Շառլ Ազնավուր | Հիվանդության պես

Շառլ ԱզնավուրՀիվանդության պես,
Անծանոթ տենդի պես
Կյանքս ողողեց մի օր
Միտքս խռովեց
Սիրտս նվաղեց
Մի բութ ցավով
Անծայր….
Չէ, չեմ բուժվում ես
Չէ, չեմ փարատվում ես
Ու սոսկալի է դառնում
Տենդն այս….
Ասես մի հիվանդություն
Անիմանալի մի ցավ,
Խենթությամբ թաթախված
Թախիծ
Մաշկիս տակ անցավ
Տարավ ուրախությունս
Ու խոսքերս
Դեռ միտք չդարձած…
Չունեմ էլ ուժ
Ու ծիծաղ էլ չկա դեմքիս
Անիմանալի ցավի պես,
Որ կրծում է հոգիս,
Հիվանդության պես
Որ հյուծում է մարմինս
Հիվանդության պես անմորմոք
Նվաճում է ինձ օր ու գիշեր
Ու տանում…
Անհույս ու անկար թողնում
Քանզի չեմ փարատվում
Չեմ փարատվում
Ես քո սիրուց…

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *