Զորիկ Գալստյան | Դևը

Զորիկ Գալստյան

Ժամանակակից ժողովրդական բանահյուսություն

*
Դևը բռնում է անգլիացուն, ֆրանսիացուն, գերմանացուն…
—Բա էս ո՞նց եղավ,— հարցնում են մամլո ասուլիսին:
—Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես հիասթափվեցի,— պատասխանում է դևը:

*
Դևը բռնում է հային, թուրքին, վրացուն: Թուրքին ու վրացուն ուտում է, հային բաց է թողնում:
—Դե, որովհետև հիասթափվել էի,— բացատրում է դևը մամլո ասուլիսի ժամանակ:

*
Դևը բռնում է հային, թուրքին, վրացուն: Սաշիկը գալիս իր փայն ուզում է, ստիպված դևը մի հատ էլ է հայ բռնում, որ կարողանա նորմալ կիսվի: Հետո գալիս է Խաչատրյան Գագոն, մեկին էլ իրեն է տալիս: Բայց երբ Ֆրեդն էլ է գալիս, Դևը էլ չի դիմանում, զանգում է Սկոլարիին ու քֆրտում:

*
2050 թվական:
Դևը բռնում է թուրքին, թուրքին, թուրքին: Դե հո չէր գնալու հասներ Խանտիմանսիյսկ, որ հայ կամ վրացի բռնի:

*
Մի օր դևը բռնում է և ուտում Ֆրեդին ու Գալուստ Սահակյանին.
—Բուսակերության եմ անցել, – հայտարարում է դևը մամուլի ասուլիսի ժամանակ:

*
Դևի տատը մեռնում է, թոռին Ժառանգություն է թողնում: Դևը ստացած արկղը բացում է, տեսնում է մեջը Րաֆֆին է, Դավիթ Սանասարյանն ու Ստյոպա Սաֆարյանը:

—Վայ բախտ բաժանող… ,— քրֆում է դևը:

*
Մի օր դևը գնում է Գալուստ Սահակյանի ծնունդին. նվեր է տանում երեք հայ, որովհետև Գալուստը հայ է սիրում, թուրք ու վրացի չի սիրում:

*
Մի օր դևը օպերայի մոտի նստարանին նստած է լինում, կողքով անցնում է Արտաշես Գեղամյանը մի հաստ գիրք ձեռքին.
—Հռոմեացի ականավոր փիլիսոփա Մարկոս Ավրելիոս, կայսր Անտոնինոսների դինաստիայից,— ակամայից մտածում է դևը:

*
Մի օր հայը, թուրքը, վրացին բռնում են դևին: Դևը մամուլի ասուլիսին ասում է.
—Յա բոլշե ս վամի իգռատ նե բուդու:

*
Մի օր դևը բռնում է Հեֆֆերնին, Վոլինկինին ու Ֆրեդին: Ուտելուց հետո մամուլի ասուլիսին դևը ասում է.
—Օգնենք մեզ, ուտենք մերը, խուսափելու համար աղեստամոքսային տրակտի խանգարումներից:

*
Մի օր դևը բռնում է հային, վրացուն, թուրքին, ռուսին: Ուտելու ժամանակը որ գալիս է, տեսնում է երեք հոգու է բռնել, էստեղ դևը գլխի է ընկնում, որ սկզբում իրեն էլ է հաշվել:

*
Մի օր դևը բռնում է Արտաշես Գեղամյանին… հիմա նա էլ դև չէ , այլ Արամ Մերանգուլյանի անսամբլում է նվագում:

*
Սկոլարիի ու Ֆրեդի հրավերով Դևը տարածաշրջանային այցով մեկնում է Հարավային Ամերիկա: Հայի, թուրքի, վրացու տանձին չի էդ այցը:

*
Մի օր հիասթափված դևը բռնում է հիասթափված հային, հիասթափված վրացուն ու հիասթափված թուրքին:
—Ես սրանց էստեղ չեմ ուտի, հրաժարվում եմ, կտանեմ այլ երկիր, էնտեղ կուտեմ,— հայտարարում է դևը մամլո ասուլիսի ժամանակ:

*
Դևը Ֆրեդի ու Սկոլարիի հետ ճանապարհ են գնում, հանդիպում են հային, թուրքին ու վրացուն:
—Գնանք մամուլի ասուլիս տանք, հետո կգնանք մի կտոր հաց ուտելու,— առաջարկում է դևը:

*
Մի օր դևը մամլո ասուլիս էր տալիս,, առաջին շարքում նստած էին հայ, վրացի և թուրք լրագրողներ:
Այ քեզ հաջողություն. մտածեց դևը:

*
Մի օր սփյուռքադևը բռնում է սփյուռքահային,սփյուռքավրացուն ու սփյուռքաթուրքին…
—Ես սովոր եմ մեր ազգային կերակրատեսակներին,— բացատրեց դևը մամլո ասուլիսի ժամանակ:

*
Մի օր Ֆրեդը բռնում է Դևին, հային ու Սկոլարիին…
շատ խառը պատմություն է,— մտածեց Շտիռլիցը:

*
Մի օր Վովա Գասպարյանը բռնում է Դևին, զանգում է Րաֆֆիին, երեքով աղոթելու են գնում:

*
Մի օր դևը բռնում է Խաչիկ Ասրյանին ու բաց թողնում:
—Թռչնագրիպի համաճարակ կա հիմա,— մամուլի ասուլիսին բացատրում է դևը:

*
Դևը բռնում է Զարուհի Փոստանջյանին, հետո հիշում է թե ինքը քանի գլխանի է ու վախեցած բաց է թողնում:

*
Դևը բռնում է Դավիթ Սանսարյանին, բայց Զբիգնև Բժեզինսկու, Դոնալդ Ռամսֆելդի և ամերիկյան բանակի մի գեներալի (անունը ճշտվում է) զանգերից հետո նադայել եղած բաց է թողնում:

*
Մի օր դևը բռնում է Խաչիկ Ստամբոլցյանին, պայալնի լամպը հարևանը տարած է լինում՝ բաց է թողնում:

*
Մի օր դևը բռնում է Ահարոն Ադիբեկյանին, տոկոսի տակ է ընկնում:

*
Մի օր դևը բռնում է Առաքել Սեմիրջյանին, Ստյոպա Սաֆարյանին ու Արմեն Աշոտյանին, ասում է «էս ինչ լավ ստացվեց, պայալնի լամպը հարևանը տարել էր»

*
Մի օր դևը բռնում է Ստյոպա Սաֆարյանին, ուտելուց առաջ ասում է վերջին ցանկությունդ ասա, Ստյոպն ասում է «Վերջին հոդվածս կարդա,ինձ պատմի, հետո կեր»: Դևը սկսում է հոդվածը կարդալ, մի պարբերություն որ կարդում է, Ստյոպին բաց է թողնում:

*
Մի օր դևը բռնում է Սլավա Սարգսյանին և տանում է Սուրեն Բաղդասարյանի մոտ
—Հիմա սրան ի՞նչ անեմ, ասա:
—Հիանալի նվեր մատուցիր մեր հանդիսականներին, կեր ատլետիկ կառուցվածքով այդ հաղորդավարին:

*
Մի օր դևը բռնում է Սլավա Սարգսյանին ու զանգում է Իոահիմ Լյովին:
—Լսի էստեղ մեկն ասում է դու 7-1 հաշվով հաղթելու առաջադրանք ես տված եղել թիմիդ, էդ ճի՞շտ է:
—Կեր դրան,— պատասխանում է Լյովը:

*
Մի օր դևը բռնում է Սկոլարիին,Դել Բոսկեին ու Կապելլոյին: Սկսում է ուտել, մեկ էլ զգում է որ ինչ որ բան էն չի:

—Նրանք մի անգամ արդեն կերած էին,— բացատրում է դևը մամուլի ասուլիսի ժամանակ

*
Մի օր դևը փողոցում տեսնում է Ֆրեդին ու Սկոլարիին,անցնում է դիմացի մայթ: Բայց սրանք էս մայթից էլ են բարևում դևին: Դևը բարևն ստիպված առնում է, հետո մամուլի ասուլիսին չի դիմանում,ասում է.
—Բայց ինչ անհամ գյադա դուրս եկան էդ երկուսը:

*
Մի օր դևը ուզում է վերբովկա անել Կոկա-Կոլա ընկերության գործադիր տնօրենին, խնդրում է, որ Վլադն ու ԿԳԲ-ից էլի ինչ-որ մեկն իրեն օգնեն: Էն էլ վերջին տառը սխալ է արտասանում, ԿԳՆ-ից է մարդ գալիս՝ վերբովկեն հարամում:

Սկզբնաղբյուրը՝ Զորիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *