ԹՈՄԱՍ ԹՐԱՆՍԹՐՅՈՄԵՐ | Նոբելյանակիր 2011

Ստոկհոլմում հրապարակվել է գրականության ոլորտում 2011 թ. Նոբելյան մրցանակակրի անունը: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ դա շվեդ պոետ Թոմաս Թրանսթրյոմերն է:  «Իր խտացված, կիսաթափանցիկ պատկերների միջոցով նա մեզ նորովի է մատուցում իրականությունը»,-ասված Է ակադեմիկոսների ձեւակերպման մեջ:

Մրցանակային գումարը 10 մլն շվեդական կրոն Է (1 մլն եվրո) եւ դրա հանձնման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադրի՝ շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Թոմաս Թրանսթրյոմերը՝ 20-րդ դարի Շվեդիայի եւ աշխարհի խոշորագույն պոետներից մեկը, ծնվել Է 1931 թվականին Ստոկհոլմում: Սկզբում նա եղել Է պրոֆեսիոնալ դաշնակահար, բայց 1990 թվականին տարած ինսուլտից հետո կաթվածահար Է եղել նրա մարմնի աջ մասը, նա կորցրել Է խոսելու ընդունակությունը: Այնուհետեւ սովորել Է գրել ձախ ձեռքով եւ նույնիսկ դաշնամուր նվագել՝ կատարելով ձախ ձեռքի համար գրված հատուկ ստեղծագործություններ: Դրանք հատկապես նրա համար գրում Էին արեւմտյան կոմպոզիտորները:

Բանաստեղծությունների եւ արձակ գործերի 12 գրքի հեղինակ Է, սկանդինավյան երկրներում շնորհվող բոլոր հիմնական մրցանակների դափնեկիր: 1981 թվականին նա ստացել Է Պետրարկայի ամենահեղինակավոր եվրոպական պոտական մրցանակը, որը շնորհվում Է Գերմանիայում:  80-ամյա բանաստեղծը հեղինակավոր մրցանակի 108-րդ դափնեկիրն է։

Անցած տարի գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *