դեմ գոց փեղկերը պատսպարում էին մրջնաբներից,
Մրջյունները խորհուրդ էին անում,
Արխիվագրում Ճպուռի քրտնաջան երգը,
Ձմռանը՝ ընդմիջման ժամին, բանվորներին դաս տալու համար,
Ամենը սինթեզարկվեց կամայականորն,
Որպեսզի հորինվելու նմանվի,
Դա հերիք էր մրջյունների, թանգարանների, հազարավոր կյանքերի համար,
Ճպուռը քաշելով տանում էր օդի իր «ահհհը» և մանկական ինչուի սուրը,
Մրջյունները ձայները դասդասեցին աղաղակների և մարգարիտ որոնողների հետ,
Բետոնե մի հիշողության մեջ, որը մեկնաբանությունների խնջույքներով փրկվել էր սովից,
Այդպես էր, որ կարողացան ականջները նորից դնել սև պատյաններում,
Ուր ծորում էր հնչեղ այն ֆորմալինը, որը սիրեններին դարձնում էր լռության դեմ խուլ,
Դաշնամուրների որդնած փայտը դարսում էին խրձանոցում, ձեռքերն ընկնում էին,
Կճատ վերջույթները հերիքում էին նոր ստեղնաշարին,
Կառուցում էին ինչպես շղթայվածներն, այնպես էլ լավագույն քարհատները,
Պարզունակ երգերի թանգարանը զգացմունքներին մատուցում էր արգանակը,
Անհրաժեշտ այն կարոտախտներին որոնք լացացնում են մրջնաբները, ա՜յ լավ գործ…
«Ճպուռների աներևակայելի բնական և գեղջկական վարքը» խլխլում էին իրարից,
Ճպուռների երջանիկ ժամանակը շահավետ էր ցուրտ օրերում,
Գիշերում գիշերում էր մրջնաբույնը, երբևէ չտեսան՝ ինչպես է բացվում հազարումեկերորդը,
Յուրաքանչյու՛րն զգաց խավարի թանձրանալը ներսում, բայց ի՞նչ ասել
երեխաների քունը չխռովելու համար,
Դեռ մի մրջյուն էր քարշ գալիս, կարճ ասած՝ ժամանակավրեպ, դրսում, սև գիշերի մեջ,
Այդքա՜ն սև գիշեր, խորհում էր նա, մինչև ու՞ր ես թաքցնում լույսը,
Քո մյուս եզրին մեկը տեսնո՞ւմ է Ճպուռի քունգ-ֆուն՝ կապույտ նարդոսի վրա,
Հատու ցոլքը – շատ հատու – տագնապի մեջ գցեց Մրջյունին գիշերով,
Աստղերն էլ չէին մոտենում մրջնաբնին, մեռնում էին մեր գիտելիքում,
Հողի վարագույրը խրամատներում հետ էր պահում բանվորներին լուսնի մեղքից,
Լույսը քերում էր գետինը՝ փոշու, թրիքի, կեղտի հետ,
Այսքան մութ գիշերն, ուր սև է սիրտը
հորինու՞մ էր միրաժներ շրջմոլիկների համար,
Ժամանակը ճեղքու՞մ էր գիշերի տևողությունը գալիք մի ցնցումով,
Լուսնոտն այդ մասին խոսում է առավոտյան, խորհուրդը հուզվում է,
Ցցապատ հրապարակ, լուսարձակներ, եկե՛ք, եկե՛ք, լույսն այլևս չկար,
Ցնդածին վտարում են ներկայացումից ու հասարակությունից,
Գնում է, պառկում ներսում՝ մեծ դրսում բոլոր վտանգներով, ուղիղ եզրին դրսի,
լույսը ցատկոտում էր, նա ասում էր – ես պարում եմ – ինչ Ճպուռը երգել է այդքան ամառներ,
Գարունը ուռչել էր նրա երգից, որի տակ ինձ մնում է պարել, ինչն էլ անում եմ,
Ճպուռը մահացել է, հաստատ, եթե միայն հեռվում նա չի գտել իրեն սպասող մեկին,
Մրջյունը գոռում է: Լույսը պարում է այստեղի եզրին: Ճպուռը մեռել է կամ մեկնել,
Խորհուրդը հուզվում է և այլն և այլն, լուսարձակ դեպի դուրս, որքա՜ն ենք ձանձրանում այստեղ,
Մեր մրջյունը վտարված, անցաթղթի հույսով կանգնած է լուսավոր մշուշի սահմանին,
Խորհուրդը կատաղի է, ամբոխը կուտակվում է, ամբոխը ուզում է,
Հմայված մրջյունը ոչինչ չի լսում, գլուխը գիշերին տված, նայեք՝ լույսը պարում է:
Լուս-լուսարձակ, ցաս-ցասում, մրջյունը լաց է լինում,
Փայլում են նրա արցունքները գիշերի վրա,
Մի անդամալույծ անցնում էր այդտեղով ոսկորների դանդաղությամբ,
Երկու ջրագռավ հեռանում էին թավուտներում համբուրվելու,
Տեսնում են գիշերվա փայլելը,
Լքում են ամրոցը, երեք հմայվածները անձեռ, անձայն,
նրանց տեսնում են երբեմն
Մի կայծոռիկի սերերը սև եռանկյունու մեջ առնելիս,
Ասում են դա կամ նշան է կամ ժամն է,
Առաջին պատահած շունն իսկ գիտի, որ դա բանաստեղծություն է

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ավագ Եփրեմյան, Շուշանիկ Թամրազյան, Կարեն Անտաշյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *