Գևորգ Թումանյան | Հանդիպում բանաստեղծի հետ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի շենքում գտնվող գրախանութում (Երևան, Տերյան փող. 42/1փողոց, 3 հարկ) տեղի կունենա հանդիպում գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանի հետ: Գևորգը անկախության սերնդի ամենաինքնատիպ ձեռագրով բանաստեղծներից մեկն է, ում պոեզիան օժտված է իրականության յուրօրինակ վերակառուցմամբ ու պատկերավորությամբ, հումորի ու սարկազմի նորովի մեկնաբանությամբ և բանաստեղծական տողի անակնկալ ավարտով:

Հանդիպման ընթացքում կլինեն բանաստեղծությունների ընթերցանություն, անկեղծ ու մտերմիկ զրույց հեղինակի հետ: Կկազմակերպվի նաև Գևորգ Թումանյանի նոր` «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարի շրջանակներում: (Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2012, 64 էջ): Միայն շնորհանդեսի օրը գիրքը կվաճառվի 600 դրամով: Սիրով սպասում ենք…

Գրանիշ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *