Արմեն Ավանեսյան

Արմեն Ավանեսյան

Հիմնական տվյալներ
Արմեն Ավանեսյան (ծնվ. 1980, հոկտեմբերի 18, Երևան), հայ գրականագետ:
1997-ին ավարտել է Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցն ու նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-ին ավարտել է ուսումը և անցել պարտադիր զինծառայության: 2003-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան հայ նորագույն գրականություն և քննադատություն մասնագիտությամբ: 2005-ին, ավարտելով մագիստրատուրան, ընդունվել է ասպիրանտուրա` հայ նորագույն գրականության ամբիոնում: 2006-ից աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում, որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ:
Նրա հեղինակությամբ երեք տասնյակից ավելի հոդվածներ են լույս տեսել հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում` գրականության և թատրոնի վերաբերյալ: 2010-ին պաշտպանել է «Արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները (1991-2008)» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: 2011-ից Գրքի և հրատարակչական կենտրոնում հրատարակչական բաժնի պետ է:

Հրատարակած երկեր

Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ)

Կապի միջոցներ
Հասցե՝
Հեռախոս՝
Էլ-փոստ՝
Ֆեյսբուք՝

Արմեն Ավանեսյանի հրապարակումները Գրանիշում

Share Button