Ջենովայի պոեզիայի միջազգային գրական փառատոն

Ջենովա

ՋԵՆՈՎԱՅԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 20-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնը (Իտալիա) եվ «Գրական տապան» միջազգային փառատոնը (Հայաստան) սիրով տեղեկացնում են, որ Ջենովայի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնին (հունիսի 6-ից 16-ը) Հայաստանը ներկայանալու է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Այդ առիթով հայ բանաստեղծներին, ինչպես նաև ազգային (էթնիկ) ոճի երաժիշտներին ու հա-մույթներին (առավելագույնը՝ երկու անձ) սիրով առաջարկում ենք լրացնել և մեզ ներկայացնել ստորև առկա մասնակցության հայտը և ուղարկել info@litark.am, literary.ark@gmail.com հասցեներին: Փառատոնի կազմակերպիչները հոգում են ընտրված մասնակիցների կեցության և սննդի հետ կապված բոլոր ծախսերը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թ. ապրիլի 20-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
+374 10 56 70 21 (գրասենյակ),
+374 94 60 32 66 Դավիթ Մաթևոսյան
+374 91 288786 Տաթև Գրիգորյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *