Չարտասանված Նոբելյան ճառեր | Տեսաֆիլմ

«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որը չորս մասից բաղկացած ֆիլմաշարով ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։

Տեքստի հեղինակ՝ Լևոն Գալստյան
Բեմադրիչ՝ Արթուր Բախտամյան
Օպերատորներ՝ Բորիս Վարդանյան, Նարեկ Բախտամյան

*****
Ահա ձեր առջև կանգնած մտածում եմ, ի՞նչն է ինձ մխիթարում. գրելը, ինձ համար գրելը ելք է, ամբողջ սփոփանքս այս երկաթե փոքրիկ գրչի մեջ է: Եվ մենավոր ապաստանի մեջ ձմռան գիշերներին ինձանից ավելի երջանիկ մարդ դժվար է երևակայել, երբ ավարտում եմ բանաստեղծությունս: Այդ պահին մտածում եմ նաև, իսկ ո՞ւմ է պետք կյանքը. ուրիշներին հաճույք պատճառե՞լու համար, իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Ես գանձ գաղտնիքներ ունեի կախարդական աշխարհից, հազա ու մի գիշերների երազներ և ուզում էի իմ սիրած էակին տալ այդ ամենը, և այս բարձր ամբիոնի մոտ կանգնած, հիշում եմ կնոջս ուղղած նամակիս այս տողերը: Հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կայնքի, փողի, տիտողսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե: Եվ այժմ, միայն մի բան կցանկանայի, արև:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *