Չիփչու Նիչուն և կամակորները | Գրքի շնորհանդես

Սիրելի՛ ծնողներ,

Հեքիաթների զարմանահրաշ աշխարհը վերստին կանչում է մեր փոքրիկներին:
Նաիրա Եդիգարյանի ՉԻՓՉՈՒ ՆԻՉՈՒՆ ԵՎ ԿԱՄԱԿՈՐՆԵՐԸ նկարազարդ վիպակը անտարբեր չի թողնի անգամ մեծահասակներին: Հեքիաթը հասցեագրված է 6-12 տարեկան երեխաներին, պատմում է ծիածանի վրա ապրող Չիփչու Նիչուի և կամակոր փոքրիկ աղջկա ընկերության մասին: Հեքիաթը հուշում է, թե ինչքան համեղ են երեխաների համար պատրաստված շիլաները` Չիփչուների ամենասիրելի կերակուրը:
Վիպակը նկարազարդել է սիրված անիմատոր և նկարիչ Նաիրա Մուրադյանը:

Սիրո՛վ հրավիրում ենք երեխաներին հեքիաթի շնորհանդեսին, որը կկայանա հուլիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, ԶԱՆԳԱԿ գրատանը:

Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

Միջոցառման ընթացքում երեխաները կլսեն հատուկ գրված «ՉԻՓՉՈՒ ՆԻՉՈՒ» երգը և կծանոթանան մանկագիր Նաիրա Եդիգարյանի հետ, ով կներկայացնի իր երեւակայական հանդիպումը Չիփչուի հետ: Դրան կհաջորդի Իսկույներորդ թագավորի հետ ավազե ժամացույցով խաղը և ծիածանի գույներով հանելուկի լուծման խաղը:

Միջոցառման հասցեն՝
ԶԱՆԳԱԿ գրատուն, Կոմիտասի 49/2, հեռ. 010232649

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *