Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Գրանիշի հեղինակները:

Մի կողմից լավ ու վատ անելու նախասահմանված չափանիշներից, մյուս կողմից` հնարավոր ամենքի և ամեն ինչի համահավասար ներկայացվածության զուտ պորտալային մոտեցումից զերծ մնալով` Գրանիշում ժամանակակից հայ հեղինակներից ներկայացվում են հեղինակներ, որոնք արդեն-իսկ որոշակի կայացման ճանապարհ են անցել գրական նյութի հաղթահարման ճանապարհին, ունեն ասելիք, որի տակ կարող են ստորագրել սեփական անուն-ազգանունով:

Ինչպե՞ս նյութ հրապարակվել Գրանիշում:

- Եթե Դուք տաղանդավոր  հեղինակ եք և մեզ ավելի շուտ եք գտել, քան մենք` Ձեզ և Դուք ուզում եք հրապարակել Ձեր գործերը հայերեն ամենակարդացվող գրական կայքում, ապա գրեք մեզ granish@ymail.com հասցեով:

- Խմբագրությունը երախտապարտ կլինի նաև ցանկացած այլ գրական հայալեզու երկ` դասական հեղիանակների թվայնացումներ, թարգմանություններ, ինչպես նաև գրական իրադարձույթունների մասին լուրեր ստանալու համար:
Հարգելի հեղինակներ, մեր տանջանքը հեչ, գոնե ձեր տեքստի անձեռնամխելիությունն ապահովելու համար նյութերն ուղարկեք UTF-8 (unicode) ֆորմատով:

Հեղինակային իրավունքները:

- Գրանիշում հրատարակվող ժամանակակից հեղինակների ստեղծագործություները պաշտպանված են հեղինակային իրավունքով և հրատարակվում են միայն հեղինակների համաձայնությամբ:

- Գրանիշում հեղինակի համաձայնությամբ հրապարակված նյութը այլ տեղերում վերահրապարակելու համար հեղինակը պետք է համաձայնեցնի այդ ցանկությունը Գրանիշի խմբագրության հետ:

Գրանիշի սկզբունքները:

- Ոչ մի քաղաքական քարոզչույթուն:
- Ոչ մի խմբավարություն ու լոկալ հովանավորչություն:
- Ներկայացվող ցանկացած միտք, գաղափար, կարծիք միայն այն ներկայացնող հեղինակի տեսակետն է արտահայտում և որևէ ընդհանրացումների ենթակա չէ:
- Գրանիշում հրապարակվող նյութերի համար հեղինակները չեն վճարվում և չեն վճարում:

Մեկնաբանություններ թողնելու կարգը:

1. Հայհոյանք, անձնական վիրավորանք, գովազդ, այլ կայքերի անտեղի հղումներ պարունակող մեկնաբանությունները չեն հաստատվի:
2. Եթե մեկնաբանությունը հայերեն է, ապա հայատառ մեկնաբանությունները ողջունելի են: Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է գրել հայերեն ինտերնետում, ապա հետևեք այս հրահանգներին: