ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ | Չգրված գիրքը

ՉԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ III
պատրանքի քարտեզագրություն

Անվանմամբ նույն Երկնային գիրքն է. Երկիրը մշակելուց հետո՝ պետք է այդ Երկնային գիրքը Երկիր բերել, թարգմանել գրի ու խոսքի: Այն առայժմ ու Աստծո լինելության (երևալիության) չափով գրված կլինի, մինչև սպառվի գոնե այդքան կռահելիությունն ու երկրային հնարավոր տեսանելիությունը, այսինքն`՝ Աստծո մահվանից թերևս փոքր-ինչ առաջ. խնդիրն այն չէ, թե քանի հատոր և հատկապես երբ, ովքե՞ ր կգրեն: Առայժմ ու ամեն օր գրվում է աչքի տեսանելիությամբ եկող-գնացող սերունդների կյանքով (այս պահերին է երբեմն կռահվում նաև գրավորի ու բանավոր խոսքի երևալի հակասությունը), ուր իբրև թուղթ կյանքն է զգացողության պահին կարևոր զգալու չափ երևալի մարդու տեսանելիությամբ,- որն, ահա (թերևս տպագրության, գուցեև՝ ցուցադրությա՞ն), քանի որ հոգևոր է, չի ենթարկվում՝ հատկապես այն երևակայություններից (ասես իրականությունն սպառված է ինչպես խոսքի համար, որն այլևս իբրև պատմություն գնում է մարդկային հարաբերությունների գետնամած ներկայացման, որոնք առհասարակ գիր չեն վերցնում կյանքի ու գրի նյութականությունից ու ընկալելիս էլ՝ անգրելի տեսանելիության վրա են հենված), որովհետև մարմնականից էլ ծածուկ՝ մի անանվանելի վայրում են ապրում. անանվանելի են թե՛ Իսկական, Կյանքային Գիրը, թե՛ նշածս գետնամած գիրը:
Մասամբ մարմնական՝ ապրելի, հիմնականում հոգով, երազով, համարյա մարմնապես անդրսևորելի են, առայժմ միայն ապրելի, ոչ անգամ նկարագրելի, որի չափմամբ էլ երազվում-արտահայտելիության է մոտեցվում այդ անասելի-աննկարագրելին դրսևորելու տվայտանքը՝ մարդու տանելիության համար ծավալուն (թեև ավելորդ չէ այնտեղ) ու մռայլատեսիլ, որ կարողանում է իր հերթին ծնել ոչ միայն հպանցիկ-փախուստիկ տեսիլներ, այլև ապրեցնել անանուն սարսափներ, ուր բացի ծավալուն-անձև (բայց՝ ապրելի) սարսափներից ու խուժող զանգվածներից, այլ ոչինչ հաստատուն չէ, այլևս անհայտ-անբաղադրելի է այնքան, որ մարդն ունի սոսկ ապրելի կյանք, եռանդ, դրանք իմանալու (մասամբ հասկանալու) և հիշողության մեջ ևս ունենալու համար: Օրինակ,՝ դեռ այստեղից ու հիմա է մտածվում, որ Սերը հավասար է, քանզի միայն կնոջ բացառիկ գեղեցկությունն է երբեմն թափանցում այնտեղ` սերը ևս սեռի բաժանելով,՝ թեև հենց այստեղից չի կարելի մտածել, որ սերը չի կարող անսեռ լինել անգամ երևակայել-կռահելիս: Այսքանն է մարդու երևակայության-կռահումի չափը, որովհետև երևակայություն-կռահումի այդ չափը ինքն է հենց կյանքի չափը:
Արդյունքում, այդուհանդերձ, լռությունն է հիմնական ապրելին, հենց ու իրականում անասելին,՝ երբ բոլորովին էլ պետք չէ որևէ բան չասելու կարողությունն ունենալ (մարդու կողմից առանձնացնել Ասելին ու Չասելին, այսինքն`՝ իբրև Աստված, որովհետև ինչ ասաց Աստված`՝ իրացվում-իրականացվում է), քանզի այն եղել է տեսանելի թուղթն ու գիրը, ուր գրվել-չեն երևացել (գիտակցվել) աշխարհի լինելիութունն ու գրին համահավասար ստեղծվածքները (իրեղ, ուր Մարդ նման է Աստծուն իր իսկ վիթխարի-ճանաչելի՝ ոչ կենդանի ստեղծվածքներով, որովհետև ծնունդը ոչ միայն մարդուց է, անգամ մարդու ստեղծած մշակույթից ու հատկապես մոռացումից), ահա՝ դիվաստեղն այդ եղելությունից է, որ ոչ ոք մեկ ուրիշի կյանքն այնքան ճշմարիտ չգիտի, որպեսզի համարձակվի գրել, մարդկանց իմացությամբ նկարագրել այլ և նմանօրինակ կյանքը: Գոնե արդարություն որոնող խիղճը անընդհատ ու արդարության զգացման չափով ակնդետ հսկում է, դրա համար էլ որևէ երևակայություն լինելու պահից հետո անգամ հիշատակմամբ էլ չի գիտակցվում: Դրանից է, որ որևէ գործի բառերը՝ հատկապես հայտնիի-կաղապարի դեպքում, արտահայտելի չեն՝ աշխարհը, ինչպես մեկ մարդը միալեզու-միապրում չէ,- թեև եղած բոլոր լեզուներ-արտահայտելիություններն էլ գրում են անանվանելի գիրքը:
Ապրելիս բառի պես արտահայտելի Սեռը՝ ուրացված այնքան, որ երբեմն նույնանում է հենց խոսքի հետ, բայց ապրելու (գրելու) բոլոր լեզուներն էլ գրում են այն, որովհետև հիշողությունից փոքր է, բայց հիշողությամբ է մոտենում անմահության հույսին, ուր արդեն չի լինում,՝չի դիմանում անմահության սնունդին ու առավել ինքնախտացման միտվող մարմնին, ուր նաև Աստծո բուն կարծիքն է մարդու մասին. մարդ այստեղ դա կռահում է գոնե ծերության տարիներից, երբ ասես հատկապես իրեն է երևում թե՛ անանվանելի գիրքը, թեԲ այն, թե ինչն է մարդուն կյանքում պակաս եղել կատարյալ ու տևական կյանք ապրելու համար:
Թեև նաև (մարդկային ընկալման-գիտակցման չափով) այստեղից է գալիս այն զգացողությունը, թե ամեն գիրք`՝ պոեզիա թե՝այլ, առհասարակ ու նախապես գիտենք, որ մեր մեջ կան ասես ծննդից էլ առաջ, այսինքն`՝ գրելու (ասելու) կարիքը երբևէ բառի (արտահայտման-դրսևորման) առաջ ապրողն է, գիրն իբրև կյանք (տեսանելի կյանք մնայունությանը միտողը, ուր էականը միայն ու սոսկ կյանքն է ապրող, թե մեռած), ոչ այսպես ասած՝ բնության (անշուշտ`՝ սիրով) նկարագրությունը, այլ սոսկ ու իբրև ասելիք՝ մարդկային հարաբերությունները:
Առայժմ ու հիմնականում այս զգացողությունն է մարդուն մղում ապրելու (չապրել-նմանակելու իբրև գրի-ասելիքի տենչ) այն գիրքը իր երևակայություն-որոնման չափով, որտեղից էլ կան ստեղծելու կերպերն ու ձևերը. երբ որ այդտեղից են շատ մոտ թեԲ լեզուն, թեԲ մասամբ գիրը, թեԲ նկարը, քանզի մարդու գոյությունն ու ասելիքը միայն գեղարվեստական են… Թերևս հենց տեքստի (երաժշտության, պոեզիայի, նկարի…) աներկրային գեղեցկությունն է հետամուտ մարդուն,- դրա համար էլ՝ որպեսզի դիմանա, նա մոռանում է, կամ էականն է հիշում՝ հատկապես ինքը չընտրելով, որպեսզի ինքը մնա ու լինի իր աներևակայելի-անասելի ինչ-որ չափով,- իսկ ով է ընտրողը (ինչպես կյանքում, որ առայժմ տեսանելի չէ, քանի որ Չգրված գիրքն է, «ուրեմն առայժմ չկա ընթերցողըե, բայց Գիրքը Մարդու համար է, բոլորն են այն կարդալու):
Հիմնականում որոշակի թվի կասկածը ավելի շատ է իրական, քան երևակայության կասկածը: Այդկերպ կասկածների համար կան շատ այլ կասկածներ, որոնք ոչ այնքան երևակայության իմաստությանն են հղված, որքան հենց նյութական-տեսանելի-արտահայտելի աշխարհին. այդ նյութական աշխարհի-կառուցվածքի տերն է մարդը, սակայն ոչ հոգևոր-երևակայական, ասես մշտապես սրբագրելով Աստծո անավարտ (երբեմն՝ թերի աշխարհը), որի հիմքերից սկսած՝ կայուն, գիտականորեն իմացյալ չէ այնքան, որքան օրը: Հենց այս անհաստատ մղումով է գրվում գիրքը, ընթերցվում-ապրվում է ամեն պահ, թեև մշուշ-անհայտ է թե՛ առջևում, թե՛ ետևում, միշտ ու միայն կյանքի կենտրոնում՝ այստեղ ու ապրելիս են երևակվում այդ անցյալն ու ապագան, որ ապրողից միայն հավատ են ուզում, որպեսզի իրենք ու մարդը լինեն:
Այսկերպ ընթերցումն է, որ միշտ թվում է՝ չկա, անորոշ մի ենթատեքստում է, ավելի շատ այդ Չգրված Գիրքը որոնելիս ենք կարդում, որովհետև այդ Գրքի բեռը միայն ու միայն ընթերցողի (ապրողի) վրա է. հատկապես որոնումը, երբ առերևույթ կա հենց ու միայն Ապրողը, Կենդանին (դրա համար էլ ոչ մի այլ գիրք նման անմահության չի հասնում, թեև սերունդներ են գալիս ու անց կենում,՝ կարելի է ասել`՝ ընդամենը պահպանելով բնազդական ու կյանքով մեկ գիտակցելի երազանքը):
Մարդու շատ դրսևորույթներ են վստահեցնում, թե կյանքը (գոյությունն առհասարակ) ապահով է միայն կյանքի կողմից ու կյանքով: Քչերն են ապահովության որևէ դրսևորույթ ճանաչել ոչ կյանքի կողմից, որտեղից էլ ապահով է այդ քչերի ճանաչած դրսևորույթներին հավատալու չափով, որովհետև ըստ էության այդ կողմից ենք գրում Չգրված Գիրքը, այստեղից`՝ կյանքից, քանի որ այն միայն ու հատկապես կյանքին է պետք:
Ինչպես սերն է օդի հպումից անմիջապես սառում, խնդիրն հենց այդ է. առանձնապես ոչինչ չիմանալով «այնտեղիե կյանքի մասին, այստեղից զգացած-կռահվածը միշտ էլ մոտավորապես է, ծածկված խորհրդավորությամբ, անհասկանալիության ակամա սիրով, որ բույրի թաղանթի պես է քողարկում որոնվածը,-համարյա գիտենք և չգիտենք: Բայց նման իմաստության կարիքը մարդուն այնտեղ է հասցրել, որ ոչ թե որոնման նպատակը, այլ որոնելու կերպն ու տեղն է պետք փոխել`՝ որտեղի՞ ց և ի՞ նչ ենք որոնում, երբ տեսանելի փաստերը բոլորովին այլն են ցուցանում,- իսկ կյանքն ու որոնումը առայժմ հենված են հենց փաստերի – ճշմարտության նմանօրինակ գեղաձևման-ընկալման վրա, որ միտում է մահվան (Ավարտի) տեղն իմանալուն: Ահա՝ ուզած տեղն իմանալու համար՝ թեև այդ տեղը կար մինչև ես և այլոք ինձանից հետո ու առաջ:
Սոսկ ու ընդամենը չհակադրվելով օրվա՝ ժամանակի փաստերին (որ առայժմ ճշմարտություն չեն, նման են Արդարության պատրանքներին)` յուրաքանչյուր ծնվող հենց այդ Որոնման ճանապարհին է. Որոնումը, որ երբեմն նման է Արդարության որոնմանը, ինչն ավելի հեշտ է, որ, սակայն, կարծես Աշխարհի գիտակցման հետ էլ չկա, որովհետև Կյանքն անհաստատ է, անգամ թվացյալ կայունը չէ: Անշուշտ, դա նրանից է, որ Իմացումի Ավարտն այդ հավաք տեսանելի-ըմբռնելին չէ: Դա կա միայն զգացումներով, և նա է բացառում Որոնումը, որ հենց Ավարտի գիտակցման հետ է բացառում Որոնումը, որ կա դեռևս ու միայն կյանքի օրոք, Համարձակությունը, որ պիտի լինի կյանքում ու գործում, ովքեր ծնում են հենց «հաջորդ կյանքումե ևս ապրելու Երևակայությունը: Երազն ու կամքը իբրև մաս Չգրված Գրքի: Բայց այս կերպ «բավարարված, հագեցածե արդարությունը դիմացինի կյանքն ապրելիս միշտ չկա, որովհետև Արդարությունը փաստերի, արարքի մեջ չէ: Լռին, համարյա թաքուն ապրվող այդ Որոնումը որոշ կերպ-երևակայություններով հասնում է կյանք, որոշներն անգամ կարդում ենք, դրանցից մղվում ևս նորն ստեղծելու մեր կյանքով, բայց կա կյանքի Աղմուկը, որ հատկապես չի թողնում բուն մերն ապրել-ունենալու նախ մեզ համար, այսինքն՝ անհատապես ու մերօրինակ:

Գրանի հանդես [01]

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *