Ֆանտաստ-իկ հանդիպում

Այլ քաղաք

Հանրային լրագրության ակումբը, Գրանիշ գրական համայնքը և «Այլ քաղաք» ֆանտաստիկ գրական ամսաթերթը հունիսի 11-ին, ժամը 18:30 հրավիրում են ֆանտաստիկ հանդիպման ժանրի բոլոր սիրահարներին, գրականությամբ խանդավառ մարդկանց, պարզապես հետաքրքրասերներին և իհարկե թարմ-թարմ լուրեր փնտրող լրագրողներին:

Նոր երևույթ է ներխուժել մեր քաղաքի գրական կյանք, և մենք առաջարկում ենք միասին հետախուզել, լսել պատասխանատուների պարզաբանումներն, ընթերցումներ անել հենց դեպքի վայրում և չմոռանալ հայտնել մեր հեղինակավոր կարծիքը, դիտարկումները:
Հանդիպման ընթացքում կլինեն անակնկալ հաղորդագրություններ «այլ մոլորակներից»:

Եթե դեռ չունեք «Այլ քաղաք»-ի նոր համարի ձեր օրինակը, չմոռանաք ձեռք բերել հանդիպման ընթացքում:

Միջոցառումը տեղի կունենա Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30):

Ուրեմն պայմանավորվեցինք՝ հունիսի 11-ին, 18:30-ին սպասում ենք ձեզ:

Մուտքն ազատ է:

Ձեր հարցերն ու առաջարկությունները, ուղղված ֆանտաստ գրողներին, կարող եք գրել նաև մեկնաբանություններ բաժնում և հետևել մեզ ուղիղ հեռարձակմամբ:

Թերթի նախորդ համարների հետ կարող եք ծանոթանալ՝ այցելելով Գրանիշի  թվային գրադարան:

Միջոցառմանը միանալու համար՝ անցեք հետևյալ հղմամբ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *