Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան
Արմեն Հրաչյայի Սարգսյան (1991, դեկտեմբերի 31, գ. Գեղաշեն, Կոտայքի մարզ), հայ բանաստեղծ։

1998-2008 թվականներին սովորել է տեղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել և 2014 թվականին ավարտել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը: 2014-2016 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան: 2012-2013 թվականներին ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը, սովորել Նունե Ալեքսանյանի դասարանում։

2010-2012 թվականներին զորակոչվել է ՀՀ Զու։ 2014 թվականին ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացել է Բրիտանական խորհրդի կրթաթոշակին։ 2013-2016-ին եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը։ 2014 թվականին հիմնադրել է «Կարդացի և…» գրքի համաբուհական քննարկումների ակումբը։ 2010 թվականից թղթակցել է տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվականների։ 2014 թվականին համահեղինակությամբ հիմնադրել է «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթը։ 2014-2015 թվականներին լրագրություն և խոսքի մշակույթ է դասավանդել ՀՊՄՀ հիմնական դպրոցում։ 2015 թվականից ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգողն է։ Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Նարցիս»-ում, «Գարուն»-ում։ «Գրանիշ» գրական համայնքում 2015 թվականի ընթացքում ամենաընթերցված գրողն է։

Կապ

Էլ. փոստ՝ arm.sargsyanc@gmail.com
Ֆեյսբուք՝ https://web.facebook.com/arm.sargsyanc

Արմեն Սարգսյանի հրապարակումները Գրանիշում

Share Button