Մհեր Իսրայելյան | Երկնքից թափվող ընկույզներ. փոդքաստ

Երբեմն սիրտն էլ է քարանում ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։ Գուցե հենց այն պատճառով, որ պատերազմը պատռում է մարդկանց դիմակները ու ոչ թաքցնելու բան է թողնում, ոչ էլ իմաստ։ Իսկ միգուցե պռնկեպռունկ հույզերով է լցնում մարդկանց սառած հոգիները, ու մահվան առատությունից կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Շատ ֆիլմեր ու գրքեր են զմռսվել իմ մթագնած հիշողության խորխորատում, բայց երբեք չեմ մոռանա շարքային Ֆորեսթ Գամփին, իր սևամորթ ընկեր Բուբային։ Չեմ մոռանա Բուբայի անկատար մնացած երազանքը, չկառուցած ձկնորսանավն ու ուռկաններում այդպես էլ չհայտնված որսացու ծովախեցգետիններին, որ թաղվեցին-մնացին Վիետնամի անանցանելի ջունգլիներում։ Չեմ մոռանա պատերազմից հետո Ֆորեսթին նավապետի օգնական նշանակելու Բուբայի շռայլ խոստումը։ Ամբողջական պատմվածքը կարող եք ընթերցել այստեղ: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *