Գրանիշ գրական հիմնադրամ
Granish Literary Foundation | Литературный Фонд Граниш
ՀՀ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն, որի գլխավոր նպատակը հայոց լեզվի և հայ գրականության պահպանությունը, զարգացումն ու տարածումն է: Չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության: Հիմնադրվել է 2009-ին մի խումբ երիտասարդ գրողների և գրականագետների կողմից:
Հիմնադրամի նպատակները
- Նպաստել հայոց լեզվի և հայ գրականության պահպանությանը, զարգացմանն ու տարածմանը:
- Ներկայացնել և տարածել հայ գրականությունն աշխարհում:
- Ապահովել հայ դասական և ժամանակակից գրական ժառանգության թվայնացումն ու պատշաճ ներկայացումն ինտերնետում:
- Օժանդակել համաշխարհային գրականության հայերեն թարգմանությանը:
- Նպաստել սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների ներգրավմանն ընդհանուր հայ գրական գործընթացում:
- Նպաստել ՀՀ գրական շուկայի զարգացմանը:
- Օժանդակել ՀՀ-ում գիտելիքի և գրականության հանդեպ հասարակական վերաբերմունքի բարեշրջմանը:
- Աջակցել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կողմից ստեղծվող գրականության ներկայացմանը:
- Պայքարելով ՀՀ բնակչությանն ազատ գիտելիքի հասանելիության, խոսքի ազատության միջազգային նորմերի ամրապնդման ու հեղինակային իրավունքների պաշտպանության համար` նպաստել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացմանը:
Հիմնադրամի շահառուները
- Բոլոր այն անձինք, ում համար հայերենը մայրենի լեզու է:
- Հայալեզու գրողներն ու ընթերցողները:
- Հայ և հայալեզու գրականության տեղական և միջազգային շուկայի բոլոր մասնակիցները:
- Հայ և հայալեզու գրականության շրջանառությամբ զբաղվող անձինք և հաստատությունները:
- Հայ գրականությամբ և մշակույթով հետաքրքրված բոլոր անձինք:
Իրականացված ծրագրերն ու ձեռնարկները
Գրանիշ առցանց նախագիծ
Գրանիշ գրատուն (նոր)
Գրանիշ գրական հանդես
Թուղթ ու գիր գրական առցանց նախագիծ
Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարան
Հակոբ Մովսեսի պաշտոնական կայքը
Արամ Պաչյանի պաշտոնական կայքը
Վարդան Հակոբյանի պաշտոնական կայքը
Կարեն Անտաշյանի պաշտոնական կայքը
Արցախի գրողների միության պաշտոնական կայքը
Խորհրդանիշը
Հիմնադրամի խորհրդանիշն է` 1:1.6 հարաբերությամբ ուղղանկյուն շրջանակի մեջ առնված նաուտիլուս խխունջի ուրվանկար ներքևի մասում և մուգ ֆոնի վրա սպիտակ տառերով «գրանիշ» գրառում վերևի մասում: Խխունջի ուրվանկարի և մոխրագույն շերտի հատման հատվածում այն կարմիր է:

