LITOPEDIA.ORG | Առաջին տարվա ամփոփում

Լիտոպեդիան ստեղծվել է 2011-ի հունվարի 28-ին և փորձենք ամփոփել այն, ինչ արվել է մեկ տարում:
Լիտոպեդիա նախագիծը իրականություն դարձավ Աշոտ Գաբրիելյանի և Գրանիշ գրական ակումբի համատեղ ջանքերով: Լիտոպեդիան բանասիրության հանրագիտարան է, որը հայերենով մատուցում է բնագավառին վերաբերվող տեղեկույթ: Այն անընդհատ համալրվում է և նպատակ ունի բանասիրությանը վերաբերվող ամենամեծ շտեմարանը դառնալ: Այս պահին հանրագիտարանը համալրված է 1433 բառահոդվածով: Բացի հանրագիտարանային տեղեկույթից, Լիտոպեդիայում տեղադրվում են ամբողջական գրքեր, որոնք կօժանդակեն հանրագիտարանային տեղեկույթը ավելի ամբողջական դարձնել: Այժմ արդեն Լիտոպեդիայում տեղադրված է 16 ամբողջական գիրք, իսկ 14 գրքերի տեղադրման աշխատանքը ընթացքում է: Գրքերը ոչ միայն լեզվաբանական ու գրականագիտական են, այլ նաև` գեղարվեստական: Այսպիսով փորձ է արվում ներկայացնել ոչ միայն հեղինակի մասին հանրագիտարանային տեղեկությունները, այլև ի մի բերել նրանց ստեղծագործությունները:
Լիտոպեդիան այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ձեռք բերել հասցեատերերի մեծ բանակ: Կայքն օրական ունի միջինը 300 այցելու, իսկ տեղադրումից ի վեր կայքի դիտումների քանակը 286.000-ից անցել է: Այս թվերը միտում ունեն արագ աճելու, քանի որ ոչ մի օր կայքի վրա աշխատանքները չեն դադարում:

2011-ին Լիտոպեդիայում ամենաշատ կարդացած բառահոդվածները

«Գրանիշ» գրական հիմնադրամ 3839
Աշոտ Գաբրիելյան 2035
Մեսրոպ Մաշտոց 1764
Հնդեվրոպական լեզվաընտանիք 1740
Հայերեն 1690
«Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարան 1670
Մանուկ Աբեղյան 1480
Խաչատուր Աբովյան 1410
«Գրանիշ» գրական հանդես 1392
Էդուարդ Աղայան 1299
Մովսես Խորենացի 1248
Գևորգ Ջահուկյան 1260
Գիրք 1249

Լիտոպեդիայի այցելուների մեծ մասը վերահղվում են հետևյալ կայքերից`

google.am
google.ru
facebook.com
google.com
hy.wikipedia.org
granish.org
japonialit.blogspot.com
gabrielyanashot.blogspot.com

Share Button

1 Կարծիք

  • Tadevos Tonoyan says:

    Լիտոպեդիան ՄԵԾ ու պատասխանատու նախաձեռնություն է: Այսօր դժվար է պատկերացնել հորիզոնը, որ աշխարհի առջև բացելու է Լիտոպեդիան: Այն կարող է դառնալ մոտ ապագայի մեր մշակութային վկայականներից մեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *