ՀԱՐՈՒԹ ԿԲԵՅԱՆ | Հոգեվերլուծություն

Անտանելի է, երբ զգում ու մեկնաբանում ես քո արարքներն ու զգացմունքները մասնագետի հայացքով… Վերլուծում եմ երազներս, հաճույքիս մանր գրգռիչները, ցանկություններս եւ, ի վերջո, գալիս այն եզրակացության, որ ես էլ մյուսների նման բնազդային մի անասուն եմ եւ իրավունք չունեմ մնացածից ինձ բարձր դասել լոկ այն պատճառով, որ հոգեբանի մասնագիտություն ունեմ:
12 ապրիլ

Երեկ մի նոր այցելու գրանցեցի: Պարզվեց, որ խմբակային սեքսի երկրպագու է: Դրդապատճառները միանգամից պարզեցի: Պատմեց, որ երբ դավաճանում է ամուսնուն, ապա մեկ տղամարդը բավական չէ դավաճանության գիտակցությունը քաղցրացնելու համար: Մեկի հետ նա իրեն զգում է ինչպես ամուսնու գրկում: Իսկ երբ երկուսի հետ է, մեկին զգում է որպես իր ամուսին, մյուսին` սիրեկան: Այն մտքից, որ ամուսինը նույնպես կարող է կեղտոտ բաներ անել, ենթագիտակցականում հաճույք է ստանում. ամուսինը խոզ է: Բայց վերջերս, ինչպես խոստովանեց, ինքը հաճույք է ստանում, երբ երկրորդ տղամարդու դերում պատկերացնում է ամուսնու ընկերոջը, որի հետ նա ժամերով շախմատ է խաղում` ընկերոջը գերադասելով ջերմ ընտանեկան երեկոյից: Հետեւաբար այս խեղճ կինը զոհ է անտարբերության, անբավարարվածության եւ ՙշախմատային՚ խանդի: Բայց ինձ առավել զարմացրեց այն, թե որտեղ է նա գտել երկու երիտասարդի, որոնք լիովին բավարարում են նրա սեռական եւ հոգեկան անբավարարվածությունը: Դրանք, ինչպես ասաց, երկու ուսանող են, որոնք որոշակի գումարի դեպքում համաձայն են նույնիսկ միայն իրար հետ լինել:
Ողբալի վիճակում է երիտասարդությունը:
5 մայիս

Գիշերը հիանալի էր: Մի տասնվեցամյա պոռնիկ եմ գտել, լրիվ ձեւավորված կազմվածքով ու զերծ ամեն տեսակ բարդույթներից, իհարկե, նա դրանցից զրկվում է անմիջապես, երբ ավել փող ես տալիս: Ասեմ, որ հիանալի գործ են անում: Մինետը, որ մեր հասարակության մեջ ամենացանկալի, բայց ամենաարգելված երեւույթն է, մեծ եկամուտներ է բերում նրանց: Երբ դրա մասին խոսք ես բացում, այնպես են նեղանում, կարծես կուսանոցի վերջին շրջանավարտներն են: Բայց հենց բարձրացնում ես վարձը, միանգամից այնպիսի էնտուզիազմով են անցնում գործի եւ ընթացքում էլ այնքան են ջանք թափում, որ կասկածել նրանց ստացած հաճույքի բեմականացմանը մի տեսակ ստորացուցիչ է: Օրալ սեքսը հոգեվերլուծության մեջ նորմալ, օրինաչափ երեւույթ է, ձեւավորված ծծկեր տարիքում:
22 մայիս

Հին հաճախորդուհիներիցս մեկը եկավ մոտս ու հուզված բողոքեց ամուսնուց, որ նրան ստիպում է ոտքերը չթրաշել:
– Ես արդեն մեկ շաբաթ կլինի, որ չեմ մաքրել, իսկ նա ինձ չի ցանկացել: Ամեն օր անկողնում քնելուց առաջ ստուգում է: Միգուցե գյոթ է կպել, – լրիվ անկեղծ ու արտասվակալած ասաց երիտասարդ կինը: Ես նրան հանգստացրի եւ ասացի, որ ժամանակից շուտ ինչ-որ ենթադրություններ անելը հիմարություն է: Նա այնքան էր հուզված, որ մի կողմ քաշեց շրջազգեստի փեշերը եւ նուրբ գուլպան իջեցնելով սկսեց ցույց տալ իր գեղեցիկ, բայց մազոտ ոտքերը:
Ահավորն այն է, որ գիշերը վեր թռա սարսափ երազից. փրչոտ ոտքեր էի տեսել: Տասնվեցամյա պոռնիկի փրչոտ ոտքերը:
4 հունիս

Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ մարդը ստեղծված է միայն սեռական բնազդներից: Այդ դեպքում նրա առաքելությունը այս կյանքում չեմ պատկերացնում: Ցինիկ մնալու ուժ այլեւս չունեմ, որ պնդեմ, թե ոչ մի առա քելու-թյուն էլ չկա, եւ ստեղծված ենք միայն ամորձիներից ու հեշտոցներից եւ կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով գնում ենք դեպի կատարյալ այլասերում: Ու հենց հասնենք կատարյալ այլասերման, կհոգնենք ու կզզվենք, եւ կսկսվի սեռական հարմոնիայի դարաշրջանը: Բայց սկսեցի ինքս ինձ վրա զարմանալ: Եթե այդպես է` ուրեմն մարդիկ կգիտակցեն իրենց առաքելությունը սեռական հարմոնիայի սահմաններում. միեւնույն է` անտանելի է:
14 հունիս

Մոտս եկավ այն հաճախորդը` անթրաշ ոտքերով: Երջանիկ էր ու ինքնագոհ: Պատմեց, որ ամուսնու մեկշաբաթյա տարօրինակ պահվածքից հետո, կիրակի օրը նա երեխաներին տարել է ծնողների տուն: Կնոջը գայթակղելով մտցրել է լողասենյակ, որտեղ նախօրոք լցված է եղել լոգարանը: Սիրախաղով մտել են այնտեղ, եւ ամուսինը թրաշել է կնոջ ոտքերը, ապա լիզել է դրանք այնքան, մինչեւ կինը հասել է օրգազմի:
Ուրախ եմ` երբ հաճախորդներս իրենց լավ են զգում: Այժմ նա հպարտանում է իր ամուսնով այնքան, որքան ոչ մի կին իմ հաճախորդներից:
21 հունիս

Հաճախորդուհուս պատմածը այնքան էր տպավորվել մեջս, որ որոշեցի փորձել: Մտովի պատկերացրեցի այն մանկահասակ պոռնիկին: Պատկերացրի, թե ինչպես եմ լեզվով շոյում նրա թարմ ոտքերը: Հետո հանկարծ մտածեցի, թե ինչքան-ինչքան սերմեր են հոսել այդ ոտքերի վերից վար. սիրտս խառնեց, վազեցի զուգարան: Հետ տվեցի, մածուն խմեցի, եւ գիտակցելով, թե ինչքան կեղտոտ ու փչացած մարդ եմ` մտա անկողին:
21 հունիս, գիշեր

Շոգերն անտանելի են դառնում: Երեկ թափվեց իմ կարծիքով ամառվա վերջին անձրեւը: Ցերեկները շիկանում են արեւից, գիշերները պահում են այդ շիկացածությունը տաք քամիների շնորհիվ: Գիշերներն ավելի շոգ են: Փուքսի էֆեկտ է տալիս քամին: Զզվում եմ մշտական փոշոտ քրտինքից, որ համարյա չեմ կարողանում ջնջել վրայիցս:
Ինչեւէ, երեկ ինձ թվաց, թե երեկոյան հով է լինելու, եւ դուրս եկա քաղաք: Լրիվ պատահական հանդիպեցի այն աղջկան` մանկահասակ պոռնիկին: Եվ քանի որ անելու բան չունեի, առաջարկեցի զբոսնել. նա համաձայնվեց: Զբոսնեցինք ու զրուցեցինք, ինձ երբեք այդքան լավ չէի զգացել: Վերջում նրան տուն ճանապարհեցի, փոխանակեցինք հեռախոսահամարները:
4 հուլիս

Գործերս նորմալ են: Ճիշտ է, հաճախորդներս պակասել են, ամառ է, բայց ապրելու համար փողս լրիվ բավական է, եթե հաշվենք, որ շատ ծախսող չեմ: Վերջերս բացեցի գրապահարանը` օգնականիս մասնագիտական գիրք տալու համար եւ ցավով հայտնաբերեցի, որ մոտ մեկ տարի է, ինչ ոչ մի գիրք չեմ բացել, ոչ մասնագիտական, ոչ էլ գեղարվեստական: Ցավալի է, երբ այդ մասին պատմեցի օգնականիս, ասաց, որ Սոկրատյան բարդույթ է մոտս, հասել եմ այն աստիճանին, որ գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ, եւ հենց այդ մտքից ավելորդ եմ համարում ինչ-որ բան ընթերցել կամ ինչ-որ բանով հետաքրքրվել: Ինձ համարում եմ գիտուն, բայց միաժամանակ ցինիկաբար պատկերացնում եմ ոչնչությունս: Նա լավ մեկնաբանեց, բայց Սոկրատյան բարդույթի մասին ես երբեք չէի լսել, ասաց, որ ինքն էլ չի լսել: Խելացի տղա է:
8 հուլիս

Գրասենյակս փակել եմ: Շոգ է, եւ մարդկանց ուղեղը ալարում է գիտակցել իր պրոբլեմներն ու անհանգստությունները: Մի երկու շաբաթից նորից կբացեմ: Երեկ չէ առաջին օրը հանդիպեցի այն աղջկան: Հիանալի ժամանակ անցկացրինք: Հիանալին այն էր, որ օրը վերջացավ անկողնով, դա չէինք պլանավորել, ու ստացվեց ինքնաբե-րաբար, մագնիսի նման: Աննկարագրելի զգացում է, երբ ինչ-որ մի կին քեզ ցանկանում է այդպիսի եռանդով: Առավոտյան միասին նախաճաշեցինք, եւ միայն նրա գնալուց հետո հիշեցի նրա ով լինելը: Կանգնած էի դռան շեմին եւ նայում էի, թե նա ինչպես է իջնում աստիճաններից, երբ հանկարծ ինձ թվաց, որ ահա կանցնի մի երկու ժամ, ու նա կվերադառնա` ինչպես տուն: Հենց այդ ժամանակ էլ սթափվեցի ու հիշեցի, որ նա պոռնիկ է:
23 հուլիս

Վերջին հանդիպումից մի քանի օր հետո, լրիվ պատահական, անսպասելի դուռս ծեծեց եւ ներս մտավ նա: Խնդրեց, որ գիշերի ինձ մոտ: Քնեց մյուս սենյակում: Առավոտյան լսեցի փակվող դռան ձայնը: Խոհանոցում տաք նախաճաշ էր ու մի երկտող. ՙՀուսով եմ, կներես, երեկ շատ հոգնած էի, ու գլուխս պայթում էր, բայց քեզ շատ եմ կարոտել, մի երկու օրից խոստանում եմ գալ՚: Ինձ մի տեսակ փալասի նման էի զգում, բայց կուլ տվեցի. ճարս ինչ:
25 հուլիս

Վաղուց արդեն բացել եմ գրասենյակս: Հաճախորդները շատ են, համարյա ամեն օր նոր մարդիկ են գալիս: Ազատ եմ միայն կիրակի օրերը: Առավոտից մինչեւ ուշ երեկո զբաղված եմ: Գործի որոշ մասը տվել եմ օգնականիս: Գիշերները տանը լսում եւ վերլուծում եմ ձայնագրությունները, քանի որ ժամանակ չկա, մի այդքան գործ էլ տվել եմ օգնականիս, նա գոհ է ու երջանիկ, քանի որ գիտի` ոչ մի ուրիշ հոգեբան այդքան գործ չի տա իր տասնիննամյա օգնականին: Ավելացրել եմ աշխատավարձը, եւ այժմ նա ստանում է նորմալ մասնագետին վայել գումար: Իսկ եթե գումարենք փորձը, ապա նրա գործնական պատրաստվածությունը գերազանց է:
Նրանից, այն աղջկանից երկար ժամանակ ոչ մի լուր չունեմ: Փորձել եմ կապվել, բայց չի ստացվում: Ճիշտ է, ամսվա սկզբին զանգեց եւ խոստացավ գալ, բայց այդպես էլ չեկավ: Դե ես էլ առայժմ ժամանակ ամենեւին չունեմ:
28 օգոստոս

Երեկ գիշեր ժամը երկուսին դուռս ծեծեցին, բացեցի` նա էր, ձեռքին մի շիշ շամպայն: Մենակ չէր, ընկերուհու հետ էր: Թռավ վզովս, համբուրեց: Երբ ներս մտան, հարցրեց` կարող է ընկերուհին գիշերը մնալ ինձ մոտ: Բավականին փոխվել էր, արտաքինին ավելի էր ուշադրություն դարձրել, քան առաջ, հարցրեցի, թե ոնց է, ասաց` հիանալի: Վրայից լավ օծանելիքի հոտ էր գալիս: Զրուցեցինք երկար, ապա գնացինք քնելու, ես նրա հետ, ընկերուհին մյուս սենյակում: Նոր էինք սկսել միմյանց վրայից շորերը հանել, երբ ներս մտավ ընկերուհին: Չհասկացա ինչպես, բայց նա միացավ մեզ: Գիշերը անցավ հիանալի: Առավոտյան երբ արթնացա եւ անկողնում գտա երկու տաք, թարմ մարմին, ինձ արտակարգ էի զգում: Մի կերպ գտա ոտքերս ու ձեռքերս ու ազատվելով գնացի խոհանոց: Քանի որ ուշանում էի, մի երկտող գրեցի ու վազեցի աշխատանքի: Ճիշտ է, հետո փոշմանեցի, որ տունս թողել եմ երկու համարյա անծանոթ պոռնիկի: Երբ երեկոյան վերադարձա, նա տանն էր: Ընկերուհին չկար: Նա հագել էր իմ խալաթը եւ բաց փեշերով ման էր գալիս տան մեջ: Ընթրեցինք, հետո նստեցինք բազմոցին: Համբուրվում էինք` երբ զնգաց հեռախոսը: Նա տեղից վեր թռավ ու վազեց հեռախոսի մոտ, խոսեց ինչ-որ մեկի հետ եւ անմիջապես սկսեց հագնվել, ասաց, որ պետք է գնա, եւ համբուրելով հեռացավ, ինձ շվարած թողնելով բազմոցի վրա, գրգռված եւ դեռ տաք:
3 սեպտեմբեր

Գործերս հրաշալի են: Աշխատանքս նորից հետաքրքրում է ինձ, եւ ես այն անում եմ հաճույքով: Դա նկատեցին նույնիսկ հաճախորդներս: Մի երկու կին հաճոյախոսեցին: Իսկ օգնականս պարզապես հարցրեց, թե ով է նա: Ես չպատասխանեցի, եւ նա հարցրեց` լավ, ովքեր են նրանք: Ես զարմացա ու հարցրեցի, թե ինչպես գլխի ընկավ, ասաց, որ աչքերս փայլում են: Երկուսն էլ:
Ճիշտ է, նրան երկար ժամանակ է չեմ տեսել, բայց վերջերս եկավ նրա ընկերուհին: Ասաց, որ ուզում է ինձ հետ զրուցել: Ինչ-որ մի ծերուկ նրան ամուսնանալու առաջարկություն էր արել, եւ նա խորհուրդ էր հարցնում: Ասացի` ամուսնացի, եւ մենք պառկեցինք:
25 սեպտեմբեր

Աշխատանքը առաջվա նման խեղդում է: Բայց անընդհատ փորձում եմ ժամանակ գտնել նրա համար: Ինչքան զանգում եմ` պատասխան չկա: Սակայն հենց այն, որ փորձում եմ նրան գտնել, ինձ բավարարում է ու հանգստացնում: Ինձ թվում է, թե նա ինձնից հոգնել է ու ձանձրացել: Ես նրա համար այլեւս հետաքրքիր չեմ:
Փորձում եմ չմտածել նրա մասին, երբեմն ստացվում է:
9 հոկտեմբեր

Երեկ գիշեր եկավ ինձ մոտ: Գիշերվա կեսին ջարդեց դուռս, բացեցի` հարբած էր ու գզգզված: Ասաց, որ ահավոր հոգնած է, եւ որ միայն ես կարող եմ օգնել նրան: Լողացավ: Ես նրան տարա մյուս սենյակ: Երբ պառկեցնում էի, սկսեց քանդել վերնաշապիկիս կոճակները, ասաց, որ ինձ համար միշտ էլ պատրաստ է: Նրան մի կողմ հրեցի եւ թողեցի, որ քնի: Առավոտյան երբ արթնացա, նա այլեւս չկար: Նույնիսկ երկտող չէր թողել, միայն լոգարանում, հայելու առաջ մոռացել էր ականջօղերը: Ես այդ օրը չփորձեցի վերլուծել նրա վարքը, պատճառը երեւի հիասթափությունն էր ու ցավը:
22 հոկտեմբեր

Սկսել եմ աշխատել դիսերտացիայի վրա, մի բան, որ ինձ ամենեւին պետք չէ: Պարզապես զբաղվում եմ: Հետաքրքիր է, նաեւ ձանձրալի, հոգնեցուցիչ: Անունս լայն տարածում է գտել: Գրասենյակս մեծացրել եմ: Օգնականիս լրիվ անկախ լիազորություններ եմ տվել, եւ նա այժմ ինքն է օգնականներ պահում: Հաջողությանս գրավականը իմ կարծիքով ոչ ես եմ, ոչ էլ մեթոդը, քանի որ հին այցելուներին, որոնք այժմ օգնականիս մոտ են հաճախում, ամենեւին էլ չեն հուզում իմ եւ նրա մեթոդների տարբերությունները: Պատճառը միջավայրն է` մութ կաբինետներ, կիսամութ միջանցք, գորշ ընդունարան, փափուկ աթոռներ, կաշվե բազմոց, հաստափոր հատորներ` շարված մեծ գրապահարաններում, ծխախոտի թույլ, մշտական ծուխ եւ հոգեբաններ` մեծ քթներին ակնոցներ: Այժմ այնտեղ լինում եմ շատ քիչ: Հիմնականում տանն եմ աշխատում:
15 նոյեմբեր

Նրանից ոչ մի տեղեկություն չունեմ եւ չեմ էլ հետաքրքրվում:
28 նոյեմբեր

Ցուրտը այս ձմեռ անտանելի է, բոլորի ուղեղները, բնազդները, զգացմունքները քուն են մտել: Ցուրտը սպանել է բանականությունը: Մարդիկ տներից դուրս չեն գալիս: Ամենասպառվող ապրանքը դարձել է գինին եւ օղին: Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան: Ամբողջ տարի նրանք ինչ-որ բան ետ են գցել այդ օրվա համար եւ այժմ հեթանոսական մոլեռանդությամբ պատրաստ են զոհեր մատուցել ՙՆոր տարի՚ կոչվող աստծուն եւ նրա` հույս, առողջություն, առաջխաղացում եւ մյուս զավակներին:
Զզվում եմ ձեւականություններից, որոնցով լիքն է ու լցվում է մեր կենցաղը: Երեկ փակեցինք գրասենյակը այն խորին համոզմամբ, որ քսան օրից շատ այցելուներ ենք ունենալու` նոր գլխացավերով եւ լաց ու կոծերով:
3 հունվար

Դեկտեմբերի 28-ից անջատել էի հեռախոսս: Անցան զոհաբերության օրերը: Հունվարի մեկին միանգամից կատարեցի բոլոր քաղաքացիական պարտականություններս` ծնողների տուն, քրոջ տուն, հորեղբայր, մորեղբայր եւ այլն: Մեկի երեկոյան արդեն վերջացրել էի բոլոր պայմանականությունները: Կեսգիշերին դուռս քերծեցին: Նա էր` հիմար ժպիտը դեմքին: Լրիվ նորմալ էր ու մի տեսակ առույգ, թռավ գիրկս, եւ երկու օր ու գիշեր մենք երազի մեջ էինք: Հետո գնաց, էլի առանց ոչ մի բառ ասելու, նորից մոռացավ ականջօղերը:
7 հունվար

Բացել ենք գրասենյակը: Ամանորյա գինարբուքը ոչ բոլորի վրա է բարենպաստ ազդեցություն թողել: Կանայք բողոքում են անհավատարիմ ամուսիններից, ամուսինները` իրենց անբավարարվածությունից: Առաջվա նման այնտեղ քիչ եմ լինում: Շաբաթը մեկ ծանոթանում եմ բոլոր գործերին եւ դրանց ուղղությամբ տարված աշխատանքներին: Դիսերտացիաս հիմնալի վիճակում է, սկսել եմ հավատալ, որ ինքս ինձնից ինչ-որ բան ներկայացնում եմ:
17 հունվար

Այսօր եկեղեցի էի գնացել: Վաղուց չէի գնացել: Ապշել եմ, որ մի պահ զգացի գոյություն: Ճարտարապետական հարմոնիան, խնկաբույրը, մոմերի ջերմությունն ու աղոթքի բարբաջը այնտեղ մի պահ ինձ համար ծնեցին Աստծուն: Ճիշտ է, դա տեւեց շատ կարճ ժամանակ, բայց մինչեւ հիմա դրա ազդեցության տակ եմ: Կարծեմ ժամերգություն էր: Քահանան ասաց` խաղաղություն ամենեցուն: Հասկացա: Հետո ասաց` օրհնյալ է տեր: Չհասկացա, ինչպես կարող է հենց ինքը օրհնությունը օրհնյալ լինել ինչ-որ մեկի կամ մի երեւույթի կողմից, եթե խոսքը նույնիսկ Քրիստոսի մասին էր:
Մի խոսքով, շատ բան չհասկացա, բայց չեմ էլ ուզում հասկանալ, կարեւորը բառերը չեն, կարեւորը զգացողությունն է գերբնականի:
28 հունվար

Երեկ գիշեր նորից եկավ` հարբած, ծեծված ու ցրտից կապտած: Երբ դուռը բացեցի ու տեսա նրան, սարսափեցի: Կանգնել էի շեմքին ու զարմացած նայում էի նրան: Այնքան էի զարմացած, որ նա չդիմացավ ու հարցրեց` կարո՞ղ է ներս գալ: Նորից լողացրեցի ու պառկեցրի քնելու: Միակ բանը, որ ես այդպես էլ չսիրեցի մարդկային էության մեջ, դիմացինի բարությունը սովորություն դարձնելն է: Առավոտյան երբ արթնացա, նա դեռ քնած էր: Արթնանալու միտք էլ չուներ: Միայն կեսօրին զարթնեց ու մտավ խոհանոց: Ինձ ձայն տվեց, եւ մենք միասին սեղան նստեցինք: Առանց իմ հարցի, քանի որ ես նրա հետ ոչ մի բառ փոխանակելու ցանկություն չունեի, սկսեց պատմել ինչ-որ հեքիաթ: Երեկոյան կողմ հավաքվեց ու գնաց: Ականջօղերը նորից մոռացավ, ես էլ նրան չհիշեցրի դրանց մասին:
5 փետրվար

Մի պահ մեջս անասելի զգացում արթնացավ նրան փրկել, փրկել ամեն ինչից, իր այդ գիժ կյանքից, ծեծված ապագայից, պոռնիկ հոգեվիճակից: Դա հուզական պոռթկում էր, սակայն մինչեւ հիմա էլ ինչ-որ հետք թողել է:
10 փետրվար

Նորից եկավ, նորից ծեծված, հոգնած ու հարբած: Ես նրան պահեցի մեկ շաբաթ: Ուղիղ մեկ շաբաթ ես մոռացա նրա անցյալն ու ներկան ու իմ մտքում կառուցեցի նրա ու իմ համատեղ ապագան: Նա կարծես նույնպես մոռացել էր իր ով լինելը: Ամբողջ օրը կլանված աշխատում էի դիսերտացիայիս վրա, իսկ գիշերները ապրում էի նրանով: Գիտեի, որ դա երկար չի շարունակվի: Գնաց: Ասաց` մի քանի ժամով:
28 փետրվար

Հաճախ եմ գնում եկեղեցի: Վերջերս նույնիսկ մոմ վառեցի, քանի որ լսել էի, թե ինչ-որ մի հերթական սուրբ ասել է` նույնիսկ մեկ մոմ վառողը կարող է հավակնել ներման: Իհարկե տրամաբանությունս ասաց, որ դա ընդամենը եկեղեցական եկամտի գովազդ է, բայց…
3 մարտ

Դուռը բացեցի զզվանքով, այս անգամ հարբած չէր, պարզապես երակն էր ծակել: Երեք օր մնաց, նրան մատով իսկ չկպա: Գնաց. ավելի շուտ փախավ կեսգիշերին: Վերցրեց ականջօղերից մեկը: Սկզբում ինձ թվաց` եթե վերցրել է մեկը, ուրեմն նրան այլեւս երբեք չեմ տեսնի: Բայց հետո հասկացա, որ վերցրել էր վաճառելու համար:
17 մարտ

Գիշերվա երկուսին դռան զանգը համառորեն ինձնից ուշադրություն էր աղերսում: Հաստատ գիտեի նրա մտքինը: Կես ժամ հետո էլ դուռը դեռ շարունակում էր իր լացը: Չդիմացա: Մոտեցա դռանը, նայեցի անցքից: Նա կանգնած էր` մաշված ու թոշնած, լաց էր լինում: Հավանաբար զգաց, որ դռան ետեւում մարդ կա, եւ սկսեց խնդրել, որ դուռը բացեմ, խոստացավ, որ այլեւս չի գնա: Ես նստեցի գետնին ու լսեցի նրա լացը, մինչեւ հոգնեց ու հեռացավ:
2 ապրիլ

Իմ ամբողջ գիտական գրականությունն ու աշխատություններս թողնում եմ օգնականիս, ինչպես նաեւ գրասենյակն իր կահավորումով եւ իրավունքներով: Տունս` ծնողներիս, ֆինանսական խնայողություններս նույնպես…
12 ապրիլ

***
Ես վատատես չեմ, ամենեւին, ես պարզապես ցույց եմ տալիս այն, ինչ մարդիկ վախկոտությամբ քողարկում են: Ի վերջո մեր կյանքը մի մեծ թյուրիմացություն է` գեղեցիկ ու պոետիկ: Եվ միայն գեղեցկությունն ու սիրելու անհագ, անիրականանալի ցանկությունը մարդուն կարող են դարձնել անհատ, ազատելով ստամոքսի ահագնացող չափերի հասնող պահանջներից:
11 մարտ 2000 թվական


© Հարութ Կբեյան, 2008թ.

Share Button

13 Կարծիք

  • Ակսել says:

    Շատ անհույս գործ է վերլուծել հոգեբանի մտքերը: Միակ հենարանը մնում այն գյուտը, որ նույնպես ներկայացնում է հեղինկը, ՍՈԿՐԱՏՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ, ա՛յ թե խոաք եմ ասել, շատ դիփուկ է, այնքան դիփուկ, որ կարծես ո՛չ մի նոր բան չես լսել, դու դա գիտեիր, բայց լսել էս, կարդացել, համենայնդեպս այդ մտքի պարզ ու կոնկրետ ձևավորումը: Եվ հետաքրքին այն է, որ հերոսը սառնասրտորեն չբացելով դուռը, որ խոսում է նրա սովորական ողջամտության մասին ու որ իրականում այնքան էլ տարված չէ նրանով իսկ արդյունքում թողնում է ամեն ինչ ու հեռանում, ըստիս դա ամբողջությամբ խոսում է Սոկրատյան բարդույթի վերջնական հաղթանակի մասին հոգեբուժի մտածելակերպի մեջ: Պարզվում է, որ ընկերոջ ախտորոշումը ճիշտ է:
    Իսկ հեղինակի ներկայացրած աշխարահայացքը, ըստիս, հեղինակի լեզվով ասած, հարում է Ֆրեյդյան բարդույթի:

  • viator says:

    Ինձ դուր եկավ օգնականը, մի տեսակ կաֆկայական կերպար է:

  • Բաբկեն says:

    Վարժ ձեռքով գրված, մասամբ զզվելի ու գռեհիկ, մասամբ էլ դատարկ մտքերի շարան, որն անկասկած դուր կգա մեծամասամբ ղզղնած կույսերին: Կարդացի, որովհետև «Զեվս»ի հեղինակն ա, բայց համեմատել անգամ չարժի:

    Կանվանեի սա գրաթափոն:

  • Mari V. says:

    Կարճ ասած, ափսոս, բայց անտաղանդություն…

  • Զառա says:

    Ճիշտն ասած նախկինում մեկնաբանություն չէի գրում այն նյութերի տակ, որոնք ինձ դուր չէին գալիս: Բայց այս անգամ որոշեցի գրել.
    Իմաստը որն էր սրա? արի ու մի ասա “յանիմ ինչ”? ոչ ստեղծագործական է, ոչ հրապարակախոսական որ կարծիք հայտնես կամ էլ մեկնաբանես: Մի խոսքով, դուրս չեկավ, ու անիմաստ գտա դրա հրապարակումն այստեղ:

  • R.P. says:

    indz dur ekav:) mi angam el ei kardacel, chei havanel.., chem el hishum inchy.
    ays angam kardaci u tesa hognac u chkogmnoroshvogh hogebanin, lkti u mexk pornik agchkan , bij u xelok-xelaci ognakanin. mi xoskov hetaqrqir er . arag kardacvec u chapsosaci jamanaki korstyan hamar:)
    mersi.

  • Հարութ Կբեյան says:

    Բոլորին շնորհակալ եմ անկեղծ կարծիքների համար, էդ շատ կարեւոր ա։
    Արդարանալ չեմ ուզում որովհետեւ երբեք չեմ փոշմանել որ սա գրել եմ ու ասեմ որ ես անձամբ շատ եմ սիրում իմ էս պատմվածքը։
    Մենակ մի բան, էս որ գրում էի դեռ ուսանող էի ու սովորում էի հոգեբանության ֆակուլտետում։ են ժամանակ արդեն երրորդ կուրս էի եթե չեմ սխալվում, ու գիտեի որ ավարտելու դեպքում էլ հոգեբան չեմ դառնա։
    Էս գործն էլ գրել եմ մի գիշերում։

  • Անուշ says:

    Շատ լավն էր: Երկու անգամ եմ կարդացել – առաջինը հինգ-վեց տարի առաջ, ու հիմա: Մտածում էի, երկրորդ անգամ դուրս չի գա, բայց, զարմանալի է, բացարձակ կեղծ չթվաց, ոչ էլ հնացել էր: Հա, հաստատ ավելի դուրս եկավ, քան առաջին անգամ: Դա շատ կայֆ ա: Փշաքաղվելուց հետո մի’ նախանձեք:

  • Նու լավ… որոշ մտքեր լավն էին, բայց ընդհանուր ինչ-որ շատ է գռեհիկությունը մտել մեր գրականություն: Կարդում ես հանդիպում այնպիսի բառերի ու արտահայտությունների, որոնք նախկինում ինձ համար անթույլատրելի էր գրականության մեջ: Որոշակի երևույթների մասին ընդհարապես չի կարելի խոսել, նույնիսկ եթե դա հեղինակի հետ պատահել է կամ իրականություն է… դա շատ հաճախ ոչ թե անկեղծության, այլ էժանության տպավորություն է թողնում….

  • Վարդուհի says:

    Ուզում եմ ասել զարմանալիորեն արագ ընթերցվեց,,, չեմ ասում շեդեվր էր,, բայց եւ ուներ հետաքրքիր ու ինքնուրույն մտքեր: Համենայն դեպս ողջունում եմ հեղինակին, եթե հստակեցնի իր ոճն ու նպատակը, ուշադրության արժանի գործեր կունենա,,,

  • Վիկ says:

    Ինձ դուր եկավ: Նույնիսկ պատրաստ եմ մեղմացնել Զեվսի մասին իմ կարծիքը: Նրանք ովքեր չեն հավանում, պարզապես գրականություն առաջ այլ պահաջներ են դնում: Իսկ պատմվածքը միշտ չէ, որ պիտի հագեցած լինի քաղաքական իմաստով, կամ գեղագիտական արժեքներով: Երբեմն այն պիտի գրավի քեզ մի քանի րոպեյով և դու ապրես հերոսի կյանքով՝ լավ թե վատ, բարոյական թե ոչ, այդ ամենը շաաաաատ երկրորդական է: Մի բան ասեմ՝ ինձ հիշեցրեց Հարուկի Մուրակամիին: Ուղակի մտքեր, տրամադրություններ, եղանակ, ուրիշ մարդկանց կարճ և անհետացող ճակատարգրեր: :Ճ

  • ԷմՀարյան says:

    Կելի Բրեդշոուն և իր 3 ընկերուհիները 1 անձում և Կոելյոյի “11 վայրկյանը” հակառակ սեռի տեսանկյեւնից և լրիվ հակառակ վերջաբանով

  • Գրի Շո says:

    հետաքրքիր պատմություն էր, բայց ոչ ամենևին որպես հոգեբանի վերլուծություն, հարգելիս ես ինքս այժմ սովորում եմ հոգեբանության ֆակուլտետում, և պոռնիկների հետ նույնպես հանդիպում եմ իհարկե ի տարբերություն ձեզ , ես այդ հանդիպումներից առավելապես խուսափում եմ, գերադասում եմ սովորական առօրյաով ապրողներին, փորձում էի ձեր գրածի մեջ հոգեվերլուծության տարրեր գտնել, որովհետև հիմա աշհատում եմ ետ թեմայով, բայց գթա ավելի շատ հոգեբանի այցելուի պատմություն, ամեն դեպքում շնորհակալ եմ հետաքրքիր նյութ տրամադրելու համար, կփոձեմ վերլուծել….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *