Սիրված երգերը հայերեն | Թերևս, թերևս, թերևս

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ – Երգը գրել է կուբացի երաժշտագիր (songwriter) Օսվալդո Ֆարրեսը (Osvaldo Farrés) 1947 թվականին՝ “Quizás, quizás, quizás” վերնագրով։ Նույն թվականին էլ այն դառնում է հիթ Բոբի Կապոյի (Bobby Capó) կատարմամբ։ Ֆարրեսը մեծ աջակցություն և ոգեշնչում ստացավ նաև Կուբայի առաջին տիկին Մարի Տարրերո-Սերրանոյի (Mary Tarrero-Serrano) կողմից։ Միացյալ Նահանգներում երգը հայտնի դարձավ հատկապես Նեթ Քինգ Քոուլի (Nat King Cole) շնորհիվ ու կատարմամբ (1958)։ Երգի մեկ այլ հրաշալի կատարում է Դորիս Դեյի (Doris Day) մեկնաբանությունը։

 

 

Դու չես ասում, որ սիրում ես ինձ,
Իսկ ինչպե՞ս եմ ես իմանալու,
Դու ինձ ասում ես միշտ՝
Թերևս, թերևս, թերևս։
Միլիոն անգամ եմ քեզ հարցրել,
Ու դեռ հարցնում եմ ես,
Իսկ դու միայն կրկնում ես
Թերևս, թերևս, թերևս։
Թե չես կարող վճռել,
Չենք սկսի մենք էլ երբեք,
Ես չեմ ուզում էլ տագնապել,
Լինել բաժան-բաժան, սրտաբեկ։
Ուրեմն, թե սիրում ես ինձ,
Ասա՝ այո, թե ոչ, սիրելիս, հայտնիր
Եվ, խնդրում եմ, մի ասա
Թերևս, թերևս, թերևս։
Թերևս, թերևս, թերևս։
Թե չես կարող վճռել,
Չենք սկսի մենք էլ երբեք,
Ես չեմ ուզում էլ տագնապել,
Լինել կտոր-կտոր, սրտաբեկ։
Ուրեմն, թե սիրում ես ինձ,
Ասա՝ այո, թե ոչ, սիրելիս, հայտնիր,
Եվ, խնդրում եմ, մի ասա
Թերևս, թերևս, թերևս։
Թերևս, թերևս, թերևս։
© Թարգմանությունն անգլերենից՝ Թոնդրակի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *