Առաջին էլեկտրոնային գրախանութը Հայաստանում | Upub.am

upab

Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ հայերեն, ինչպես նաև բոլոր հրատարակիչերի, ստեղծագործողների և թարգմանիչների համար: Վերջապես Հայաստանում ստեղծվել է առաջին էլեկտրոնային գրախանութը`upub.am-ը:

Յուփաբ նախագիծը հանդիսանում է հայալեզու հարուստ գրական ժառանգությունը թվայնացնելու առաջին գործուն մեխանիզմը: Նրա գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:
Յուփաբն առաջին հարթակն է, որի միջոցով հայ ժամանակակից հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները կարող են ինքնուրույն և անվճար հրատարակել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր, դառնալ հանրաճանաչ և ստանալ եկամուտներ: Միջազգային չափանիշներին համապաստասխան էլեկտրոնային գիրք թողարկելու համար upub.am-ը հրատարակել է «Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույցը», որը կայքից կարելի է ներբեռնել անվճար: Կայքն ընդունում է *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլեր, ստուգում դրանց չափանշման որակը և հրատարակում՝ փոխարկելով *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի: Հակառակ դեպքում հրատարակիչները կարող են ուղղակիորեն կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր: Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ ժանրի գործեր ներկայացնելու համար: Ցածրորակ նյութերի, այդ թվում տեսածրված (scanned) գրքերի վերբեռնումը կայքում արգելվում է:

Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռում կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Կայքում ներկայացված էլեկտրոնային գրքերի տեսականին մշտապես թարմացվում է: Այստեղ կարելի է գտնել թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ձևաչափերով: Էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *