ՀՀ մշակույթի նախարարություն | «Ոչ պետական մամու­լի հրատարակում» ծրագիր

ՀՀ մշակույթի նախարարությունն օգոստոսի 7-ից սկսում է «Ոչ պետական մամու­լի հրատարակում» ծրագրով 2018 թ. պետական աջակցության հայտերի ընդունումը:

Պետական աջակցություն տրվելու է լրատվամիջոցների հետևյալ խմբերին.

1. Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց
2. Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլ
3. Մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց
4. Արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց
5. Գրական տպագիր և էլեկտրոնային պարբերական
6. Մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոց

Դիմողները 2018 թ. պետական աջակցության համար չեն կարող ներկայացնել մեկից ավելի հայտ։
Պետական աջակցություն ստանալու համար վերը բերված խմբերի լրատվամիջոցները կարող են դիմել, եթե համապատասխանում են հետևյալ պայմաններին.

1. Թերթը կամ պարբերական հանդեսը պետք է առնվազն վերջին երկու տարում հրատարակված լինեն իրենց հայտարարած պարբերականությամբ. թերթը պետք է հրատարակված լինի տարին առնվազն 12 համարով, պարբերական հանդեսը՝ 4։
2. Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր թերթը պետք է ամսական առնվազն 300 օրինակով հրատարակություն ունենա։
3. Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը պետք է ամսական առնվազն 500 օրինակով հրատարակություն ունենա։
4. Մշակույթի բաժին ունեցող կամ մշակութային ուղղվածության հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտոնային լրատվամիջոցը և գրական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը պետք է ամսական առանվազն 500 օրինակով հրատարակություն ունենա և ամսական առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
5. Մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցը հայտ ներկայացնելիս տպաքանակի և կայքէջի այցելությունների՝ վերը բերված պայմանները կարող է չապահովել, սակայն պետք է պարտավորություն ստանձնի՝ պետական աջակցություն ստանալու դեպքում 2018 թ. առաջին կիսամյակում ապահովել, թերթի դեպքում՝ առնվազն 500 տպաքանակ, էլեկտրոնայինի դեպքում՝ առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
6. Էլեկտրոնային լրատվամիջոցները աջակցություն ստանալուց հետո 2018 թվականի ավարտին պետք է ունենան առնվազն 10 հազար այցելություն կայքէջում:

Հայտ ներկայացնելու մյուս պայմանները.

1. Պետական աջակցության համար դիմող լրատվամիջոցներում նյութերի առնվազն 75 տոկոսը պետք է լինի հեղինակային։
2. Լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակներն իրենց կայքէջում պետք է ունենան «Գուգլ-վերլուծական»՝ իր նշանով, որի առկայությունը ենթակա է ստուգման հայտի ներկայացումից հետո ցանկացած ժամանակ։

Հայտերի ներկայացման կարգը

Հայտատուն պետք է ներկայացնի՝
1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
2. տվյալ լրատվամիջոցի զարգացման ծրագիրը (ծրագրում պարտադիր են տարածման և գովազդային քաղաքականության դրույթները, սոցցանցերում ներկայության և բջջային հեռախոսների համար հավելվածներ ունենալու մասին տե­ղե­կու­թյուն­ները),
3. տպագիր լրատվամիջոցը՝ իր վերջին երեք համարները (3-ական օրինակներ, որոնք ենթակա չեն վերադարձման),
4. լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը (նախահաշվին պետք է կցվի տվյալ լրատվամիջոցի ֆինանսական աղբյուրների ամբողջական ցանկը՝ ֆինասավորման համապատասխան մասնաբաժիններով):
Ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն քննարկվելու:

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշա­կութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան3, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *