Անուշ Մարգարյան | Օճակն ու կոճառը

Անուշ ՄարգարյանԿոճակամանում ապրող մի երիտասարդ Կոճակ իր փայտե մորթուց հոգնած` որոշեց գնալ ու խնդրել Օճառից իր անուշ մորթին.
-Ինձ տու՛ր քո անուշ բույրը, իսկ ես կտամ իմ փայտե մորթին, որ լվացվելիս էլ չմաշվես…
Հնարամիտ, ծեր Օճառը, որ լրիվ մաշվել ու վաղուց թոշակի էր անցել, առանց երկար-բարակ մտածելու համաձայնվեց: Քաղաքավարի պղպջակերեն տոնով ինչ-որ բան օճառեց, իր անուշ մորթին տվեց Կոճակին և հագավ նրա փայտե բնավորությունը: Հենց հաջորդ վայրկյանից Օճառը վերածվեց փայտե Կոճառի, իսկ Կոճակը դարձավ անուշաբույր Օճակ: Եվ այդպես ամեն օր Օճակը հյուր էր գնում իր փայտե ընկերներին, անուշաբուրում և գլուխգովան տոնով բոլորի ուղեղները օճառում: Դե ի՞նչ արած, շատ երիտասարդ էր ու մի քիչ էլ գլուխգովան: Եվ ահա այդպես իր փուչ գլուխը գովելով ու անուշաբուրելով էլ ամառն անցավ ու եկավ աշուն: Մի անգամ էլ անձրևի ժամանակ Օճակն աչքերը մի լավ մրմռացրեց ու բարակեց, իսկ Կոճառը, բարեբախտաբար, փայտից էր ու չէր մաշվում: Խեղճ Օճակը հալված ու մաշված` սկսեց մրմռացող աչքերով լաց լինել ու միտքը փոխած` որոշեց գնալ ու հետ վերցնել իր անպիտան փայտե մորթին: Բայց, ափսոս, արդեն շա՜տ ուշ էր: Անձրևից այնպես էր հալվել, որ վերածվել էր մի գունատ պղպջակի:
Այդպես էլ շատ Կոճակներ գերադասում են հոտավետ Օճակի փուչ կյանքը, չհասկանալով, որ անհոտ փայտը հոտավետ Օճառից լավ է:

Share Button

2 Կարծիք

  • Արտաշես Ավագյան says:

    Օճակն ու Կոճակը…թե՞ օճակն ու կոճառը: Ինչևէ միակ օրիգինալ բանն էս ամենում: Ամենակարևորը, կարճ է էնքան, որ երբ զգում ես հեսա-հեսա ձանձրույթից քրտնելու ես, ավարտվում է: Ավարտվում է եզրահանգմամբ, որի խորթափանցությունն ուղղակի զինաթափ է անում՝ պարզվում է անհոտ փեդի կյանքը նախընտրելի է հոտավետ օճառի ճակատագրից: Եսիմ…հա՞ որ:

  • Vanetsi says:

    եթե ասելու բան չունես՝գրելով ԷԼ չի լինի……

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *