Ի՞նչ է Գրանիշը

Գրանիշը գրողների, թարգմանիչների, գրականագետների, հրատարակիչների ու ընթերցողների բաց ակումբ է, որի հիմնական նպատակը գրականության հանդեպ հասարակական կարծիքի բարեշրջությունն է,  հայ և հայլեզու գրականության  տարածումը:
Ստեղծվել է 2009-ին Կարեն Անտաշյանի կողմից:

Այժմ դուք գտնվում եք ակումբի պաշտոնական կայքում` Granish.org :

Գրանիշը ոչ կոմերցիոն նախագիծ է: Հեղինակները այստեղ հրապարակվելու համար չեն վճարում և չեն վճարվում: Բազմաթիվ հեղինակներ ու թարգմանիչներ անհատույց Գրանիշին են տրամադրում իրենց աշխատանքները հարապարակման և տարածման համար, ինչը մեր համատեղ ներդրումն է գրական կյանքի աշխուժացման և գրական շուկայի կայացման գործում:

Անդամության կարգը

«Գրանիշ» գրական ակումբի անդամ կարող են դառնալ 18 տարեկանը բոլորած բոլոր անձիք, ովքեր պատրաստակամություն են հայտնում աջակցելու «Գրանիշ» գրական հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը: Ակումբի անդամությունը կամավոր է, անվճար, որևէ սահմանափակումներ չի առաջադրում անդամակցողի առջև և նրա ցանկությամբ կարող է դադարեցվել ցանկացած պահի: Անդամության համար բավարար հիմք է համապատասխան հայտի ներկայացումը: Հայտի ձևը կարելի է բեռնել այստեղից` pdf (471կբ), word (61կբ): Հայտի ձևը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն ուղարկել info@granish.org փոստին` վերնագրում նշելով «Ակումբի անդամակցության հայտ» արտահայտությունը:

Փաստեր

› Granish.org-ը հայերեն ամենակարդացվող գրական կայքն է:
› Հայ ժամանակակից հեղինակների լավագույն գործերի ամենամեծ հավաքածուն Գրանիշում է հրապարակված:
› Արտասահմանյան գրականության անտիպ թարգմանությունների պարբերական հրապարակումներ:
› Գրականության և գրական դաշտի վերլուծություններ, ակնարկներ, էսսեներ, նորություններ:
› Հայերեն գրական մրցույթներ:
› Արդեն ձևավորված և հետզհետե աճող կայուն լսարան Հայաստանում և սփյուռքում:
› Սոցիալական ցանցերում բարձր ինտեգրացվածություն:
› Վստահության բարձր ցուցանիշ Google-ի կողմից:

 

Ակումբի 2010 տարեկան հաշվետվությունը

 

Մեզ փնտրում են` granish, granish grakan blog, granish.am, granish.org, granish>org, http://granish.org/, www.granish.org, գրանիշ, Գրանիշ, գրանիշ գրական