Գեորգի Գյուրջիեվի խորհուրդներն իր աղջկան

Գեորգի Գյուրջիև

Գեորգի Գյուրջիև – ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին իրացման «չորրորդ ուղու» մասին ուսմունքի հեղինակ: Գյուրջիևի հայրը ծագումով հույն էր՝ գուսան ուստա Ադաշը, իսկ մայրը գյումրեցի հայուհի։ Գյուրջիևը ողջ կյանքի ընթացքում իր աղջկան համառոտ բայց իմաստուն խորհուրդներ է տվել, որոնց համահավաքը ներկայացնում ենք ստորև՝

*
Ուշադրությունդ կենտրոնացրու ինքդ քեզ վրա:
*
Ցանկացած պահի գիտակցիր այն, ինչ մտածում, զգում, ցանկանում կամ անում ես:
*
Միշտ ավարտին հասցրու սկսածդ:
*
Ինչ որ անում ես՝ հնարավորինս լավ արա:
*
Մի կապվիր այն բանին, ինչն արդյունքում կարող է ավիրել քեզ:
*
Շռայլությունդ առանց վկաների ցուցաբերիր:
*
Ցանկացած մարդու վերաբերվիր ինչպես ամենամոտ բարեկամիդ:
*
Շտկիր փչացրածդ ամեն ինչը:
*
Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն մի պարգևի համար:
*
Ինքնապաշտպանական վարքդ զսպիր:
*
Մի խաբիր, մի գողացիր. այդպես վարվելով դու կխաբես ու կգողանաս ինքդ քեզնից:
*
Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց կախվածության մեջ մի գցիր:
*
Չափազանց շատ տարածք մի զբաղեցրու:
*
Մի աղմկիր ու ավելորդ ժեստեր մի արա:
*
Եթե դեռ հավատ չկա մեջդ՝ ձևացրու այն:
*
Ուժեղ անհատների ազդեցությունից հեշտորեն մի տպավորվիր:
*
Մի փորձիր պահպանել ոչինչ ու ոչոքի:
*
Արդար բաշխիր:
*
Մի գայթակղիր:
*
Կեր և խմիր այնքան, որքան պետք է:
*
Քո անձնական խնդիրներից մի խոսիր:
*
Մի դատիր և մի տարբերակիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը:
*
Անիմաստ ընկերություն մի արա:
*
Մի հետևիր ընդհանուր միտումներին:
*
Մի ծախիր քեզ:
*
Հարգիր քո ստորագրած համաձայնությունները:
*
Ճշտապահ եղիր:
*
Ուրիշի սեփականությանն ու ձեռքբերումներին մի նախանձիր:
*
Խոսիր միայն անհրաժեշտի մասին:
*
Մի մտածիր այն շահի մասին, որ կարող են բերել քեզ քո գործողությունները:
*
Մի սպառնա:
*
Պահիր խոստումներդ:
*
Վեճի մեջ քեզ միշտ ուրիշների տեղը դիր:
*
Խոստովանիր, երբ մեկը գերազանցում է քեզ:
*
Հաղթահարիր վախերդ:
*
Օգնիր ուրիշներին ունակ դառնալ ինքնօգնության:
*
Հաղթահարիր տհաճության զգացողությունդ և նրանց կողքին եղիր ում ուզում ես մերժել:
*
Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:
*
Չարությունդ փոխարինիր ստեղծագործականությամբ:
*
Ժլատությունդ փոխարինիր գեղեցկության պաշտանմունքով:
*
Նախանձդ փոխարինր ուրիշների արժանիքների հիացմունքով:
*
Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ:
*
Մի գովերգիր, բայց և մի վիրավորիր ինքդ քեզ:
*
Քեզ չպատկանող ամեն ինչի մասին հոգա, ինչպես քո սեփականի:
*
Մի փնթփնթա, մի բողոքվիր ինքդ քեզ:
*
Զարգացրու երևակայությունդ:
*
Ուրիշներին հրահանգներ մի տուր միայն հանուն ենթարկելու հաճույքի:
*
Վճարիր այն աշխատանքի և ծառայությունների համար, որ քեզ մատուցում են:
*
Մի քարոզիր քո աշխատանքն ու գաղափարները:
*
Մի փորձիր ուրիշների մեջ քո հանդեպ արթնացնել այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են՝ խղճահարությունը, համակրանքը, հիացմունքը, մեղսակցությունը:
*
Մի փորձիր առանձնանալ արտաքին տեսքով:
*
Երբեք մի ընդդիմացիր, ուղղակի լռություն պահպանիր:
*
Պարտքի տակ մի ընկիր, գնիր և վճարիր անմիջապես:
*
Հրապարակային վիրավորելով՝ հրապարակային ներողություն հայցիր:
*
Խոսակցության մեջ սխալդ նկատելով, մի պնդիր սեփական ճշմատացիությունը հանուն հպարտության և անմիջապես հրաժարվիր նախկին մտադրություններիցդ:
*
Մի պաշտպանիր նախկին գաղափարներդ միայն հանուն նրա, որ արդեն հայտարարել ես դրանք:
*
Մի պահիր անպետք իրերը:
*
Մի զարդարիր քեզ ուրիշի գաղափարներով:
*
Մի լուսանկարվիր հայտնիների հետ:
*
Ինքդ քո դատավորը եղիր:
*
Քեզ մի բնորոշիր նրանով, ինչ ունես:
*
Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում:
*
Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է Սատանան, ստիպիր, որ նա էլ մեդիտացիա անի:

 

Թարգմանությունը՝ Կարեն Անտաշյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *