«Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված, շահույթ չհետապնդող ինստիտուցիոնալ կառույց է, որի գլխավոր առաքելությունն է հայոց լեզվի, հայ դասական ու ժամանակակից գրականության պահպանումը, զարգացումն ու միջազգային տարածումը։
Կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին Երևանում՝ մի խումբ գրողների, թարգմանիչների և գրականագետների նախաձեռնությամբ։
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
«Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ն իր կանոնադրական գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով․
-
Գրական միջավայրի ձևավորում — Հայ գրողների, թարգմանիչների, գրականագետների և հրատարակիչների համար բաց, մասնագիտական ու համագործակցային հարթակի ապահովում։
-
Գրականության տարածում և հանրահռչակում — Հայ ժամանակակից հեղինակների և նրանց վաստակի ճանաչելիության բարձրացում Հայաստանում և արտերկրում։
-
Ընթերցանության մշակույթ — Հայերեն գեղարվեստական գրականության, խորքային ընթերցանության և գրքի հանդեպ հանրային հետաքրքրության խրախուսում։
-
Լեզվի պահպանություն — Հայոց լեզվի գրական, տիպոգրաֆիկ և մշակութային ժառանգության պահպանում ու զարգացում։
-
Թվայնացում և արխիվացում — Հայ դասական ու ժամանակակից գրական ժառանգության պատշաճ թվայնացում, համակարգում և հասանելիության ապահովում ժամանակակից թվային կրիչներում։
-
Թարգմանական գործի օժանդակություն — Համաշխարհային գրականության բարձրարժեք նմուշների հայերեն թարգմանության և հայ գրականությունը օտար լեզուներով ներկայացնելու նախագծերի խրախուսում։
-
Սփյուռքի ներգրավում — Սփյուռքահայ հայագիր և օտարագիր հեղինակների ինտեգրում համահայկական գրական ընթացքին։
-
Գրական դաշտի զարգացում — Հայաստանում գրական շուկայի, հրատարակչական մշակույթի և մասնագիտական չափանիշների կայացմանն աջակցություն։
-
Իրավունքների պաշտպանություն — Խոսքի ազատության, ազատ գիտելիքի հասանելիության և հեղինակային իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի արմատավորում։
Շահառուներ
Կազմակերպության գործունեությունն ու իրականացվող նախագծերն ուղղված են հետևյալ խմբերին․
-
Հայերեն գրող, թարգմանող և ընթերցող լայն հանրությանը։
-
Հայ և հայերեն գրականությունը տեղական ու միջազգային հարթակներում ներկայացնող մասնագետներին և հաստատություններին։
-
Հայաստանի և Սփյուռքի գրական-մշակութային դաշտի մասնակիցներին (հրատարակչություններ, գրադարաններ, կրթական ու մշակութային կենտրոններ)։
-
Հայ գրականությամբ, լեզվով և մշակույթով հետաքրքրվող հետազոտողներին ու ընթերցողներին։
Վավերապայմաններ և Փաստաթղթեր
-
Պաշտոնական անվանում․ «Գրանիշ գրական համայնք» հասարակական կազմակերպություն
-
Անգլերեն անվանում․ «Granish» Literary Community Non-Governmental Organization
-
Կարգավիճակ․ Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն (ՀԿ)
-
Հիմնադրման տարեթիվ․ 2016 թ․, Երևան, ՀՀ