Գրանիշ գրական հանդեսի նոր` «Խուժանական» համարի շնորհանդեսը

Գրանիշ գրական հանդես

Փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին «Ակումբ» հանգստի և ժամանցի կենտրոնում (The Club, Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է Գրանիշ խուժանական և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժանիքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժանական) և առանց գեղագիտական հենքի՝ միայն արծարծող թեմայով և բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ:
Համարը լույս է տեսել Գրանիշ գրական ակումբի և Անտարես հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝ Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան:
Շնորհանդեսի օրը նախատեսվում է նաև նախընթաց տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների/լրատվամիջոցների պարգևատրություն, խաղարկություններ համարը գնողների միջև և հյուրասիրություն:
Միայն շնորհանդեսի օրը հանդեսը կվաճառվի 1200 դրամով՝ 1500-ի փոխարեն:
Մուտքն ազատ է, շնորհանդեսին Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել Ֆեյսբուքի խմբում:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *