Կենսագրական տվյալներ
Ալա Խառատյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում 26.01.1982, սովորել Դսեղի Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, 2003-2005 թթ.-ին՝ նույն բուհի բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի Հայ դասական գրականության բաժնում: 2010 թվականի փետրվարին ԵՊՀ-ի 012 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Միֆը և սիմվոլը Դանիել Վարուժանի պոետիկայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2011 թվականի մայիսից մինչև նոյեմբեր աշխատել է Հայաստանի Ազգային գրապալատում որպես առաջատար մատենագետ: 2011 թվականի նոյեմբերից առ այսօր աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Հայ միջնադարյան գրականության» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող: 2011 թվականից առ այսօր Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավագ դասախոս է, դասավանդում է «Հայ գրականություն», «Միֆապոետիկա», «Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում», «Հայ-ռուս գրական կապեր» առարկաները:
Մասնագիտական ստեղծագործական բնագավառը
գրականագիտություն, թարգմանություն
Մասնագիտական հմտությունները
Մոտ երկու տասնյակ հոդվածների հեղինակ է, տպագրվել է հայաստանյան «Կանթեղ», «Հայագիտական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Վեմ», «Գրանիշ» հանդեսներում և «Գրական թերթ»-ում, արցախյան «Եղիցի լույս» թերթում, սփյուռքում տպագրվող «Բագին» հանդեսում: Մի շարք գիտաժողովների մասնակից է, այդ թվում նաև՝ միջազգային:
Մրցույթի մասնակցություն
2011 թվականին մասնակցել է Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության (Sida) աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» թեմայով մրցույթին և ճանաչվել հաղթողներից մեկը «Սեռի ազատության ֆենոմենը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ» հոդվածով:
Կապի միջոցներ
էլ. փոստ՝ alakharatyan@yahoo.com
grtesutyun@gmail.com