Շուշան Կարապետյան

բանասեր, թարգմանիչ, խմբագիր

(ծնվ. 1986, սեպտեմբեր 14, Էջմիածին)
2003 թ. ընդունվել և 2007-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, 2007-ից ուսումը շարունակել և 2009-ին ավարտել է մագիստրատուրան։ 2010 թ. ընդունվել է աշխատանքի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարաչական բաժնում:
2010 թ. սովորել է Հունաստանի Յոանինայի համալսարանի՝ հունարենի և հույն մշակույթի բաժնում: 2013 թ. Կիպրոսի մանկավարժական համալսարանում մասնակցել է հունարենի վերապատրաստման դասընթացների: 2011 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունում՝ որպես տնօրենի օգնական, խմբագիր: Աշխատում է Մաշտոցի անվ. Մատենադարանում՝ որպես կայքի խմբագիր: «Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի» բառարանի խմբագիրն է: Շուշան Կարապետյանի ջանքերով առաջին անգամ հայերեն են թարգմանվել հույն դասական գրողների` նոբելյան մրցանակակիրներ Օդ. Էլիտիսի, Յ. Սեֆերիսի գործերը, Կ. Կավաֆիսի, Յ. Ռիցոսի բանաստեղծությունները, ինչպես նաև՝ Ն. Կազանձակիսի, Ան. Սամարակիսի արձակից մի շարք գործեր:

Կապ

Շուշան Կարապետյանի հրապարակումները Գրանիշում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *