Հայկական ժողովրդական ասացվածքներ և առածներ

***
Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:

***
Ագռավին ասին ծիռտդ դեղ ա, էն էլ գանց ծովի մեջ ծռտեց:

***
Ախպոր տղա ջան տղա, քվոր տղա շան տղա:

***
Աղվեսի վկան իրա պոչն ա:

***
Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը:

***
Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:

***
Ամեն ինչի մերը ձագ կբերե, արաղի ձագը մեր կբերե:

***
Աշխարհն աղով, աղն էլ համով:

***
Աշխարհքի բերան, ջվալի բերան:

***
Աշնան գինին, գարնան` ջուրը:

***
Արինը ջուր չի դառնա:

***
Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

***
Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:

***
Բերդն իր միջից կքանդվի:

***
Գարնան գառն ա գովական, աշնան հավը:

***
Գեղ կանգնի գերան կկոտրի:

***
Գեղի շունը քաղաք մտնե պոչը սխմած կը քալե:

***
Գետը չտեսած մի բոբիկանա:

***
Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել:

***
Գլուխդ պաղ պահե, ոտներդ տաք:

***
Գնա մեռի, արի սիրեմ:

***
Գող ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:

***
Գողը գողից գողացավ, աստված վերից զարմա-ցավ:

***
Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

***
Դեռ էշը չառած, փալանն է կարում:

***
Դրուստ խոսողի ձին թամքած պտի ըլնի, որ փախչի:

***
Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:

***
Զանգակի ձենը հեռվից անուշ կգա:

***
Էշն անառակի, ջորին առանց քուռակի:

***
Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:

***
Էրիկ-կնկա կռիվը մինչև անկողին է:

***
Թող իմ փորը կուշտ ըլնի, թող ասեն` անոթի շուն:

***
Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:

***
Լեզուն չլնի, ագռավները աչքերը կհանեն:

***
Լեզվի բոզը, կնկա բոզից վատ ա:

***
Ծառը գանգատ գնաց աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:

***
Ծառի տակ պառկողին` բերանդ տանձ չի ընկնի:

***
Կծողի քամակին կանգնի, քացի տվողի առաջին:

***
Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս` ճկատիդ կդիպչի:

***
Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը` պարտքը:

***
Հայի վերջին խելքն ա գովելի:

***
Հարսի փեշն իրան դուշմանա:

***
Հարսն եկավ, հարսնիքը պրծավ:

***
Հեռավոր սուրբը զորավոր կլլա:

***
Հեռու տեղեն եկած հալվեն շերեփով կուտեն:

***
Հոգուտ մեռնեմ թանապուր, դու էլ դարձար կերակուր:

***
Հոր ու մոր պատիվ չիմացողը, աստծու պատիվ չի իմանա:

***
Ձեռը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես:

***
Ձին ճանչեցիր քայլվածքեն, աղջիկը` նայվածքեն:

***
Ձին ու ջորին կռվան, էշը ոտատակ գնաց

***
Ձու ածող հավը կչկչան կլնի:

***
Մարդ ու կնիկ կռվեցին, կատուն թոնիրը գցեցեին:

***
Մարդամիջի մարդ ունենամ, հազար թուման պարտք ունենեամ:

***
Մարդուս բարեկամը իր ջիբն է:

***
Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:

***
Մեկ ծաղկով գարուն չի գա:

***
Մեկը մեկով, երկուսը` Աստծով:

***
Մեղրը ծախողը մատը կլպստի:

***
Մենակ հարսը տղա չի բերի:

***
Մեռնողի վրա տերը լաց կլնի, տերտերը կուրախանա:

***
Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:

***
Մի ձեռը, որ չես կարա կտրես, պաչի դիր գլխիդ

***
Մինչև աղն էկավ, մատաղը վերցավ:

***
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:

***
Մորը թախտ, աղջկանը` բախտ:

***
Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

***
Յա աղն ա պակաս, յա մաղը:

***
Շան կաղալը մինչև գիլու տեսնալն է:

***
Շատ ծիծաղը լաց կբերի:

***
Շատ հաչան շունը, ոչխարին գել կբերի:

***
Շատ մի սիրիլ, ատել կա:

***
Շաքարն անուշ ա, համա ամեն օր ուտվում չի:

***
Շիտակ խոսքը հանաքով կասեն:

***
Շները կռվեցին, անցորդի բանը հաջողվեց:

***
Ով չի ծեծել իր կնկանը, վայ կտա իր ծընկանը:

***
Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:

***
Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի:

***
Որտեղ որ գնաս էն երկրի գդակը ծածկե:

***
Որտող զուռն, դու պար բռնա:

***
Ում սելին կնստի, նրա հորովելը կկանչի:

***
Ուշ արի նուշ արի:

***
Ուրագը իրա կոթը չի տաշի:

***
Ուրիշի մեռելի վրա աչքը թքով են թրջում:

***
Չորի հետ թացն էլ ա վառվում:

***
Պապին կերածը թոռան ակռան կառնե:

***
Պտղատու ծառին ճղները քաշ են լինում:

***
Սիրուն կնկա ծոցը պարկի, գեշ կնկա ձեռի հացը կեր:

***
Սովածը հաց կտեսնի երազում, ծարավը ջուր:

***
Տան փեսա – շան փեսա:

***
Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

***
Քամու խերն էլ շատ ա շառն էր

***
Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:

 

Հավաքածուն տրամադրեց Հայկ Համբարձումյանը

Share Button

Կարդացեք նաև`

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

 

Նշանաբառ՝ ,

 

Գրանիշ գրական ակումբ

Գրանիշը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է: Հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության և գրական շուկայի կայացման համար:

More posts by | Visit the site of Գրանիշ

 

9 կարծիք

  • marine davdyan

    shat lavnen

     
  • Մարինե Առաքելյան

    Շատ հետաքրքիր է:

     
  • Ani Hovnanyan

    Առած-ասացվածքները բանահյուսական ամենակենսունակ ժանրն են, որոնք արտացոլում են ժողովրդի մտածելակերպը,առողջ հումորն ու կենսասիրությունը:

     
  • լավն է

     
  • Qnarik

    Ասացվածքները օգտագործելու եմ ,,Ինֆորմատիկա,, առարկայի դասաժամին, որպես տեքստեր մուտքագրելու համար: Շնորհակալություն:

     
  • Ռուբեն

    Ախպեր ախպոր, ա՝խպուրնի, որ ծառավեց՝ պաղ ջուրընի:
    Հոգուտ մեռնեմ թանապուր, դու էլ եղար՝ կերակուր:
    Ուղտը հեռուն է արածում, բայց մոտիկն է տեսնում:
    Հարուստի դմակը ճոչ կլնի, ամեն տեղը կծածկի:
    Կակող երես հրեշտակին, սատանան շուտ-շուտ երես կտա:
    Միչեւ Շուշան զարդարվի, ժամ պատարակ կառցիկվի:
    Բեռ-բարձով էկած կոնաղի լեզուն, էրկեն կըլնի:
    Մեղավորին մերը չի պերե, դրկեցի մոտեն է ուսէ:
    Բախտավորի դուշմաննէ մեռէ, անբախտի՝ բարեկամը:
    Սուս ձիյան թափուգը(աքացին, պինդ կըլի:
    Աստված ազատի նապաստակի թափուգեն:
    Ծուռ ծակին, ծուռ շիվ է պետք:
    Քրիսդոսի գերեզմանին՝ հոգոց չեն ասի:
    Հալալին աստված կտա, հարամին՝ սատանան:
    Փիս մարդը, Զատիկին էլ փիս կելնի:
    Սրտի ուզածը, խորոտ կըլնի:
    Բոստանչուն սերմ չեն ծախի:
    Լավ աղջիկը, օխտը տղայի արժի:
    Պառավի արածը՝ ճարվածի, կերածը կորած:
    Տղայի կերածը հալալի, հաքածը հարամ:
    Կեղից չառավ որ պաքածի, տսից առավ՝ որ կեսն էլ տարածի:
    Մենակին, մենակ չեն թողնի:
    Ինչ որ չի ծնվէ, չի էլ մեռնի:
    Սիրածը էն չի որ սիրունի, սիրունի էն որ սիրածնի:
    Չարին կանիծեն, խեղճին կուլ կտան:
    Տան տերդերին,«Օրհնիյա Տեր» չեն ասի:

     
  • Ռուբեն

    Այդ առածանին ՍԱԼՄԱՍՏԻ բարբառով իմ կողմից հավաքած՝ մի մասն է:

     
  • uuuuuuuuuu ogneq pleas e aseq aracner shabatva oreri masin

     
  • կարող եք թվային ասացվածքներ գրել

     
 

 

Մեկնաբանել

պարտադիր

պարտադիր

կամընտրական