Մրցույթին մասնակցելու հրավեր

Մրցույթ

«ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՆՈՎԱՑԻԱՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»

 ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

2012 թ-ին «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» (ՍՄԻԼ) հիմնադրամը, որի նպատակն է խթանել նորարարական շարժումը Հայաստանի հասարակական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում,    հայտարարել էր կարճ պատմվածքների մրցույթ՝ «1988» խորագրով: Արվեստագետներից ու գրականագետներից բաղկացած ժյուրին մրցույթին մասնակցած 18 պատմվածքներից  հաղթած ճանաչեց  հինգը, և 2012թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Բոլոր պատմվածքները տեղադրված են կազմակերպության www.skilfound.com կայքում:

ՍՄԻԼ հիմնադրամը պատիվ ունի հայտարարելու մրցույթի երկրորդ փուլը՝ «20 տարի անց»  խորագրով:  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. մարտի 1-ը ուղարկել պատմվածքի տեքստը 10000 բառի շրջանակներում: Ինչպես և մրցույթի առաջին փուլում, հաղթողներին  տրվելու են դրամական պարգևներ: Պատմվածքները պետք է ուղարկվեն էլեկտրոնային փոստով` nounehskilfound@gmail.com հասցեով: Հարցերի ու պարզաբանումների համար կարող եք դիմել նույն հասցեով:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *