ԱՆԹՈԼՈԳԻԱ | 18-33 արդի հայ պոեզիա

անթոլոգիա 18-33

Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ վերջապես լույս տեսավ “18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիան”` կազմված իմ և իմ լավ բարեկամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կողմից։ Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարեկան այն բանաստեղծներն, ովքեր մեր՝ կազմողների համոզումով առավել ամբողջական են ներկայացնում մեր պոեզիայի ներկա միտումները։

Վահե Արսեն, Աշոտ Գաբրիելյան, Տաթևիկ Խուրշուդյան, Էդուարդ Հարենց, Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Աննա Դավթյան, Նարե Հովհաննիսյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիամ Կարապետյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան, Տաթև Չախչախյան:

Որպես բանաստեղծ, նրանք անկախության ծնունդ են, նրանք ունեն կիրք, շնորք, առերևույթից այնկողմ տեսնելու կարողություն։ Անշուշտ, անցյալի ժառանգության բեռը նրանք չեն կարող չտեսնել, չճանաչել ու չզգալ, բայց, հաստատ, բանաստեղծություն ծնելիս նրանց ազատությունը կաշկանդված չէ ոչ այդ թանկ բեռով, ոչ էլ երկարատև հիշողության տեսիլքով։ Նրանց չի կաշկանդում նաև ժամանակի ու տարածության անսահմանը։
Հիասթափությունների, աղմուկի ու անորոշի մեր օրերերում նրանց չի անհանգստացնում նաև այն, որ գրելն ու գրելով ապրելը շքեղություն է, եթե ոչ՝ զոհողություն։
Նրանք, ինչպես բոլոր ժամանակներում, բանաստեղծներին բարո կրքով ու համառությամբ երգում են սերը, հայրենիքը, լսում ու գրում են լռությունը, տեսնում են բառերից ու պատկերներից անդին, նույնանում են աշխարհի հետ ու դառնում նույնքան էլ տարբեր։
Մենք գնահատական չենք տալիս, իսկ, թե կգրվեն և կերգվեն նրանց մասին փառաբանության հիմներ՝ ինչպես հին աշխարհում, կորոշի ժամանակը։
Բայց նախ նրանք ապրելու իրավունք ունեն։

Լիլիթ Գալստյան

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը սիրով հրավիրում է մասնակցելու «18-33. ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ» անթոլոգիայի շնորհանդեսին, որը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին The Club ակումբում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *