Թատերական պիեսի մրցույթ

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ուկրաինայում և Վրաստանում գրանցած հաջողություններից հետո արևելաեվրոպական երկրների համար նախատեսված կարևորագույն դրամայի մրցույթը 2014թ.-ին հասնում է նաև Հայաստան։

ԽՈՍԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Նախագծի գաղափարը

«Խոսել սահմանների մասին» խորագիրը կրող դրամայի միջազգային մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծ է, որն արևելաեվրոպական հեղինակներին հրավիրում է բանավիճել «Կյանքի զգացողությունը քաղաքական շրջադարձերի ժամանակաշրջանում» թեմայի շուրջ։
Դրամայի միջազգային մրցույթը կազմակերպվում է Նյուրնբերգի պետական թատրոնի կողմից՝ Հայաստանի մշակույթի նախարարության, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի, Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ինչպես նաև նախագծի հեղինակ և մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու դոկտ․ Քրիստիան Պապկեի հետ համագործակցության շրջանակներում։
Մրցույթը մեկնարկել է 2005 թվականին, որի ստեղծման հիմքում ընկած էր Գերմանիայից ոչ հեռու գտնվող Արևելյան Եվրոպայի երկրներում ապրող մարդկանց վիճակին ավելի լավ ծանոթանալու գաղափարը, ընդ որում՝ ժամանակակիցների գեղարվեստական ձեռքբերումների միջոցով։ Այսպիսով, կարելի է ասել, որ նախագիծը հրավեր է մտքերի փոխանակման, երկխոսության և հանդիպումների համար։
Այդ հրավերը 2014 թվականին ուղղված է լինելու բոլոր հայ գրողներին։
Ամեն տարի մրցույթն անցկացվում է գործընկեր երկրներից մեկում։ Մինչ այժմ անցկացված ինը մրցույթներում ներկայացված մի քանի հարյուր ստեղծագործությունները լրջորեն վկայում են մասնակից երկրների մշակույթ կերտողների բարձր ստեղծագործական ներուժի մասին։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են անվճար։ Ամեն ոք ազատ կարող է ուղարկել իր ստեղծագործությունը։
Մրցանակը
Միջազգային ժյուրին առաջին տեղը գրաված ստեղծագործությանը հատկացնում է 3.500 եվրո պարգևավճար։
Հայաստանի մշակույթի նախարարության կողմից սահմանված են մրցանակներ երկրորդ և երրորդ տեղերի համար։
Առաջին տեղ գրաված մասնակցի համար որպես մրցանակ նախատեսված է նաև՝
• մրցույթում հաղթած պիեսի թարգմանությունը գերմաներեն,
• թարգմանված տարբերակի փոխանցում բոլոր հայտնի գերմանալեզու թատրոններին,
• Նյուրնբերգում դրամայի հրապարակային ընթերցում հաղթողի մեծարման երեկոյի շրջանակներում,
• հաղթած ստեղծագործության հեղինակի հրավիրում այդ միջոցառմանը,
• հաղթած պիեսի առաջնախաղ Նյուրնբերգի պետական թատրոնում։

2. Մասնակցության պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր ապրում են Հայաստանում, ծնվել են Հայաստանում, Հայաստանի քաղաքացիություն ունեն կամ առնվազն տասնհինգ տարի ապրել են Հայաստանում։
Պիեսները պետք է ներկայացվեն հայերենով։
Տեքստի բնօրինակի հետ պետք է ուղարկել նաև գերմաներեն կամ անգլերեն տարբերակը։ Անգլերեն տարբերակը միջազգային ժյուրիի համար է նախատեսված՝ ստեղծագործության մասին նախնական պատկերացում կազմելու նպատակով, ուստի այն պետք է ամբողջական, սակայն ոչ պարտադիր պրոֆեսիոնալ թարգմանությամբ ներկայացվի։
Յուրաքանչյուր հեղինակ մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն։
Պիեսը պետք է նախապես բեմադրված կամ հրատարակված չլինի։
Պիեսը պետք է որոշակիորեն առնչվի մրցույթի «Խոսել սահմանների մասին. Կյանքի զգացողությունը քաղաքական շրջադարձերի ժամանակաշրջանում» թեմային։
Պիեսը պետք է առավելագույնը հինգ դերասանի համար գրված լինի։
Այն չպետք է ավարտվի մեկ գործողությամբ, նվազագույն տևողությունը պետք է լինի 70 րոպե։
Մասնակիցները պետք է պիեսի իրացման իրավունքները կազմակերպիչներին փոխանցեն 3-րդ պարբերությունում նշված կետերի համաձայն։

3. Իրացման իրավունքները

Բոլոր մասնակիցները կազմակերպիչներին են փոխանցում հետևյալ իրացման իրավունքները՝
Պիեսի տեքստի, օրինակ, որևէ ժողովածուի շրջանակում թարգմանության և հրապարակման ոչ-բացառիկ, անժամկետ իրավունքը, ինչի համար հեղինակը չի վճարվում։ Եթե ստեղծագործությունը բեսթսելլեր դառնա, հեղինակը համապատասխան չափով կօգտվի ստացված եկամուտներից։
Մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունն առ այն, որ մրցանակի արժանացած դրամայի համար գործում է հետևյալ կարգը․
Հեղինակը մրցանակը ստանալու պահից մեկ տարի ժամկետով կազմակերպիչներին է փոխանցում մրցանակի արժանացած ստեղծագործության թարգմանության և հրապարակման բացառիկ իրավունքը։
Կազմակերպիչները, բացի դրանից, առավելագույնը երկու տարի ժամկետով և 14 հրապարակային ներկայացման համար ձեռք են բերում պիեսի բեմականացման բացառիկ իրավունքը։ Մրցույթի հաղթողը տալիս է նաև իր համաձայնությունն առ այն, որ վերոնշյալ իրավունքների տրամադրման համար բացի մրցանակային պարգևավաճարից այլ վարձատրություն չի ստանալու։
4. Գործերի հանձնումը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի մարտի 1-ը, կիրակի։
Մասնակիցները պետք է ներկայացնեն՝
1. Պիեսի տեքստը բնօրինակով
2. Պիեսի տեքստի անգլերեն կամ գերմաներեն տարբերակը
3. Տեղեկություններ հեղինակի մասին անգլերեն կամ գերմաներեն, ինչպես նաև պիեսի բովանդակության համառոտ ակնարկ
4. Հատատում՝ մրցույթի պայմաններին ծանոթ լինելու և դրանք ընդունելու վերաբերյալ։
Հայտերը պետք է ուղարկել հետևյալ հասցեին՝ (ծրարի վրա խնդրում ենք նշել „Drama Contest“)
Isabelle Schober
Staatstheater Nürnberg
Richard-Wagner-Platz 2-10
90443 Nürnberg

կամ՝ նախընտրելի է էլեկտրոնային փոստի միջոցով
contact@talkingaboutborders.eu հասցեին՝ առնչություն (Subject) դաշտում նշելով „Drama Contest“:
Նախագծի կայքում զետեղված է նաև հայտերի անմիջական առաքման պատուհան՝ http://talkingaboutborders.eu/en/submission
Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում կորած փաստաթղթերի համար։ Ուղարկված հայտերը չեն վերադարձվում։

5. Պարգևատրումը և իրավական հարցերը

Մրցույթին ուղարկված պիեսները ժյուրիին են փոխանցվում անանուն։ Ժյուրին բաղկացած է հինգ մասնագետներից, որոնցից երկուսը Հայաստանից են։
Հաղթողի անունը կհրապարակվի մինչև 2015 թվականի ապրիլի վերջ՝ մրցույթից որոշ ժամանակ անց հրավիրվող մամլո ասուլիսի շրջանակներում։
Ժյուրին իր որոշումը արձանագրում է գրավոր տեսքով։ Որոշումները հրապարակավ չեն մեկնաբանվում։ Իրավական ճանապարհով հարցի քննումը բացառվում է։
Իրացման իրավունքների, թարգմանության, հրապարակման կամ բեմականացման հետ կապված հնարավոր դատական վեճերը գերմանական օրենքների շրջանակում կքննվեն Նյուրնբերգի իրավասու դատարանում։

Մանրամասների համար այցելեք  մրցույթի ֆեսյբուքյան էջ` Խոսելով Սահմանների Մասին. Դրամայի/ Թատերական Պիեսի Մրցույթ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *