Զիֆգրիդ Լենց | Մի գիշեր հյուրանոցում


Պատմվածքը գրված է երկրորդ համաշխարհայինից քիչ անց

Գիշերվա հերթապահր, կոշտ ձեռքր սահեցրեց հյուրացանկի տետրի վրայով և ուսերը թոթվեց ափսոսանքով.
– Սա միակ հնարավորությունն է,– ասաց նա,– այս ուշ ժամին ոչ մի տեղ մեկ հոգանոց, ազատ սենյակ չեք կարող գտնել։ Բնական է, դուք կարող եք դեռ մյուս հյուրանոցներում էլ հարցնել։ Բայց ես կարող եմ հենց հիմա ասել, որ եթե անարդյունք վերադառնաք, մենք այլևս ոչ մի բան չենք կարողանա անել։ Որովհետև հենց այս ազատ մահճակալն էլ, այդ երկու հոգանոց սենյակում, որ ես չգիտեմ, թե ինչո՞ւ, դուք վերցնել չեք ուզում, այլևս ազատ չի լինելու։
– Լավ,– ասաց Շվամր,– ես վերցնում եմ այդ մահճակալը։ Միայն թե ինձ ասեք՝ թե ում հետ եմ ես այդ սենյակում մնալու։ Սենյակակիցս արդյո՞ք արդեն իսկ տեղում է։
– Այո՛։ Նա արդեն տեղում է և քնած։
– Նա Քնած է,– կրկնեց Շվամր։ Ստացավ գրանցման հարցաթերթիկը, լրացրեց այն և վերադարձրեց գիշարապահին, ապա շարժվեց դեպի սենյակր։
Մի քիչ փնտրտուքից հետո Շվամր գտավ իր սենյակր։ Սեղմեց դռան բռնակր դեպի ցած, փակեց դուռն իր հետևից ու սկսեց ափով պատի վրա լամպի կոճակր փնտրել։ Հանկարծ ոտքր ինչ-որ բանի դեպավ։ ՄԵկր՝ բամփ, զորավոր ձայնով ասաց.
– Սպասե՚ք խնդրեմ։ Լույսր չվառեք։ Եթե սենյակր չլուսավորեք, մեծ գոհունակություն պատճառած կլինեք ինձ։
– Դուք սպասո՞ւմ էիք ինձ,– հարցրեց Շվամը սարսափած։ Պատասխանի փոխարեն օտարականն ասաց.
– Զգույշ, չդիպչեք ձեռնափայտերիս, ճամպրուկս էլ սենյակի մեջտեղում է դրված։ Ես հիմա ձեզ դեպի ձեր մահճակալը կառաջնորդեմ։ Պատի երկանքով երեք քայլ առաջ գնացեք, հետո դեպի ձախ շուռ եկեք, և երբ նորից երեք քայլ առաջ գնաք, արդեն մահճակալը շոշափելի կլինի։
Շվամր կատարեց բոլորր։ Հասավ մահճակալին։ Հանվեց ու մեկնվեց։ Նա լսում էր սենյակակցի շնչառությունն ու զգում, որ նա դեռևս չի կարողացել քնել։ Մի քիչ հապաղումից հետո, ասաց.
– Իմիջի այլոց, անունս Շվամ է։
– Այդպե՜ս,– ասաց օտարականը։
– Կոնգրեսի համար ե՞ք, այստեղ։
– Ո՛չ,– իսկ դո՞ւք։
–Ո՛չ։
– Գործո՞վ։
– Ոչ, չի լինի այդպես ասել։
– Հավանաբար, ես այս քաղաքն եմ եկել ամենատարօրինակ պատճառով, որ կարելի է։
– Չլինի ուզում ե՞ք այս քաղաքում ինքնասպանություն գործել,– հարցրեց օտարականը։
– Աստված մի արասցե։ Ո՛չ։ Ես մի տղա ունեմ, պարո՜ն… – օտարականը իր անունը չի հիշատակում,– մի փոքրիկ, աշխույժ տղա։ Ահա նրա համար էլ ես եկել եմ այստեղ։
– Հիվանդանոցո՞ւմ է։
– Ինչո՞ւ։ Նա առողջ է, մի քիչ գունաթափ, կարելի է, բայց իսկական առողջ։ Նա միայն սարսափելի զգայուն, գերզգայուն է, նույնիսկ ստվերներից էլ նա ցնցվում է։
– Ուրեմն հիվանդանոցում է։
– Ո՛չ,– բացականչեց Շվամը, –ասացի, որ նա շատ էլ առողջ է, ամեն տեսակետից։ Բայց նա վտանգված է, այս փոքրիկ տղուլը, մի շատ փխրուն սիրտ ունի։ Այդ պատճառով էլ նա սպառնալիքի տակ է։
– Բայց ինչո՞ւ ինքնասպանություն չի գործում,– հարցրեց օտարը։
– Այդ ի՞նչ եք ասում։ մի մատ տղա՞ն, այդ տարիքո՞ւմ։ Ո՛չ տղաս հետևյալ պատճառով է վտանգված։ Ամեն առավոտ երբ նա դպրոց է գնում, և միշտ էլ միայնակ է գնում, ամեն առավոտ էլ նա պետք է մի պատնեշի առջև կանգ առնի և սպասի, մինչև առավոտվա գնացքն անցնի։ Այս փոքրիկ տղան կանգնում է այդտեղ և ձեռքը թափահարում շատ ուժեղ և շատ էլ բարեկամական և հուսակտուր…
– Հետո՞։
– Հետո, այն որ,– շարունակում է Շվամը,– նա դպրոց է գնում, և երբ տուն է գալիս, լուռ է և տխուր և երբեմն էլ լաց է լինում բարձրաձայն։ Նա չի կարողանում դասերը պատրաստել, նա չի ուզում խաղալ ու խոսել։ Այս խնդիրն արդեն ամիսներ է ինչ կրկնվում է, ամեն օր։ Երեխան քայքայվում է արդեն։
– Դա նրան նման վերաբարմունք է պատճառո՞ւմ։
– Տեսե՛ք,– ասում է Շվամը,– Հետաքրքիր է, որ երեխան ձեռքը թափահարում է և այնպես, որ նա տխրությամբ նկատում է, ոչ մի ուղևոր էլ նրան ի պատասխան, ձեռք չի թափահարում։ Եվ սա այնքան ծանր է ազդում տղայի վրա, որ մենք՝ ես ու կինս, խիստ մտահոգված ենք նրա համար։ Նա թափահարում է ձեռքը, և ոչ ոք գնացքի միջից, չի արձագաքում նրան։ Իհարկե ոչ ոք չի կարող ճամփորդներին ստիպել, ձեռք թափահարելու, դա ծիծաղելի և փուչ բան կլինի, նման մի կարգադրություն անել…
– Եվ դուք, պարոն Շվամ, ուզում եք առավոտվա առաջին գնացքը վերցնել ու տղային ձեռք թափահարելով վերջ տալ նրա թշվառ կացությանը։
– Այո՛,– ասաց Շվամը,– այո՛։
– Երեխաներն ինձ չեն հետաքրքրում,– ասաց օտարականը։ Ես ատում եմ նրանց և հեռու եմ պահում ինձ նրանցից, որովհետև նրանց համար եմ,– եթե մարդ խնդրին այնպես, որ է մոտենա,– ես կորցրել կնոջս։ Նա մեռավ առաջին ծծնդաբերության ժամանակ։ Դուք դեպի Քուռցբախ եք գնալո՞ւ, չէ՞։ – Այո՛։
– ԵՎ ոչ մի տարակուսանք չունեք, ձեր ծրագրի առումով։ Ասել եմ ուզում, որ չեք ամաչելո՞ւ երբ ձեր տղայի երեսին նայեք։ Պետք է խոստովանել, որ ձեր արածը իսկական խաբեություն է։
Շվամը գրգռված ասաց.
– Այդ ձեզ ո՞վ է իրավունք տվել, այդպես խոսելու։ Ի՞նչպես եք այդ եզրակացությանը հանգում։
Այնուհետև նա վերմակը քաշեց գլխին, որոշ ժամանակ էլ արթուն մնաց, ապա քուն մտավ։
Երբ հաջորդ առավոտյան արթնացավ, իրեն միայնակ գտավ սենյակում։ Նայեց ժամացույցին ու սարսափեց։ Սինչև առավոտվա առաջին գնացքը, միայն հինգ րոպե էր մնում, այլևս անհնար էր նրան հասնելը։
ճաշից հետո, նա զղջանքով ու հուսահատությամբ լեցուն, հասավ տուն։ Տղան բախտավոր ու երջանիկ ժպիտով դուռը բացեց նրա առջև։ Նա իրեն գցեց հոր գիրկն ու սկսեց բռունցքներով հարվածել նրա ոտքերին ու բացականչել.
– Սեկը ձեռքը թափահարեց։
– Ձեռնափայտո՞վ,– հարցրեց Շվամը։
– Այո ձեռնափայտով։ Եվ հետո էլ թաշկինակը կապեց ձեռնափայտի ծայրին և երկար ժամանակ, այն թափահարում էր պատուհանից դուրս հանած…

Թարգմանությունը գերմաներենից` Խաչիկ Խաչերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *