TERYAN.COM | Վահան Տերյանին նվիրված նոր կայք

Հայալեզու առցանց գրական  ռեսուրսների քանակն ու որակը գնալով ավելանում է:

Օրերս մեկնարկեց հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքն ու ու ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող Teryan.com նախագիծը:
Այս կայքում հավաքված են Տերյանի բոլոր բանաստեղծությունները եւ դրանց թարգմանությունները (մասնավորապես՝ Հայաստանում առաջին անգամ հրապարակվող անգլերեն թարգմանություններ), այլ աուդիո, ֆոտո եւ վիդեո նյութեր: Մեծ բանաստեղծի կյանքը ներկայացված է եռալեզու Կենսագրություն բաժնում եւ կենսագրական լուսանկարների պատկերասրահում: Հոդվածներ բաժնում հավաքված են Տերյանի կյանքի եւ ստեղծագործության ուսումնասիրություններ: Ներկայացված են նաեւ տեղեկություններ եւ լուսանկարներ ամեն տարի Ջավախքում անցկացվող Տերյանական օրերի եւ Գանձայում Տերյանի տուն-թանգարանի մասին:

Teryan.com նախագիծը համագործակցության է հրավիրում Վահան Տերյանի մասին տեղեկություններ, արխիվային նյութեր ունեցողներին: Նախաձեռնող խմբին կարող եք կապվել  info@teryan.com փոստով և ձեր նյութերը նույնպես կարող են տեղադրվել այս կայքում:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Էմմա Ալեքսանդրյան says:

    Շնորհակալություն Գրանիշին:

  • Harma says:

    mejberum em Teryan.com-ic
    Այս կայքում հավաքված են Տերյանի բոլոր բանաստեղծությունները
    harts em ughum Teryan.comin ,
    ur en yerkir Nayiri banasteghtsutyuneri sharq@ !!!!?????
    te mez el petq chen yerkir Nayiri sharqi gortser@?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *