Մեր մասին

Ի՞նչ է Գրանիշը

Գրանիշը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է, որի նպատակներն են` գրականության հանդեպ հասարակական կարծիքի բարեշրջությունը,  հայ և հայերեն գրականության  տարածումը, խոսքի ազատության և հեղինակային իրավունքի պաշտպանությունը, գրական շուկայի կայացումը Հայաստանում: Ստեղծվել է 2009-ին Երևանում`  մի խումբ երիտասարդ գրական գործիչների կողմից: Ընտրելով «ընթերցանությունն առողջ ապրելակերպ է» կարգախոսը, մենք նպատակադրել ենք մեր հասարակության կենսակերպի լիարժեք ու բնական մասը դարձնել գիր ու գրականության հանդեպ սերը:

Այժմ դուք գտնվում եք ակումբի պաշտոնական կայքում` Granish.org :

Գրանիշը շահույթ չհետապնդող նախագիծ է: Հեղինակները կայքում հրապարակվելու համար չեն վճարում և չեն վճարվում: Բազմաթիվ հեղինակներ ու թարգմանիչներ անհատույց Գրանիշին են տրամադրում իրենց աշխատանքները հարապարակման և տարածման համար, ինչը մեր համատեղ ներդրումն է հայաստանյան գրական կյանքի աշխուժացման և գրական շուկայի կայացման գործում: Այս կայքի և Գրանիշի շատ այլ նախագծերի աշխատանքներն իրականացվում են մեր բազմաթիվ կամավորների ու համակիրների ջանքերով:

 

Փաստեր

  • Granish.org-ը հայերեն ամենակարդացվող գրական կայքն է:
  • Հայ ժամանակակից հեղինակների լավագույն գործերի ամենամեծ հավաքածուն Գրանիշում է հրապարակված:
  • Արտասահմանյան գրականության անտիպ թարգմանությունների պարբերական հրապարակումներ:
  • Գրականության և գրական դաշտի վերլուծություններ, ակնարկներ, էսսեներ, նորություններ:
  • Արդեն ձևավորված և հետզհետե աճող կայուն լսարան Հայաստանում և սփյուռքում:

 

Ինչպե՞ս հրապարակվել Գրանիշում

«Գրանիշ» կայքում կամ հանդեսում հրապարակվելու համար անհրաժեշտ է ձեր ստեղծագործությունն ուղարկել granish@ymail.com  էլեկտրոնային հասցեին:
Նյութերը չեն գրախոսվում:
Հրապարակված նյութը  կայքից հեռացման ենթակա չէ:

Share Button