ԻՆՔՆԱԳԻՐ գրական մրցանակը կտրվի հունվարի 27-ին

Ինքնագիր գրական մրցանակի ժյուրին առանձնացրել է օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը ստացված 22 պատմվածքներից հետևյալ հինգ պատմվածքները.

Նառա Վարդանյան «Լուսինը թփերի մեջ»
Գարուն Աղաջանյան «Սատանայի հարսնացուն»
Մերի Ավագյան «Դե թռիր ծիծեռնակ»
Վահե Բուդումյան «Սուտի գանգստերները»
Կարեն Անտաշյան «Ականջներդ կկտրեմ»

Այս պատմվածքներից մեկը կստանա 2009թ. աշնան Ինքնագիր գրական մրցանակը: Մրցանակաբաշխությունը կլինի հունվարի 27-ին, ժամը 7-ին, «Անկախ» թերթի խմբագրությունում (Նալբանդյան 116, բն. 15):

Հիշեցնենք նաև, որ Ինքնագիր գրական մրցանակը տրվում է երեք ամիսը մեկ անգամ երեք հոգուց բաղկացած ժյուրիի որոշմամբ։

Մրցույթի Պայամնները.
> Պատմվածքները պետք է լինեն չհրապարակված,
> 12 տառաչափով,
> տողերի ինտերվալը 1,5,
> էջերի քանակը՝ 3-55,
> բնագիր լեզուն՝ հայերեն։

Այլ ժանրերի ստեղծագործություններ չեն ընդունվում։
Մրցանակը՝ 40 000 դրամ
Հեղինակի համաձայնությամբ պատմվածքները կդրվեն ինքնագիր բլոգում։
Պատմվածքները պետք է ուղարկել էլ-փոստով՝ inknagir@ankakh.com կամ որևէ կրիչով բերել «Անկախի» խմբագրություն. հասցեն՝ Նալբանդյան 116, բն 15։ Նամակի մեջ նշել, թե հեղինակը ցանկանո՞ւմ է արդյոք, որ իր ստեղծագործությունը դրվի բլոգում։
Չհաղթած պատմվածքները մնում են մրցույթի մեջ և հնարավորություն ունեն ստանալ մրցանակ հաջորդ մրցանակաբաշխություններին։
Ինքնագիր մրցանակի առաջին մրցանակաբաշխությունը եղել է օգոստոսին, հաղթել է Դորիան կեղծանունով հեղինակի «Սատանան մայրամուտին» պատմվածքը։

2009 թվականի երկրորդ՝ (աշուն) ինքնագիր գրական մրցանակի համար պատմվածքներ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին: Ներկայացվել է 22 պատմվածք, որից 21-ը տեղադրվել են կայքում:
Դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 28 ընդունվում են երրորդ (ձմեռ) Ինքնագիր գրական մրցանակի համար պատմվածքներ:

Share Button

2 Կարծիք

  • Sevada Grigoryan says:

    Isk vortex kareli kardal ver@ nsvac patmvacqner@?

  • Կարեն Անտաշյան says:

    Ուղղակի պետք է քլիք անել պատմվածքի անվան վրա և առանձին պատուհանով կբացվի համապատասխան պատմվածքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *